Գրիգոր Զոհրապը Էնվերի հետ չայ էր խմում, նարդի խաղում, առավոտյան սպանեցին․ Թուրքիայի ժպիտին մի՛ խաբվեք. Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.11.2026 | 23:29
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կդադարեցնի Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնության տրամադրումը
03.11.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.11.2026 | 23:07
Ադրբեջանում փակ դռների հետևում մեկնարկել է ընդդիմության ղեկավարի դատավարությունը
03.11.2026 | 22:59
Ուշիի ոլորաններում վթարից 3 տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
03.11.2026 | 22:44
Առանց արհեստական ձյան լեռնադահուկային հանգստավայրերը չեն կարողանա գործել. Ազիզյան
03.11.2026 | 22:33
OpenAI-ն աշխատանքի է ընդունել ԱՄՆ բանակի նախկին նախարար Դեն Դրիսկոլին, որը մասնակցել է ուկրաինական բանակցություններին
03.11.2026 | 22:26
ԵՄ-ին դիմում ներկայացնելը 2027-ին, 2028-ին կարող է իրատեսական լինել. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 22:14
Բաքուն «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Ադրբեջանի դեմ կոչեր հնչեցրած և թշնամանք հրահրած Իրանի 14 քաղաքացիների
03.11.2026 | 22:00
Վթար Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով՝ կան զոհեր
03.11.2026 | 21:44
Քաղաքապետարանը հորդորում է որոշակի ժամերի Տիգրան Մեծի պողոտայի ձախ հատվածից մինչև Սայաթ-Նովայի խաչմերուկ մեքենա չկայանել
03.11.2026 | 21:27
Հանրային պաշտպանի գրասենյակը նոր ղեկավար ունի
03.11.2026 | 21:12
Ադրբեջանն ու Ուկրաինան համատեղ գործողություն են իրականացրել կիբերխարդախների ցանցի դեմ
03.11.2026 | 21:00
ԵՊՀ-ում չեք գտնի մի դասախոս, որի հետ ես քաղաքական զրույց եմ ունեցել․ չկա բուհի քաղաքականացում․ Հովհաննես Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 20:44
ԵՄ մաքսային համակարգում նոյեմբերի 3-ից կարտացոլվեն հայկական ապրանքների համար սահմանված արտոնությունները․ մաքսատուրքերը կվերադարձվեն
03.11.2026 | 20:30
Մանիպուլյացիաներ՝ TRIPP-ի շուրջ․ ինչ պնդումներ են տարածում ռուսալեզու Telegram ալիքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արտաքին հետախուզության ծառայության պետ Քրիստիննե Գրիգորյանը այսօր նշել է, որ ի տարբերություն անցած ամիսների, Հայաստանի նկատմամբ ռազմական սպառնալիքները հիմա շատ ցածր են։  Ըստ նրա՝ փոփոխությունը պայմանավորված է  օգոստոսի 8-ին Վաշինգտոնում  հայ-ադրբեջանական պայմանագրի նախաստորագրումից և ձեռք բերված մյուս պայմանավորվածություններից հետո: Հայաստանի Շնորհապետական կուսակցության նախագահ Գուրգեն Սիմոնյանը Factor TV-ի հետ զրույցում ասում է, որ հնարավոր է կանխել Թուրքիայի և Ադրբեջանի ցանկացած հարձակման փորձ՝ անվտանգային ուժեղ համակարգ կառուցելով, և որ պետք չէ հույսը դնել միայն՝ շարունակական բանակցման վրա․ «ՀՀ-ն կարող է Թուրքիայի և Ադրբեջանի հարձակումը խափանել․ եթե հաշվեն՝ 350 000 զոհ են տալու, 70 մլրդ դոլար կորուստ, խելքները հացի հետ չեն կերել ռազմական գործողություններ սկսել։ Պատրաստ եմ օգնել ՀՀ պաշտպանական, անվտանգային քաղաքականություն իրականացնող անձանց էդ մակարդակին բերելու մեր երկիրը։ Սա 21-րդ դարն է»։
Սիմոնյանը անդրադառնում է Ռուսաստանից եկող ռիսկերից։ Ըստ նրա՝ ՌԴ-ն չի հրաժարվել նեոկայսերական նպատակներից․ «ՌԴ-ն ուզում է սարսափի մեջ պահել Եվրոպան, վտանգ է ներկայացնում․ ԱԹՍ-ներ թռցրեց Լեհաստան՝ ՆԱՏՕ-ի անդամ երկիր։ Ո՞նց եք այստեղ խաղաղություն կերտում այս ռեգիոնում»։

Թուրքիայի հետ հարաբերություններում Սիմոնյանը զգուշության կոչ է անում․ «Գրիգոր Զոհրապը Էնվերի հետ չայ էր խմում, նարդի խաղում, առավոտյան սպանեցին․ Թուրքիայի ժպիտին մի՛ խաբվեք։ Երրորդ համաշխարհային պատերազմ է ընթանում․ ՀՀ զինուժն է անվտանգության միակ երաշխավորը։ Թրամփը հավերժ նախագահ չի լինելու»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Ռոբերտ Անանյան