Ռուս-բելառուսական զորավարժություններին հետևում են ՆԱՏՕ-ի անդամ մի քանի երկրի ներկայացուցիչներ

Լուրեր

02.11.2026 | 17:21
Վստահության հարց կա. ՊԵԿ նախագահը` TRIPP-ում «ընդունարան» – «գրասենյակ» գործառական մոդելի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 17:10
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը սկսել է հավաքը. ԼՈՒՍԱՆԿԱՐ
02.11.2026 | 16:59
«Կիա»-ից հետո՝ «Տեսլա»-ով․ առանց վարորդական իրավունքի մեքենա վարելու երկու դեպքով քրեական հետապնդում է հարուցվել
02.11.2026 | 16:57
Արսեն Թորոսյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 16:50
Իրանից ԱԹՍ-ներով Ադրբեջանի տարածք թմրանյութերի խոշոր խմբաքանակ անցկացնելու փորձ է արվել
02.11.2026 | 16:38
Պարեկներին 20 հազար դրամ կաշառք առաջարկած երկու վարորդ ձերբակալվել է
02.11.2026 | 16:35
Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը․ ՈՒՂԻՂ
02.11.2026 | 16:34
Պեսկովը բնական ու նպատակահարմար է անվանել ՌԴ-ի մասնակցությունը Թյուրքական պետությունների կազմակերպությանը
02.11.2026 | 16:25
Թրամփը սպառնացել է ընտրություններում դեմոկրատների հաղթանակի դեպքում դառնալ «Պարոն վետո»
02.11.2026 | 16:16
Ալեքսանդր Զվերևը՝ աշխարհի առաջին ռակետ
02.11.2026 | 16:05
Պատերազմի ժամանակ 100 մլն դոլար հիմնադրամից փոխանցվել է Կառավարությանը, այդ փողն ի՞նչ է եղել. Ղազարյանը՝ Ջանջուղազյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 15:57
Բաքվից հայտարարել են, թե թուրքական սոցցանցերում Ալիևի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում
02.11.2026 | 15:48
Իրանը հայտարարել է, որ պատրաստ է երկու օրվա ընթացքում վերաբացել Հորմուզի նեղուցը, եթե ԱՄՆ-ը համաձայնի իր պայմաններին
02.11.2026 | 15:40
ԱԱ. Եվս երկու հայ ծանրորդներ ավարտեցին մրցելույթը
02.11.2026 | 15:31
ՌԴ-ն ավիառումբերով հարվածել է Իզյումին․ զոհ և վիրավորներ կան
Բոլորը

23 երկրների, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի երեք երկրների՝ ԱՄՆ-ի, Թուրքիայի և Հունգարիայի ներկայացուցիչներ, հետևում են ռուս-բելառուսական համատեղ «Զապադ-2025 (Արևմուտք-2025)» զորավարժություններին։ Այս մասին լրագրողներին հայտնել են Բելառուսի պաշտպանության նախարարությունից, գրում է Ռիա Նովոստին։ Երկուշաբթի օրը Բորիսովսկիի զորավարժարանում անցկացվում է զորքերի գործնական գործողությունների հիմնական փուլերից մեկը։

«Այսօր 23 երկրների, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի երեք անդամ երկրների՝ ԱՄՆ-ի, Թուրքիայի, Հունգարիայի ներկայացուցիչներ մասնակցում են «Զապադ-2025» համատեղ ռազմավարական զորավարժությունների զորքերի գործնական գործողությունների դիտարկմանը », – հայտնել են  Բելառուսի ՊՆ-ից։

Նշվում է, որ զորավարժարանում գտնվում են օտարերկրյա պետությունների 17 ռազմադիվանագիտական ​​առաքելություններ (Ադրբեջան, Հունգարիա, Վիետնամ, Իրան, Ղազախստան, Չինաստան, Կուբա, Ռուսաստան, Սերբիա, ԱՄՆ, Սուդան, Թուրքմենստան, Թուրքիա, Զամբիա, Զիմբաբվե, Պերու, Ինդոնեզիա)։

Զորավարժություններն անցկացվում են սեպտեմբերի 12-ից 16-ը։ Ավելի վաղ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ  Արամ Թորոսյանը հայտնել էր, որ Հայաստանը չի մասնակցում զորավարժություններին։

Լեհաստանն ամբողջությամբ փակել է Բելառուսի հետ սահմանը զորավարժություններին ընդառաջ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի