Հայաստանի համար զենքի և սպառազինության ձեռքբերման շուկաներն անսահմանափակ են․ վարչապետ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

«Համապարփակ անվտանգություն և դիմակայություն 2025» միջազգային համաժողովում ունեցած ելույթում վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է Հայաստանի անվտանգության ռազմավարության համատեքստում բանակի դերի մասին՝ կարևորելով հասկացությունների հստակեցումը։

«Մենք անընդհատ ասել ենք, որ մեզ պետք է ուժեղ բանակ։ Բայց սա էլ է այն թեմաներից, որ հարց պիտի տանք ինքներս մեզ․ իսկ ի՞նչ է նշանակում ուժեղ բանակ։ Ուժեղ ումի՞ց՝ մեկ, երկու, երեք թե չորս պայմանական հակառակորդից։ Եթե պարզվի, որ մի պայմանական հակառակորդն իր հետ ունի ևս երկու-երեք գերուժեղ ներգրավված կողմ, ստացվելու է, որ մեր ռազմավարությունները զրո են»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասել է Փաշինյանը։

Նրա խոսքով՝ անհրաժեշտ է հստակեցնել, թե ուժեղ ասելով նկատի է առնվում բանակը դաշնակիցների՞ հետ միասին, թե՞ առանց նրանց։ «Եթե նրանց հետ միասին, այստեղ էլ տասնյակ հարցեր են ծագում։ Եթե առանց նրանց, այստեղ էլ են հարցեր ծագում։ Եվ հետևաբար այստեղ էլ հասկացությունները ճշտելու շատ կարևոր կենսական անհրաժեշտություն կա»,-հավելել է նա։

Վարչապետը շեշտել է, որ այս հարցից բխում է բանակի հիմնական խնդրի ձևակերպումը։ «Հայաստանի Հանրապետության բանակը Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածքից դուրս անելիք չունի, խնդիր չունի։ Բանակի խնդիրը Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածքի պաշտպանությունն ապահովելն է։ Սա է լեգիտիմության ռազմավարությունը բանակի պարագայում»,-շեշտել է Փաշինյանը։

Նա հավելել է, որ այս մոտեցումն արդեն տվել է տեսանելի արդյունք։ «Նախկինում Հայաստանի զենքի և սպառազինության ձեռքբերման շուկաները խիստ սահմանափակ էին ոչ միայն աշխարհագրությամբ, այլ նաև հասանելիությամբ։ Հիմա մեր շուկաներն, ըստ էության, անսահմանափակ են։ Ինչու՞, որովհետև որևէ երկիր մեզ հետ ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության հարց քննարկելիս չունի մտավախություն, որ այդ սպառազինությունը կարող է օգտագործվել միջազգային ոչ լեգիտիմ նպատակներով։ Որևէ մեկը չի կարող վիճարկել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան միջազգայնորեն ճանաչված տարածքը պաշտպանելու իրավունքը։ Դա անվիճարկելի է»,-եզրափակել է Փաշինյանը։