Իսպանիայում հակաիսրայելական ցույցերը հանգեցրել են հեծանվային մրցավազքի դադարեցման

Լուրեր

01.04.2026 | 23:17
ԵՄ առաքելության գործունեությունը կարևոր է Հայաստանի քաղաքացիների համար. ՀՀ նախագահն ընդունել է Սատու Կոյվուին
01.04.2026 | 23:05
Էրդողանն Իսրայելին մեղադրել է Իրանի դեմ պատերազմի համար
01.04.2026 | 22:51
Լիբանանում գտնվող 39 մշակութային օբյեկտների տրամադրվել է «ուժեղացված պաշտպանության» կարգավիճակ. ՀՀ-ն մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նիստին
01.04.2026 | 22:38
Ավստրալիայի վարչապետը բնակիչներին կոչ է արել խնայել վառելիքը
01.04.2026 | 22:24
Մշակվում է արտակարգ իրավիճակների բնագավառում համագործակցության համաձայնագիր. ՆԳ նախարարի և Բուլղարիայի դեսպանի հանդիպումը
01.04.2026 | 22:09
Երևանի և 3 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
01.04.2026 | 21:55
Քննարկվել են Հայաստանի և Կատարի միջև բարձր տեխնոլոգիաների ոլորտում փոխգործակցության զարգացման հեռանկարները
01.04.2026 | 21:41
Իսակովի պողոտայում գործելու է երթևեկության սահմանափակում
01.04.2026 | 21:30
Ճիշտ արեցինք՝ դատապարտեցինք հայ զինվորի կացնահարած Ռամիլ Սաֆարովին, բայց արդյո՞ք մեր պատմության մեջ չկային նման դեպքեր․ Ռուբեն Բաբայան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.04.2026 | 21:25
Հայաստանի գավաթ․ «Ուրարտուն» կիսաեզրափակիչում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.04.2026 | 21:14
Պուտինը հայտարարել է, որ ՀԱՊԿ-ը չէր կարող միջամտել Ղարաբաղում իրավիճակին
01.04.2026 | 20:58
Ապօրինի ջրառ՝ գազալցակայաններում և ջերմոցում. ԲԸՏՄ-ն կասեցրել է ապօրինի հորերի շահագործումը
01.04.2026 | 20:43
Ալեքսան Ալեքսանյանը՝ ՌԴ ԱՀԾ գործակալ լինելու հրապարակման մասին
01.04.2026 | 20:30
Ես ուզում եմ՝ իշխանության գա ուժ, որը, կհետաքննի պատերազմը, և մարդիկ կիմանան՝ ինչ է կատարվել․ Իզաբելլա Աբգարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.04.2026 | 20:16
ՀՀԿ-ն չի մասնակցի ընտրություններին
Բոլորը

Պաղեստինամետ բողոքի ցույցերը ստիպել են չեղյալ հայտարարել Vuelta a Espana հեծանվային մրցավազքի վերջին փուլը. մինչ այդ ոստիկանությունը փորձել է ճնշել իսրայելական թիմի մասնակցության դեմ ցույցերը, գրում է Reuters-ը։

«Նրանք չեն անցնի» վանկարկելով՝ ցուցարարները շրջել են մետաղական արգելապատնեշները և Մադրիդի մի քանի կետերում գրավել երթուղին։ Իսպանիայի կառավարությունը հայտարարել է, որ երկու մարդ ձերբակալվել է, 22 ոստիկան՝ վիրավորվել։
«Մրցավազքն ավարտվել է», – ասել է կազմակերպիչների խոսնակը, որը նաև չեղարկել է պատվո հարթակի արարողությունը։

Ավելի վաղ Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը հիացմունք էր հայտնել իսպանացի ժողովրդին «Պաղեստինի արդար նպատակների համար մոբիլիզացիայի համար»։
Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը X-ում գրել էր, որ Սանչեսը և նրա կառավարությունը «Իսպանիայի ամոթն են»։
«Այսօր նա խրախուսեց ցուցարարներին դուրս գալ փողոցներ։ Պաղեստինամետ ամբոխը լսեց հրահրող հաղորդագրությունները և խափանեց  La Vuelta հեծանվային մրցավազքը»,- նշել է Սաարը։

Ցույցերը թիրախավորել են Israel-Premier Tech թիմին՝ Գազայում Իսրայելի գործողությունների պատճառով: Որոշ հեծանվորդներ անցյալ շաբաթ սպառնացել էին դուրս գալ մրցարշավից, քանի որ երթուղիները փակ էին։

Իսրայելի պատերազմը պաղեստինյան իսլամիստական ​​ՀԱՄԱՍ խմբավորման դեմ բողոքի ցույցեր է առաջացրել ամբողջ աշխարհում և ազդել է մի շարք մարզական միջոցառումների վրա։ Յոթ իսրայելցի շախմատիստներ դուրս են եկել ուրբաթ օրը մեկնարկած իսպանական մրցաշարից, այն բանից հետո, երբ կազմակերպիչները նրանց հայտնել էին, որ չեն մրցելու իրենց դրոշի ներքո՝ հղում անելով Գազայի հակամարտությանը և համերաշխություն հայտնելով պաղեստինցիների հետ։

Իսպանիայի վարչապետ Սանչեսը բազմիցս քննադատել է Իսրայելին Գազայի պատերազմի կապակցությամբ՝ այն անվանելով «ցեղասպանություն»: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն մեղադրել է իր իսպանացի գործընկերոջը հակասեմիտիզմի և ցեղասպանական սպառնալիքների մեջ։

Մադրիդի քաղաքապետ Խոսե Լուիս Մարտինես-Ալմեյդան մեղադրել է Սանչեսին։

«(Սա) բռնություն է, որի համար անմիջականորեն պատասխանատու է վարչապետը, քանի որ նրա այսօր առավոտյան արված հայտարարությունները բողոքի ցույցեր են առաջացրել։ Այսօր ամենատխուր օրն է այս մեծ քաղաքի քաղաքապետ դառնալուց ի վեր»», – ասել է Մարտինես-Ալմեյդան։

«Վոքս» ծայրահեղ աջ կուսակցության առաջնորդ Սանտյագո Աբասկալը գրել է. «Այս հոգեկան հիվանդը իր աշխարհազորայիններին փողոց է դուրս բերել։ Նրան չի հետաքրքրում Գազան։ Նրան չի հետաքրքրում Իսպանիան։ Նրան ոչնչի մասին չի հետաքրքրում։ Բայց նա ուզում է փողոցային բռնություն՝ իշխանությունը պահելու համար»։ Սա առաջին դեպքն է, երբ հեծանվային Գրանդ Տուրերից մեկը խոչընդոտվում է քաղաքական ցուցարարների կողմից 1978 թվականին Սան Սեբաստիանում բասկ անջատողականների կողմից Վուելտայի դադարեցումից ի վեր։

Առողջապահության նախարար Մոնիկա Գարսիան էլ ասել է, որ վերջին բողոքի ցույցերը ցույց են տալիս, որ Իսպանիան «մարդու իրավունքների պաշտպանության համաշխարհային փարոս» է։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի