Այո´, հարցաքննվել եմ ԱՆԻՖ-ի գործով. Տիգրան Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.11.2026 | 10:50
ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Իրանի Քեշմ կղզու թիրախներին․ CBS News
03.11.2026 | 10:32
Ուիթքոֆը հայտնել է՝ ՌԴ-ի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ բանակցությունները տեղի կունենան նոյեմբերի 10-11-ը՝ Աբու Դաբիում
03.11.2026 | 10:20
Փարիզի «Մասթերսում» Կարեն Խաչանովի մրցակիցը հրաժարվել է պայքարից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 10:12
Ծաղկաձորում 1,35 հա հողամասի առուվաճառքն անվավեր է ճանաչվել․ համայնքին կվերադարձվի 127,5 մլն դրամ
03.11.2026 | 10:00
2027 թվականի բյուջեի նախագծի քննարկումն ԱԺ հանձնաժողովներում՝ ՈՒՂԻՂ
03.11.2026 | 09:54
Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին ժամանել է Հայաստան
03.11.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
03.11.2026 | 09:30
Երևանի Գայի պողոտայի առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել․ այրվել է հագուստի տաղավար
03.11.2026 | 09:16
Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել՝ մասնակցելու ԵՄ ընդլայնման գագաթնաժողովին
02.11.2026 | 22:55
«Ադրբեջանում խոսքի ազատությունն ու անկախ քաղաքական գործունեությունը ճնշվում են». ԵԽԽՎ և ԵԱՀԿ ԽՎ ներկայացուցիչներ
02.11.2026 | 22:39
Թուրքիայում մեկ օրում երկրորդ երկրաշարժն է գրանցվել
02.11.2026 | 22:20
Նարեկ Կարապետյանը Չեխիայի դեսպանի հետ քննարկել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացն ու TRIPP նախագիծը
02.11.2026 | 22:05
9 ամսում պարեկները շրջանառությունից դուրս են բերել 185 զենք-զինամթերք. ՆԳՆ
02.11.2026 | 21:47
Փեզեշքիանը հայտարարել է, որ Մոջթաբա Խամենեին խաղաղ բանակցությունների հարցում կառավարությանը «որոշակի լիազորություններ» է տվել
02.11.2026 | 21:31
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

«Այո՛, ես հարցաքննվել եմ ԱՆԻՖ-ի գործով մոտ 1․5 տարի առաջ»,- այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց Տիգրան Ավինյանը, որը եղել է ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի նախագահը հիմնադրումից մինչև 2023-ի հոկտեմբեր։

«Էն ինֆորմացիան, որ ես ունեի, ամբողջությամբ փոխանցել եմ համապատասխան մարմիններին»,- ասաց Ավինյանը՝ հավելելով, որ հարցաքննվել է վկայի կարգավիճակով։

«Ես խորհրդի նախագահ էի նաև տարբեր այլ կազմակերպություններում և քննվող բուն գործն ուղիղ կապ չուներ խորհրդի նախագահի գործունեության և լիազորությունների հետ»,- ընդգծեց Ավինյանը։

Նշենք, որ ԱՆԻՖ-ը ստեղծվել է 2019 թվականին․ նպատակը հստակ էր՝ երկրի տնտեսության մեջ ներգրավել օտարերկրյա մեծ ներդրումներ, խթանել խոշոր նախագծեր և զարգացնել ենթակառուցվածքներ:

2022-2023 թվականներին կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը և ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը հիմնադրամում բացահայտել են չարաշահումների և հափշտակությունների դեպքեր: 2025 թվականի ապրիլին ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնեց, որ ԱՆԻՖ-ում ենթադրյալ չարաշահումների վերաբերյալ քրեական գործ կա հարուցված, որի նախաքննությունն ընթանում է ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գործերի քննության վարչությունում։ Այդ քրգործը հարուցվել է Պետական վերահսկողական ծառայության կատարած ուսումնասիրությունից հետո: Գլխավոր դատախազությունը օգոստոսի 15-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել ԱՆԻՖ-ի նախկին տնօրեն Դավիթ Փափազյանի նկատմամբ՝ կապված նրա ենթակա ֆոնդի եւ CFW-ի գործարքին:

Հիշեցնենք, որ 2023 թ. CFW-ն ավելի քան 1,5 մլրդ դրամ ներդրում է ստացել ԱՆԻՖ-ի «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումներ» ֆոնդից, ինչի դիմաց ֆոնդը դարձել է CFW-ի 49 տոկոսի բաժնետեր: Դատախազությունը հետապնդում է հարուցել այս ֆոնդի կառավարիչ ընկերության («Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» ՓԲԸ) 2020-2024 թթ. տնօրեն Բելլա Մանուկյանի և CFW-ի տնօրեն Կարինե Անդրեասյանի նկատմամբ: Դավիթ Փափազյանը մեղադրվում է միանգամից 3 քրեական հոդվածով՝ փաստաթղթերի, դրոշմների, կնիքների, ձեւաթղթերի կեղծում կամ կեղծ փաստաթղթերի, դրոշմների, կնիքների, ձեւաթղթերի իրացում, պատրաստում կամ օգտագործում, առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում, ինչպես նաեւ մասնավոր ոլորտում ծառայողական լիազորությունների կամ դրանցով պայմանավորված ազդեցության չարաշահում, որը պատճառել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս:

Նշենք նաև վերջերս ՀՀ պետական բյուջեից 84 մլն 473 հազար 633 դրամ հատկացվեց չգործող ԱՆԻՖ-ին՝ 2024-ի շահութահարկը վճարելու համար։ Դա վճարելու վերջնաժամկետը 2025 թվականի ապրիլի 20-նն էր։ Կառավարության որոշման նախագծի հիմնավորման մեջ նշված էր, որ ԱՆԻՖ-ին տրամադրված 1.7 միլիարդ դրամ դրամաշնորհի կազմում 2024 թվականի շահութահարկի գումարը չի ներառվել, քանի որ այն ի սկզբանե չի կանխատեսվել որպես ծախս և, հետևաբար, չի արտացոլվել նաև ընկերության տնօրենների խորհրդի կողմից հաստատված ծախսային նախահաշվում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան