Ինչո՞ւ է ձգձգվում Աջափնյակի մետրոյի կառուցումը. Ավինյանը պարզաբանում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.11.2026 | 23:04
Եգիպտոսում նավթամթերք տեղափոխող բեռնատար է շրջվել. 21 մարդ է զոհվել
25.11.2026 | 22:49
Դրական եզրակացություն է տրվել հնագիտական պեղումների 14 հաշվետվության
25.11.2026 | 22:24
Մարմարաշենում ապօրինի ձկնաբուծարան է հայտնաբերվել․ տնօրենն ու աշխատակիցը ձերբակալվել են
25.11.2026 | 22:10
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին
25.11.2026 | 21:55
Կասեցվել է «Նաիրի լենդ» ընկերության պաղպաղակի արտադրամասի գործունեությունը և վաֆլե կոների, քաղցրաբլիթի արտադրությունը
25.11.2026 | 21:42
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.11.2026 | 21:27
Սպիտակ տունը հրաժարվել է Ռուսաստանի հետ բիզնես գործարքներն օգտագործել որպես պատերազմն ավարտելու խթան․ FT
25.11.2026 | 21:14
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
25.11.2026 | 21:00
Քրեաօլիգարխիկ ուժերը պիտի հեռացվեն քաղաքական դաշտից, բայց դա չի արդարացնում ՔՊ-ի՝ փողոցային վարքագիծ կրկնօրինակելը․ Աղասի Թադևոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 20:44
Կասեցվել է «Ծիրան մարկետ» ընկերության հացի արտադրամասի գործունեությունը
25.11.2026 | 20:30
Փնտրվում է 6 ձայն․ ինչ է անելու ՔՊ-ն, եթե ընդդիմությունը շարունակի համառել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 20:21
Որոշ շրջաններում ձյուն է տեղում
25.11.2026 | 20:12
Թուրքիայի դատարանն Էրդողանի մրցակից Իմամօղլուին զրկել է նախագահական ընտրություններին մասնակցելու իրավունքից
25.11.2026 | 20:00
Ընդդիմությունը Ալիևի խաղն է խաղում՝ առանց գիտակցելու. խոչընդոտելով Սահմանադրություն փոխելուն՝ խաղաղություն չի ստորագրվելու․ Ներսես Կոպալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 19:49
Հրազդանում վթարային ջրանջատում կլինի
Բոլորը

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այսօրվա ասուլիսում անդրադաձավ Աջափնյակի մետրոյի կառուցման աշխատանքների ձգձգմանը։

«Ուզում եմ արձանագրենք, որ Աջափնյակի կայարանի նման նախագիծ իր բարդությամբ և, այսպես ասած, փորձաքննությունների պահանջներով ուղղակի վերջին 35 տարվա ընթացքում չենք ունեցել և հաջորդիվ մենք պլանավորում ենք իրականացնել եռափուլ մրցույթ։ Մեկը վերաբերելու է թունելի հատվածին՝ Բարեկամություն կայարանից մինչև կիրճ, մյուսը՝ կիրճի կամրջի հատվածը և վերջինը թունելի և կայարանի կառուցման աշխատանքներն են»,- մանրամասնեց Ավինյանը։

Անդրադառնալով մետրոյի Սուրմալու կայարանի կառուցմանը՝ Ավինյանն ասաց, որ դա, ամենայն հավանկանությամբ, համայնք-մասնավոր գործընկերությամբ է իրականացվելու։

««Սուրմալու» կայարանի ծրագիրն ունենք, աշխատում ենք տնտեսական հիմնավորվածության և կապիտալ ներդրումային ծրագրի վրա։ Ենթադրում ենք, որ նախագիծն իրականացնելու ենք համայնք-մասնավոր գործընկերության տրամաբանությամբ»,- նշեց քաղաքապետը։

Մանրամասները՝ տեսանյութում։