Փաստաբանը պնդում է՝ ոստիկանները սեռական բնույթի հայհոյանքներ են հնչեցրել «Սասնա ծռերի» հարազատների հասցեին

Լուրեր

12.11.2026 | 21:16
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 20:40
ԱՄՀ-ն 2026 թվականին Հայաստանի համար կանխատեսում է 5.5% տնտեսական աճ և 4.8% գնաճ
12.11.2026 | 20:16
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը
12.11.2026 | 20:12
Ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը
12.11.2026 | 20:00
ՌԴ-ն զրկեց ՀՀ-ին՝ ՀԱՊԿ-ում ձայնից, բայց չհեռացրեց․ ավելի շուտ ԵՏՄ-ից կհանեն՝ մեզ վնասելու նպատակով․ Լիլիթ Դալլաքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 19:53
Վարչապետը Դուբլինում մասնակցում է ԵՔՀ գագաթնաժողովին
12.11.2026 | 19:51
Զելենսկին հանդիպել է Ալիևին և շնորհակալություն հայտնել մարդասիրական օգնության համար
12.11.2026 | 19:47
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Կիպրոսի դեմ խաղում
12.11.2026 | 19:40
Յանիկ Սիները վիրահատվել է
12.11.2026 | 19:27
ՌԴ ԱԽ-ն հայտնել է, որ տարեսկզբից ի վեր միգրանտների արտաքսման վերաբերյալ 143 հազար որոշում է ընդունվել
12.11.2026 | 19:15
«Այսօր վերջին օրն է»․ ինչ կեղծ հայտարարություն է տարածվում Facebook-ում, և ինչ իրավունքներ ունի Meta-ն իրականում
12.11.2026 | 19:00
8 անշարժ գույք, Maybach և միլիոններ․ ինչ են ուզում բռնագանձել Արթուր Բաղդասարյանից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Փաստաբան Մուշեղ Շուշանյանը ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գրությունը անհեթեթ է համարում: Նա հայտարարում է՝ իր նկատմամբ հարուցված կարգապահական վարույթը հնարավորություն է ընձեռելու Ոստիկանությանը տրված իր գնահատականը շատ ավելի հանգամանալից ներկայացնել: 
Factor.am-ի հետ զրույցում փաստաբանն ասաց, որ ինքը համոզված էր՝ Փաստաբանների պալատն իր նկատմամբ վարույթ կհարուցի:

«Երբ փաստաբանների պալատից ինձ ուղարկեցին Ոստիկանության պետի գրությունը, և ինձ առաջարկեցին այդ գրության վերաբերյալ պատասխան ներկայացնել, անկեղծ ասած, ես չէի պատկերացնում՝ ինչ պատասխանել, որովհետև ոստիկանության պետի գրությունը անհեթեթ մտքերի գրություն էր, անհեթեթությանը պատասխան տալը բավական բարդ է»,- մեզ հետ զրույցում ասաց փաստաբանը:

Հիշեցնենք՝ ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը, դիմելով Հայաստանի Հանրապետության Փաստաբանների պալատ, հայտնել է, որ փաստաբան Մուշեղ Շուշանյանը մեկնաբանելով «Սասնա ծռերի» գործով դատավարության ընթացքում դատարանի շենքի մոտ հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանության ծառայողների գործողությունները, իրավապահ մարմնի հասցեին հնչեցրել է անհարգալից արտահայտություններ:

Ոստիկանության դիմումում նշվում է, որ փաստաբան Մուշեղ Շուշանյանի գործելաոճն ուղղակիորեն վնասում է իրավապահ ամբողջ համակարգի նկատմամբ հանրային վստահության ամրապնդմանը և որևէ աղերս չունի փաստաբանի մասնագիտության բովանդակության և հասարակական կոչման հետ:

«Սասնա ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանի փաստաբանը վերահաստատեց Ոստիկանությանն ուղղված իր գնահատականը և կրկին պնդեց՝ դատարանի շենքի դիմաց լսել է՝ ինչպես են ոստիանության ներկայացուցիչները հայհոյել «Սասնա ծռեր» խմբի անդամների հարազատներին:

«Ոստիկաններն ակնհայտորեն սադրում էին, ես ինքս լսել եմ՝ ինչպես են սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնում հավաքված մարդկանց հասցեին, այդ թվում՝ կանանց: Կրկնում եմ՝ Ոստիկանություն այդ օրն իրականացրել է «հատուկ գործողություն»»,- պնդեց փաստաբանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Շողիկ Գալստյան