Սով, հեռուստասերիալների համար գնդակահարություններ և մահվան մեծարում․ ՄԱԿ-ը հրապարակել է զեկույց ԿԺԴՀ-ում մարդու իրավունքների մասին

Լուրեր

01.04.2026 | 18:49
Փաշինյան-Պուտին հանդիպումը Մոսկվայում. ՈՒՂԻՂ
01.04.2026 | 18:37
Նախկին պատգամավորի գործով վերականգնվել է շուրջ 454 հազար դոլարի վնաս
01.04.2026 | 18:28
Թրամփը պնդում է, որ Իրանը հրադադար է խնդրել
01.04.2026 | 18:19
Դատախազությունը պահանջում է Հայկազ Բաղմանյանից հօգուտ պետության բռնագանձել 11 անշարժ և շարժական գույք, շուրջ 3 միլիարդ 56 միլիոն դրամ
01.04.2026 | 18:12
Հայաստանի գավաթ․ «Նոան» դուրս եկավ կիսաեզրափակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.04.2026 | 18:10
Փաշինյանը Մոսկվայում է // Իրանում պատերազմը՝ օրական 12 մլն բարել նավթի կորստի պատճառ․ ԼՈՒՐԵՐ
01.04.2026 | 17:59
Մոջթաբա Խամենեին նամակով դիմել է «Հեզբոլլահ»-ին
01.04.2026 | 17:51
Թուրքիայի Մ-21 հավաքականի մարզիչը հոսպիտալացվել է խաղի ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.04.2026 | 17:42
Մոսկվան չի բանակցում. Զախարովան՝ Հայաստանի երկաթուղու կոնցեսիոն կառավարումը Ղազախստանին փոխանցելու մասին
01.04.2026 | 17:33
Քննչական կոմիտեի նախագահի հրամանով 30 քննիչ է նշանակվել
01.04.2026 | 17:22
Հայաստանի հավաքականը նահանջել է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում
01.04.2026 | 17:13
Դավիթ Մինասյանին հարվածողը Փաշինյանի թիկնապահն է, որը Հովհաննավանքից քաղաքացուն դուրս էր բերել բերանը փակելով
01.04.2026 | 17:01
ՊԵԿ․ էլեկտրամեքենաների համար վճարված մաքսատուրքերը ամբողջությամբ վերադարձվել են
01.04.2026 | 16:52
Զելենսկին արդեն այսօր պետք է Դոնբասից զորքերի դուրսբերման վերաբերյալ որոշում կայացնի. Պեսկովը՝ Մոսկվայի պահանջի մասին
01.04.2026 | 16:48
ՀՖՖ-ն Ազգային արտոնագիր է շնորհել 11 ակումբի
Բոլորը

Հյուսիսային Կորեայի իշխանությունները ավելի հաճախ են կիրառում մահապատիժ, այդ թվում՝ նրանց նկատմամբ, ովքեր մեղավոր են ճանաչվել օտարերկրյա հեռուստասերիալներ ու ֆիլմեր դիտելու համար, ասված է ԿԺԴՀ-ում մարդու իրավունքների վերաբերյալ ՄԱԿ-ի նոր զեկույցում, փոխանցում է BBC-ն։

Զեկույցը հիմնված է վերջին 10 տարիներին Հյուսիսային Կորեայից փախած մարդկանց հետ ավելի քան 300 հարցազրույցների վրա։

Ըստ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների վարչության հրապարակած փաստաթղթի հեղինակների՝ երկրի շատ բնակիչներ ուղարկվում են աշխատանքային ճամբարներ, իսկ նրանց հիմնական ազատությունները գնալով ավելի են սահմանափակվում։

ՄԱԿ-ի փորձագետները եզրակացնում են, որ վերջին տասնամյակում ԿԺԴՀ իշխանությունները խստացրել են վերահսկողությունը «քաղաքացիների կյանքի բոլոր կողմերի վրա»։

«Այսօրվա աշխարհում նման սահմանափակումներ չկան ոչ մի այլ պետությունում»,-նշված է զեկույցում։

Միևնույն ժամանակ Հյուսիսային Կորեայում բնակիչների նկատմամբ հսկողությունը դառնում է ավելի ինտենսիվ՝ ժամանակակից տեխնոլոգիաների զարգացման շնորհիվ։ ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Վոլկեր Տուրկը հայտարարել է, որ եթե իրավիճակը չփոխվի, Հյուսիսային Կորեայի քաղաքացիները «կհանդիպեն ավելի դաժան բռնաճնշումների»։

Զեկույցի համաձայն՝ 2015 թվականից ի վեր ԿԺԴՀ իշխանությունները ընդունել են առնվազն վեց նոր օրենք, որոնցում որպես պատժի միջոց նախատեսված է մահապատիժը։ Դրանցից մեկը վերաբերում է օտարերկրյա նյութերի, այդ թվում՝ ֆիլմերի կամ հեռուստասերիալների տարածմանը։

Փախստականները ՄԱԿ-ի աշխատակիցներին ասել են, որ 2020-ից սկսած «օտարերկրյա նյութերի տարածման» համար երկրում ավելի հաճախ են մահապատժի ենթարկում։ Նրանք պնդում են, որ դատապարտյալներին գնդակահարում են հրապարակավ՝ մարդկանց վախեցնելու և օրենքի խախտումները կանխելու համար։

ԿԺԴՀ նախկին մի բնակչուհի, որը 2023-ին փախել էր երկրից, պատմել է BBC-ին, որ իր երեք ընկերներին մահապատժի են ենթարկել՝ Հարավային Կորեայից նյութեր ունենալու համար։ Նա ներկա է գտնվել իր 23-ամյա ընկերոջ դատին, որը դատապարտվել է մահվան։

«Նրան դատում էին այն մարդկանց հետ միասին, ովքեր բռնվել էին թմրանյութերի գործով։ Այս հանցագործություններին հիմա նույն կերպ են վերաբերվում»,-ասել է նա։

Մոտ 10 տարի առաջ Հյուսիսային Կորեայի բնակիչները կարծում էին, որ առաջիկա տարիները բոլորովին այլ կլինեն։

Փախածների խոսքով՝ 2011-ին, երբ երկրի ղեկավար դարձավ Կիմ Չեն Ընը, շատերը հույս ունեին կյանքի որակի բարելավման վրա։ Նոր առաջնորդը խոստացել էր, որ քաղաքացիները այլևս ստիպված չեն լինի «գոտիները ձգել», այսինքն՝ կունենան բավարար սնունդ։ Նա նաև հայտարարել էր, որ տնտեսությունը կզարգանա, իսկ երկիրը կպաշտպանի նոր միջուկային զենքը։

Սակայն ՄԱԿ-ի զեկույցում նշվում է, որ մարդկանց կյանքի մակարդակը ԿԺԴՀ-ում, հակառակը, ընկել է․ հատկապես այն բանից հետո, երբ 2019-ին Կիմ Չեն Ընը դադարեցրեց դիվանագիտական շփումները Արևմուտքի հետ և կենտրոնացավ իր ծրագրերի վրա։

Գրեթե բոլորը, ում հետ զրուցել են ՄԱԿ-ի փորձագետները, պատմել են, որ չունեին բավարար սնունդ, իսկ օրական երեքանգամյա սնունդը համարվում էր «շքեղություն»։ Շատ փախստականներ հիշում էին, որ կորոնավիրուսի պանդեմիայի ժամանակ սնունդը հատկապես պակասել էր, և ամբողջ երկրում մարդիկ սովից մահանում էին։

Միևնույն ժամանակ իշխանությունները սկսեցին պայքարել սննդի առևտուր իրականացնող ինքնաբուխ շուկաների դեմ՝ գոյատևումը դարձնելով ավելի բարդ։

Խստացվել է նաև ԿԺԴՀ-Չինաստան սահմանի վերահսկողությունը․ զինվորները հրաման են ստացել կրակել բոլոր նրանց վրա, ովքեր կփորձեն անցնել մյուս կողմ։ Հյուսիսային Կորեայից փախչելը հիմա գրեթե անհնար է դարձել։

«Երբ Կիմ Չեն Ընը եկավ իշխանության, մեզ մոտ ինչ-որ հույս կար։ Բայց այդ հույսը կարճատև եղավ»,-ասել է ԿԺԴՀ նախկին բնակչուհին, որը 2018-ին փախել էր երկրից։

«Իշխանությունները աստիճանաբար փակեցին մարդկանց անկախ ապրելու հնարավորությունը։ Հիմա կյանքն ինքնին դարձել է ամենօրյա տանջանք»,-խոստովանել է նա ՄԱԿ-ի աշխատակիցների հետ զրույցում։

«Վերջին 10 տարում իշխանությունները գործնականում լիակատար վերահսկողություն են հաստատել մարդկանց նկատմամբ՝ զրկելով նրանց սեփական որոշումներ կայացնելու հնարավորությունից՝ տնտեսական, սոցիալական կամ քաղաքական»,-ասված է զեկույցում։ Փորձագետները նշում են, որ նման վերահսկողությունն ապահովվել է նաև տեխնոլոգիաների միջոցով։