Հայաստանը կշարունակի լինել ԱԷՄԳ առաքելության ակտիվ կողմնակից. ՀՀ մշտական ներկայացուցիչ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Սեպտեմբերի 11-ին Վիեննայում Միավորված ազգերի կազմակերպության գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Անդրանիկ Հովհաննիսյանը ամփոփիչ ելույթով հանդես է եկել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) Կառավարիչների խորհրդում, որտեղ Հայաստանի Հանրապետությունը ավարտում է իր երկամյա անդամակցությունը։ Այս մասին տեղեկացնում են Ավստրիայում ՀՀ դեսպանությունից։

«Դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը, մասնավորապես, ընդգծել է, որ Հայաստանի համար մեծ պատիվ և պատասխանատվություն էր պաշտոնավարել ԱԷՄԳ Կառավարիչների խորհրդում, իր ներդրումն ունենալ ԱԷՄԳ նպատակների իրագործմանը և նպաստել կենսականորեն կարևոր մանդատի պահպանմանն ուղղված ջանքերին։ Դեսպան Հովհաննիսյանը նաև շնորհակալություն է հայտնել անցնող տարվա ընթացքում Կառավարիչների խորհդրի փոխնախագահի պաշտոնում աշխատելու հնարավորության և վստահության համար։

Ընդգծվել է, որ Հայաստանը ակտիվ և կառուցողական մասնակցություն է ունեցել Կառավարիչների խորհրդում ընթացող քննարկումներին և որոշումների ընդունմանը, որոնք ձևավորել են ԱԷՄԳ գործունեությունը մարտահրավերներով լի գլոբալ միջավայրում։ Իր պաշտոնավարման ընթացքում Հայաստանն առաջնորդվել է օրակարգային հարցերի և խնդիրների՝ դիվանագիտության, երկխոսության և փոխադարձ հարգանքի հիման վրա հասցեագրման հրամայականով:

Շեշտվել է, որ Հայաստանը, հավատարիմ մնալով ԱԷՄԳ նպատակներին և սկզբունքներին, վերահաստատում է շահագրգիռ կողմերի հետ կառուցողականորեն համագործակցելու և երկխոսությունը խթանելու իր պատրաստակամությունը և կշարունակի լինել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության առաքելության ակտիվ կողմնակից։

Հայաստանի մշտական ներկայացուցիչը երախտագիտություն է հայտնել Կառավարիչների խորհրդի նախագահին, ԱԷՄԳ գլխավոր տնօրենին, գործընկերներին և քարտուղարությանը համագործակցային աշխատանքի համար»,- ասված է հաղորդագրությունում: