Մոսկվան հույս ունի շարունակել երկխոսությունը հայկական կողմի հետ․ Զախարովան խոսել է «Թրամփի ուղու» մասին

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Վերջնական պատկերացում «Թրամփի ուղու» աշխատանքի մասին կարող ենք կազմել միայն նախագծի կոնկրետ մանրամասներին ծանոթանալուց հետո, դա դեռ  տեղի չի ունեցել։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նա նաև ընդգծել է, որ Հարավային Կովկասի գործերում «ոչ տարածաշրջանային խաղացողների» մասնակցությունը, այդ թվում՝ հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում, պետք է ուղղորդված լինի առաջին հերթին տարածաշրջանի երկրների և նրանց անմիջական հարևանների շահերով։

«Անհրաժեշտ է նաև հաշվի առնել մի շարք լրացուցիչ գործոններ։ Հայաստանը ԵՏՄ միասնական մաքսային տարածքի մաս է կազմում, «Ռուսական երկաթուղիներ» ընկերության դուստր ձեռնարկությունն է, «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերությունը կառավարում է Հայաստանի երկաթուղային ցանցերը, իսկ ռուս սահմանապահները պահպանում են սահմանը այն տարածքում, որտեղ նախատեսվում է նշված երթուղին», – նշել է Զախարովան`հավելելով, որ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետերի համանախագահությամբ տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում ձեռք են բերվել կարևոր պայմանավորվածություններ, որոնք այսօր պահպանում են իրենց արդիականությունը։

«Հետևաբար, մենք հույս ունենք շարունակել արդյունավետ երկխոսությունը հայկական կողմի հետ այս թեմայի շուրջ», – ասել  է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի