«Պատիժ»՝ խրախուսանքի փոխարեն․ ինչպես Պապիկյանի խորհրդականին կալանքի տարած քննիչն ազատվեց ՔԿ-ում աշխատանքից

Լուրեր

05.12.2025 | 16:01
3-ամյա հնդիկը դարձել է ՖԻԴԵ-ի վարկանիշ ունեցող ամենակրտսեր շախմատիստը
05.12.2025 | 15:52
ՆԱՏՕ-ն Հյուսիսային Եվրոպայի պաշտպանության շտաբը կտեղափոխի ԱՄՆ
05.12.2025 | 15:43
Կարեն Անդրեասյանը մեկնում է Լոնդոն՝ TRIPP-ի միջպետական պայմանագրային փաթեթի մշակման նպատակով
05.12.2025 | 15:40
Նախիջևանում ՀՀ-ի հետ սահմանին սկսվել է երկաթուղու շինարարությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.12.2025 | 15:31
Հրայր Թովմասյանի սանիկի ընտանիքին պատկանող հողամասի պայմանագիրը լուծարելու միջնորդագիր է ներկայացվել
05.12.2025 | 15:27
Մեծ Բրիտանիան պատրաստ է Ուկրաինային փոխանցել 10,6 միլիարդ դոլարի ռուսական սառեցված ակտիվները
05.12.2025 | 15:22
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հավաք կանցկացնի
05.12.2025 | 15:09
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
05.12.2025 | 15:00
Հայտնի չէ՝ Գյումրիում ով կմատուցի Փաշինյանի մասնակցությամբ պատարագը // Հնարավոր է՝ Պուտին-Թրամփ հանդիպում լինի․ ԼՈՒՐԵՐ
05.12.2025 | 14:55
Մայր Աթոռը դատապարտում է Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի կալանավորումը
05.12.2025 | 14:50
Իռլանդիան հետաքննում է Զելենսկիի ինքնաթիռի թռիչքուղու մոտ անհայտ ԱԹՍ-ների թռիչքը
05.12.2025 | 14:41
Ուկրաինայի դեսպանը և Ռուսաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել են Թուրքիայի ԱԳՆ
05.12.2025 | 14:39
CIES․ Հայ ֆուտբոլիստը՝ ամենաորակյալ փոխանցումով Մ23 պաշտպանների թվում
05.12.2025 | 14:33
Ավարտվում է Եղիպատրուշից դեպի «Մայլեռ» տանող 3 կմ ավտոճանապարհի կառուցման աշխատանքը
05.12.2025 | 14:24
Մեկնարկել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի 2025 դրամահավաք-արշավը` Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման համար
Բոլորը

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի խորհրդական Արշակ Օրդուխանյանը ձերբակալվել, ապա՝ կալանավորվել է առանց Քննչական կոմիտեի ղեկավարության գիտության։ Թեև հնարավոր մեղադրանքի և կալանքի հարցը եղել է օրակարգում, և ՔԿ ղեկավարությունն այդ մասին տեղյակ է եղել, բայց հանրային մեղադրողը ոչ աշխատանքային՝ շաբաթ օրն է կայացրել Օրդուխանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու որոշում, ուստի՝  քննիչը այդ օրը նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան։ Միջնորդությունը բավարարվել է։ 

Գործով քննիչը խրախուսանքի փոխարեն կշտամբանքի է արժանացել՝ առանց կիբեռհանցագործությունների վարչության պետին օրվա մասին տեղյակ պահելու Օրդուխանյանին կալանքի տանելու համար։ Ավելին, հանցավոր կազմակերպությունը բացահայտած քննիչին «խրախուսել» են՝ Արթուր Պողոսյանի որոշմամբ Երևանից Լոռու մարզ տեղափոխելով, բայց քննիչը որոշել է աշխատանքից ազատման դիմում գրել։ Գործընկերոջ նկատմամբ նման վերաբերմունքի պատճառով նույն օրն աշխատանքից ազատման դիմում է գրել նաև գործով քննչական խմբի անդամներից մեկը։

Ինչպես են իրավապահները բացահայտել դեպքը

Այսպես՝ 2025 թվականի փետրվարին քրեական ոստիկանության կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչությունում ստացվել են  հանցավոր կազմակերպության գործունեության վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ, ըստ որոնց՝ Երևանի Գարեգին Նժդեհի փողոցի գրասենյակային նշանակության տարածքում Հայաստանի և օտարերկրյա մի խումբ քաղաքացիներ ստեղծել են հանցավոր կազմակերպություն և զբաղվում են համակարգչային հափշտակություններով:

Խոսքն, այսպես ասած, զանգերի կենտրոնի միջոցով իրականացվող անդրազգային հանցագործության մասին է․ հանցագործներն օգտագործում են զանգերի կենտրոնների մեխանիզմը՝ մարդկանց խաբելու, նրանցից անձնական տվյալներ կամ գումար կորզելու նպատակով։ 

Օրինակ՝  զանգում են քաղաքացիներին՝ ներկայանալով որպես բանկի, հարկային ծառայության կամ տեխնիկական աջակցության աշխատակից ու ասում, թե  իրենց քարտից կասկածելի գործարք է կատարվել, բանկային հաշիվը վտանգված է, համակարգիչը վարակվել է վիրուսով և այլն՝ առաջարկելով իրենց օգնությունը՝ խնդիրը  կարգավորելու համար։ Կամ նրանց արվում են շահավետ առաջարկներ՝ արագ շահույթ ստանալու համար, մինչդեռ իրականում՝ քաղաքացիներն, իրենց անձնական կամ բանկային գաղտնիք համարվող տվյալները փոխանցելով՝ դառնում են խաբեության զոհ։

Որպես կանոն՝ այս տեսակի հանցագործություններով զբաղվող խմբերը խաբեության զոհ չեն դարձնում այն երկրի քաղաքացիներին, որի տարածքում գործում են, սակայն սա նշանակում է, որ մեկ այլ երկրից կատարված նմանատիպ հանցագործության հետևանքով էլ հանցագործության զոհ կարող են դառնալ, օրինակ, ՀՀ քաղաքացիները։ 

Հայաստանում գործող ենթադրյալ հանցավոր խմբի վերաբերյալ ամիսներ շարունակ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ են իրականացվել, որոնց արդունքում, ըստ Ոստիկանության տարածած հաղորդագրության, հնարավոր է եղել պարզել հանցագործությունների կատարման եղանակը, հանցավոր կազմակերպությունում ներգրավված անձանց ինքնությունն ու յուրաքանչյուրի դերակատարումը:

2025-ի հուլիսի 1-ին, արդեն քրեական ոստիկանության և քննչական կոմիտեի աշխատակիցները զանգերի կենտրոնի Գարեգին Նժդեհում գործող գրասենյակում  իրականացրել են անսպասելի խուզարկություն։ 

Կիբեռհանցագործությունների բացահայտման գործում հատկապես դժվար է ապացույցներ ձեռք բերելը։ Իրավապահները գիտեն․ հանցավոր կազմակերպության անդամները կարող են ունենալ  իրավապահների անակնկալ այցելության դեպքում համակարգիչներում առկա ապացույցները ոչնչացնելու հստակ միջոցներ և ուղեցույց: Սակայն այս դեպքում իրավապահների   գործողությունների արդյունքում հանցավոր կազմակերպության անդամներին չի հաջողվել ոչնչացնել առանցքային ապացուցողական նշանակություն ունեցող էլեկտրոնային տեղեկությունները:

Խուզարկության արդյունքում հայտնաբերվել են հանցավոր կազմակերպության անդամաներին պատկանող համակարգչային տեխնիկա և բջջային հեռախոսներ, որոնց հատուկ կահավորանքը պետք է չեզոքացներ իրենց ինքնության բացահայտման ռիսկը։

Գործով անցնող մեղադրյալ Արշակ Օրդուխանյանի ենթադրյալ առնչությունը դեպքին մինչև խուզարկությունը հայտնի չի եղել։ Այս մասին տեղեկությունները քննիչներին հայտնի  է դարձել խուզարկությամբ ձեռք բերված ապացույցների արդյունքում։ 

Ինչպես է կալանավորվել Արշակ Օրդուխանյանը

Հուլիսի 12-ին, համարելով, որ առկա են բավարար փաստեր, գործով հանրային մեղադրող Ռուզաննա Ասատրյանն Արշակ Օրդուխանյանի նկատմամբ  հանրային քրեական հետապնդում հարուցելու և նրան ձերբակալելու որոշում է կայացվել՝ կալանքի համար դատարան ներկայացնելու նպատակով։ Այս դեժիմով անձի ձերբակալումը չի կարող տևել 24 ժամից ավելին։ 

Հուլիսի 12-ը եղել է շաբաթ օր։ Դատարանը դատավոր Ռոման Սմբատյանի նախագահությամբ  հուլիսի 13-ին, այսինքն՝ կիրակի օրը, Օրդուխանյանին կալանավորելու որոշում է կայացրել։ Նմանատիպ գործերի դեպքում Քննչական կոմիտեում քննիչները սովորաբար խրախուսանքի են արժանանում․ սա Կոմիտեում ընդունված պրակտիկա է։ Սակայն մեղադրյալին կալանավորելու միջնորդություն ներկայացրած և հաջողած քննիչին կշտամբել են՝ առանց կիբեռհանցագործությունների վարչության պետ Շիրազ Գրիգորյանին տեղյակ պահելու Օրդուխանյանին կալանքի տանելու համար։ Այս խոսակցությունից 1 ժամ անց քննիչը ստացել է Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանի հրամանն այն մասին, որ հաջորդ օրվանից, այսինքն՝ հուլիսի 15-ից նա տեղափոխվում է  Քննչական կոմիտեի Լոռու մարզի քննչական վարչություն։ Սրանից հետո է, որ քննիչը աշխատանքից ազատման դիմում է գրել, ապա  նույն օրը իր դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է նաև մեկ այլ քննիչ։

Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանին ուղարկված գրավոր հարցմամբ խնդրել էինք հայտնել՝ 

1․Քննչական կոմիտեի քննիչներն արդյոք ունեցե՞լ են մասնակցություն դեպքի բացահայտման գործում։

  1. Դրական պատասխանի դեպքում խնդրել էինք հայտնել, թե քննիչներից ո՞վ է մասնակցել, ի՞նչ խրախուսանքի է արժանացել։
  2. Դեպքը բացահայտած քննիչն արդյոք այս պահին աշխատո՞ւմ է Քննչական կոմիտեում։
  3. Բացասական պատասխանի դեպքում խնդրել էինք հայտնել՝ արդյոք նրա ազատումը կապվա՞ծ է վերը նշված դեպքի հետ։

Այս հարցերին պատասխանելու համար Քննչական կոմիտեն մեկամսյա ժամկետ է խնդրել։

«Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասի 3-րդ կետի համաձայն՝ «եթե գրավոր հարցման մեջ նշված տեղեկությունը տրամադրելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք, ապա այդ տեղեկությունը դիմողին է տրվում դիմումն ստանալուց հետո՝ 30-օրյա ժամկետում, որի մասին հարցումն ստանալուց հետո՝ 5-օրյա ժամկետում, գրավոր տեղեկացվում է դիմողին՝ նշելով հետաձգման պատճառները և տեղեկությունը տրամադրելու վերջնական ժամկետը»։

Հղում կատարելով այս հոդվածին՝ խնդրել ենք հայտնել հետաձգման պատճառները և տեղեկությունը տրամադրելու վերջնական ժամկետը։

Կոմիտեից հայտնել են, որ գործը մեծածավալ է:

Սեպտեմբերի 9-ին ստացել ենք հարցման պատասխանը, որով հայտնում են․ 

«Դեպքը բացահայտվել է ՆԳՆ քրեական ոստիկանության աշխատակիցների կողմից, ովքեր առերևույթ հանցագործության դեպքի վերաբերյալ հաղորդում են ներկայացրել Քննչական կոմիտե, որի հիման վրա քննիչի կողմից նախաձեռնվել է քրեական վարույթ: Հետևաբար՝ Քննչական կոմիտեի քննիչները որևէ մասնակցություն չեն ունեցել ենթադրյալ հանցավոր դեպքի բացահայտման գործում, ուստի որևէ քննիչ չի խրախուսվել քրեական վարույթի շրջանակներում»։ 

Մինչդեռ հարկ է նկատել, որ դեպքի վերաբերյալ Ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն՝ Քրեական ոստիկանության կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչությունում ենթադրյալ հանցագործության մասին տեղեկությունները ստանալուց հետո  Քննչական կոմիտեի կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, և միջոցառումերը շարունակվել են համատեղ:

Ինչ վերաբերում է հարցին՝ քննիչի ազատումը կապ ունի՞ գործի հետ, Քննչական կոմիտեից հայտնում են․

«Թեև քննիչները որևէ մասնակցություն չեն ունեցել դեպքի բացահայտման գործում, սակայն անհասականալի է դեպքը բացահայտած քննիչի ազատման վերաբերյալ Ձեր հարցադրումը, քանի որ Քննչական կոմիտեում դրական ցուցանիշներ արձանագրած ծառայողը չի կարող ենթարկվել կարգապահական ներգործության, այդ թվում՝ պաշտոնից ազատվելու ձևով»,- հայտնում են Կոմիտեից։

Այս դեպքում հարց է առաջանում, թե ինչո՞ւ Օրդուխանյանի կալանքի որոշման մասին իմանալուց անմիջապես հետո Քննչական կոմիտեի նախագահը որոշեց գործով քննիչին հաջորդ օրը տեղափոխել Լոռու մարզ, և սա այն դեպքում, երբ մինչև այս դեպքը նման քննարկում չէր եղել։

Ինչ մեխանիզմով է գործել ենթադրյալ հանցավոր խումբը և ինչ մեղադրանք է ներկայացվել Արշակ Օրդուխանյանին

Դեպքի վերաբերյալ  Ոստիկանության տարածած հաղորդագրության և դրան կից տեսանյութի համաձայն՝ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում պարզվել է, որ հանցավոր կազմակերպության անդամները համացանցի միջոցով կապ են հաստատել արտերկրում բնակվող անձանց հետ, ներկայացրել տարբեր կեղծանուններով և հաղորդակցվելով օտար լեզուներով՝ հանցավոր եղանակով նրանցից հափշտակել են ֆինանսական միջոցներ:

Մասնավորապես՝ նրանք տուժողներին առաջարկել են իրենց պատրաստած կեղծ կրիպտոարժույթների հարթակներում կատարել ֆինանսական ներդրում և կարճ ժամանակում ստանալ շահույթ:

Հանցավոր կազմակերպության անդամները թիրախավորված անձանցից տարբեր պատրվակներով պահանջել և ստացել են տարատեսակ բանկային տվյալներ, որոնց միջոցով ձեռք են բերել այդ անձանց ֆինանսական կարգավիճակի վերաբերյալ տվյալներ:

Բացի այդ, թիրախավորել են նաև այն անձանց, որոնք արդեն դարձել են նմանատիպ հանցագործությունների զոհ և առաջարկել կատարել կեղծ հետաքննություն՝ կորցրած ֆինանսական միջոցները վերադարձնելու պատրվակով, ինչի դիմաց պահանջել են միջնորդավճար:

Մինչ այդ, ըստ Ոստիկանության, ձեռք էին բերվել փաստական տվյալներ, որ հանցավոր կազմակերպության անդամները համացանցի միջոցով կապ են հաստատել արտերկրում բնակվող անձանց հետ, ներկայացել տարբեր կեղծանուններով և հաղորդակցվելով օտար լեզուներով՝ հանցավոր եղանակով նրանցից հափշտակել են ֆինանսական միջոցներ:

Մասնավորապես՝ նրանք տուժողներին առաջարկել են իրենց պատրաստած կեղծ կրիպտոարժույթների հարթակներում կատարել ֆինանսական ներդրում և կարճ ժամանակում ստանալ շահույթ:
Ավելին՝ հանցավոր կազմակերպության անդամները թիրախավորված անձանցից տարբեր պատրվակներով պահանջել և ստացել են տարատեսակ բանկային տվյալներ, որոնց միջոցով ձեռք են բերել այդ անձանց ֆինանսական կարգավիճակի վերաբերյալ տվյալներ:

Բացի այդ, թիրախավորել են նաև այն անձանց, որոնք արդեն դարձել են նմանատիպ հանցագործությունների զոհ և առաջարկել կատարել կեղծ հետաքննություն՝ կորցրած ֆինանսական միջոցները վերադարձնելու պատրվակով, ինչի դիմաց պահանջել են միջնորդավճար:

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում մի խումբ անձանց նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում հանցավոր կազմակերպություն ստեղծելու կամ ղեկավարելու, ինչպես նաև և հանցավոր կազմակերպության կողմից առանձնապես խոշոր չափերով համակարգչային հափշտակություն կատարելու հատկանիշերով: Հենց այս հոդվածներով է որպես մեղադրյալ ներգրավվել և կալանավորվել Արշակ Օրդուխանյանը։

Ուշագրավ է, որ գործով քննիչը աշխատանքից ազատման մասին գրառում է կատարել Facebook-ի իր էջում՝ շնորհակալություն հայտնելով իրավապահ համակարգի գործընկերներին։ Դրանում, սակայն, որևէ բառ չկա Քննչական կոմիտեի ներկա ղեկավարությանը շնորհակալ լինելու մասին․

«14.07.2025թ. ներկայացրել եմ «աշխատանքից» ազատման դիմում և ազատվել «աշխատանքից»…Այս 5 տարիների ընթացքում երբևէ չեմ մտածել, որ աշխատում եմ, քանի որ քննիչի կոչումը կենսակերպ էր ինձ համար… մշտապես շարժման մեջ, աչալուրջ  և անկանխատեսելի… Թերևս այս տարիները վերհիշելիս մտաբերելու եմ իմ ընկերներին, մեր նվիրումը, մեր ոգևորությունը յուրաքանչյուր բացահայտման և թեկուզ փոքրիկ հաջողության համար, մեր օր և ժամ չճանաչող քննչական առօրյան, թևաթափ լինելիս առաջ շարժվելու նոր ուժ գտնելը, միմյանց կողքին ցանկացած իրավիճակում կանգնած լինելը, յուրաքանչյուր ջանք ներդնելը միասնական նպատակին հասնելու համար, քննչական նոր մեթոդներ և հնարավորություններ ներդնելը…

Կիբեռհանցավորության դեմ պայքարում ունեցած մեր հաջողություններով բազմիցս կիսվել եմ Ձեզ հետ և հպարտ եմ, որ մաս եմ կազմել  այս յուրահատուկ թիմին և ունեցել իմ ներդրումը: Շնորհակալ եմ իմ ավագ գործընկերներին ինձ այս պատասխանատու պաշտոնում հավատալու, վստահելու, հաջողությունները ինձ հետ հավասար կիսելու և դժվարին պահերին իմաստուն խորհուրդներ տալու և խոսքով քաջալերելու համար: Ձեր օրինակը ինձ կուղեկցի ողջ կյանքում և հետագայում նույն կերպ կվերաբերվեմ երիտասարդ մասնագետներին: Շնորհակալ եմ նաև այս տարիների ընթացքում մեզ հետ համագործակցած Գլխավոր դատախազության, ՆԳՆ ոստիկանության, ԱԳՆ և միջազգային մեր գործընկերներին, որոնց հետ համագործակծության արդյունքները, վստահ եմ տեսել եք»։

Նրանից բացի կիբեռհանցագործությունների վարչությունից սեփական դիմումի համաձայն ազատվել են նաև այլ քննիչներ։

2025-ի հունիսի 27-ին աշխատանքից ազատման դիմում է գրել նաև կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչության պետ Ռոբերտ Ադիլխանյանը։ Քննչական կոմիտեում Factor TV-ի աղբյուրների փոխանցմամբ՝ ամռան ընթացքում այս վարչության գրեթե ամբողջ թիմն է աշխատանքից ազատման դիմում գրել՝ բացառությամբ մեկ կամ երկու քննիչի։

Աշխատանքից ազատման վերաբերյալ գրառում կատարել է նաև քննչական խմբի մյուս անդամը, որը ոչ թե ներկա ղելավար Շիրազ Գրիգորյանին, այլ նախորդ ղեկավարին՝ Ռոբերտ Ադիլխանյանին է շնորհակալություն հայտնել՝ գրառման մեջ նաև անդրադառնալով վերը նշված քրեական գործին։

«Աշխատանքից ազատման դիմում եմ ներկայացրել և ազատվել աշխատանքից Թերևս վերջին ամենաաղմկահարույց և ամենափայլուն բացահայտումը ամենալուսավոր, պատվախնդիր, ամենաազնիվ, յուրահատուկ և բոլոր կարծրատիպերը կոտրած Cyber թիմի հետ: Ցավում եմ, որ այլևս չի լինի այդ թիմը և չեմ լինի ես այդ թիմում…Շնորհակալ եմ բոլոր արդար, նվիրված և համարձակ գործընկերներին տարիների համագործակցության և ընկերության համար: Շնորհակալ եմ պարոն Роберт Адилханян-ին՝ ինձ ամենակարևոր և արդի ոլորտում ընդգրկելու, վստահության, յուրաքանչյուր նորարար ներդրման և նվիրումի համար… Կիբեռհանցավորության դեմ պայքարը եղել է իմ և իմ ընկերների վերջին տարիների ապրելակերպը, որի նպատակն է եղել արդարությունն ու արդարադատությունը…»,- գրել է քննիչը։ 

Արաքս Մամուլյան