Հայ ու ադրբեջանցի գործընկերներից ակնակալում ենք «3+3» հարթակի հանդիպման շուտափույթ համաձայնեցում․ Զախարովա

Լուրեր

21.11.2026 | 10:25
Ամփոփիչ մրցաշարում հայտնի են կիսաեզրափակիչի զույգերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 10:15
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
21.11.2026 | 09:30
Դավիթ Սիմոնյանը հաղթել է նոկաուտով ու մեդալ ապահովել Մ-23 ԵԱ-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 00:06
Էդուարդ Սպերցյանը մասնակցեց «Ալ Նասրի» նկատմամբ հաղթանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 23:39
Հայաստանը համերաշխություն է հայտնում Վրաստանին այս դժվարին պահին. Փաշինյան
20.11.2026 | 23:13
Հայաստանն ու Ալբանիան քննարկվել են տնտեսական համագործակցության խորացման հեռանկարները
20.11.2026 | 23:00
Լոռու մարզում գազանջատումներ կլինեն
20.11.2026 | 22:47
Թուրքական արտադրության Kizilelma անօդաչու կործանիչն աշխարհում առաջինն է անցել զինվորական ծառայության
20.11.2026 | 22:33
Վաղարշապատի կամրջի հարակից ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ կլինի երթևեկության համար
20.11.2026 | 22:19
Բաքուն հայտնում է ահաբեկչական կազմակերպության անդամ Ադրբեջանի քաղաքացիների ձերբակալության մասին
20.11.2026 | 22:04
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
20.11.2026 | 21:50
Ադրբեջանի ընդդիմության ղեկավարի կալանքի թեման ուշադրության կենտրոնում է եղել Գերմանիայի ԱԳ նախարարի՝ Բաքու կատարած այցի ժամանակ
20.11.2026 | 21:36
Հայաստանն ընդունել է Գազայից երեք պաղեստինցի երեխայի. նրանց մասնագիտացված բուժօգնություն կցուցաբերվի
20.11.2026 | 21:23
Թվային լուծումներ՝ մեկ էկոհամակարգում․ IDBank-ը՝ DigiTec 2026-ում
20.11.2026 | 21:11
Թրամփը հայտարարել է, որ Պուտինը Լեհաստանի ուղղությամբ «սխալմամբ մի քանի փոքր հրթիռ է արձակել»
Բոլորը

Մեր անփոփոխ առաջնահերթությունն է Հարավային Կովկասում խաղաղությունն ու կայունության ամրպադումը։ Հանդես ենք գալիս նրա օգտին, որ երկար սպասված հաշտությունը Բաքվի ու Երևանի  միջև տեղի ունենա։ Այս մասին հայտարարել է  ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցում անդրադառնալով այն հարցին, թե ինչպես կարող է ՌԴ-ն նպաստել Հայաստանի ու Ադրբեջան միջև հարաբերությունների կարգավորմանը, ինչ շփումներ կան կողմերի հետ այդ թեմայով։

«Ադրբեջանի ու Հայաստանի կարգավորման ներկա փուլը տեղի է ունեցել ՌԴ ակտիվ աջակցությամբ, մեր երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի հետևողական մասնակցությամբ 2020-2022 թ-ին, հաջողվել է հասնել բարձր մակարդակի պայմանավորվածությունների, որոնք ուղիղ իմաստով դադարեցրել են գետնի վրա արյունահեղությունը ու որոշել խաղաղության գործընթացի հիմնական ուղղությունները Հարավային Կովկասում։ Համաձայնեցվել էր միջոցների պլան՝ խաղաղության պայմանագրի մշակումը, տարածաշրջանում տնտեսական կապերի ապաշրջափակումը, սահմանների դելիմիտացիան ու դեմարկացիան, քաղհասարակության զարգացումը»,-ասել  է Զախարովան։

Նա նշել է, որ դրանք բոլորը ոչ միան իրենց արդիականությունը չեն կորցրել, այլև «հաջողությամբ օգտագործվել են ադրբեջանցի ու հայ գործընկերների կողմից»։

Ըստ նրա՝ Երևանն ու Բաքուն շատ բան ունեն  անելու՝ հաղթահարել տարաձայնությունները, խաղաղության պայմանագիր ստորագրել, սահմանագծումն ու սահմանազատումն ավարտել, ապաշրջափակել տրանպորտային հաղոդակցությունները, և անել այնպես, որ դա լինի երկու երկրների, նաև՝ տարածաշրջանի խոշոր տնտեսական հարևանների՝ ՌԴ-ի, Իրանի ու Թուրքիայի շահերից։

Զախարովան նաև հայտարարել է, որ դրա համար լավագույն «3+3» (ՀՀ-ի, Ադրբեջանի, Վրաստանի, Թուրքիայի, Իրանի ու ՌԴ-ի մասնակցությամբ։ Վրաստանը հրաժարվել է ձևաչափին մասնակցել) հարթակն է  տարածաշրջանային համագործակցության։

«Մենք ակնկալում ենք գործական քայլեր  հայ ու ադրբեջանցի գործընկերներից շուտափույթ համաձայնեցում տեղի ու ժամկետների՝ հաջորդ  հանդիպման անցկացման համար՝ մասնակից երկրների արտաքին գործերի գերատեսչությունների այդ հարթակի»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի