«Զանգեզուրի գիծը շատ կարևոր է». Սերդար Քըլըչը պատրաստվում է Երևան այցին

Լուրեր

27.10.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
27.10.2026 | 16:26
«Մի զանգ է պետք, որ ծրագրերը փոխի»․ Ղազարյանը՝ Փաշինյանի Դավոս մեկնելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 16:23
Թուրքիայում Բաքվի կողմից անցանկալի անձ հայտարարված ևս մեկ գործիչ է ձերբակալվել
27.10.2026 | 16:23
«Հայաստանը պատրա՞ստ է 1 միլիարդ դոլար մուծել»․ Ղազարյանը՝ Միրզոյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 16:19
Վարչապետ Փաշինյանը հյուրընկալել է Իսպանիայի թագուհի Սոֆիային
27.10.2026 | 16:16
Ադրբեջանին TRIPP-ով ոչինչ չենք տալիս, սահմանը բացում ենք փոխադարձաբար. Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 16:14
Սենց էլ անորոշ վիճակ․ Միրզոյանը TRIPP-ի շուրջ խոսքը եզրափակեց անեկդոտով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 16:12
99 տարվա պարտավորություն եք առաջարկում՝ առանց տնտեսական հաշվարկի․ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 16:05
ԵՊՀ երկու ամբիոնի վարիչ է ձերբակալվել․ ՀԿԿ
27.10.2026 | 16:00
Քյարքի-Տիգրանաշեն. ինչպես հայկական տարածքում գտնվող գյուղը դարձավ ադրբեջանական անկլավ
27.10.2026 | 15:54
Բաքվի դատավճիռը հերքում է ինքն իրեն. Հայ դատի կենտրոնական խորհրդի զեկույցը՝ Ռուբեն Վարդանյանի դատավարության վերաբերյալ
27.10.2026 | 15:47
Եթե Ադրբեջանը ստանա TRIPP-ը, կարող է կորցնել խաղաղության պայմանագիր ստորագրելու մոտիվացիան․Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 15:39
Ֆինլանդիայի և Նորվեգիայի առաջնորդները հեռախոսազրույց են ունեցել Պուտինի հետ՝ ուկրաինական պատերազմը դադարեցնելու հարցով
27.10.2026 | 15:30
COP17․ ինչի շուրջ են երկրները համաձայնել, և ինչ հարցեր են դեռ վիճելի
27.10.2026 | 15:18
Ինգա Մանուչարյանը հաջող հանդիպում է անցկացրել Հունաստանում
Բոլորը

Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչ, դեսպան Սերդար Քըլըչը պաշտոնական բանակցությունների նպատակով ժամանել է Իգդիր և իր աշխատասենյակում հանդիպել նահանգապետ Էրջան Թուրանի հետ։

Թուրքական Անադոլուի փոխանցմամբ`Քըլըչը լրագրողների հետ զրույցում, նշել է, որ Հայաստանում հատուկ ներկայացուցչի (Ռուբեն Ռուբինյան) հետ որոշակի քննարկումներ են ընթանում ու ասել. «Մենք կվերանայենք այս ուսումնասիրությունները և կհաստատենք նախկինում կատարվածները։ Մենք կքննարկենք, թե ինչ կարելի է անել ապագայում երկու երկրների, մասնավորապես` այս տարածաշրջանի տնտեսական կյանքի համար»։

Խոսելով հաղորդակցությունների բացման մասին՝ Քըլըչը «Թրամփի ուղի»-ն անվանել է «Զանգեզուրի գիծ».

«Այս հաղորդակցության գիծը հատկապես կարևոր է։ Զանգեզուրի գիծը կարևորագույն նշանակություն ունի ոչ միայն Հայաստանի և Թուրքիայի, այլև ամբողջ Կենտրոնական Ասիայի և թյուրքական հանրապետությունների միջև կապ ապահովելու համար։ Մեր ամենամեծ ցանկությունն է կարճաժամկետ հեռանկարում բացել այս գիծը՝ մեր նախագահի հանձնարարականներին համապատասխան, և նպաստել երկու երկրների, նաև՝ Իգդիրի և Կարսի տնտեսությունների զարգացմանը» ։

Քըլըչը նշել է, որ հայկական կողմը նույնպես դրական վերաբերմունք ունի այս հարցերի նկատմամբ. «Այսօր նրանք հայտարարություն են արել՝ ասելով. «Մենք պատրաստ ենք բացել սահմանը»։ Իհարկե, նրանք նաև բաց են բոլորի համար օգտակար բանի համար։ Մինչև որոշ նախագծերի իրականացումը, անհրաժեշտ է որոշակի տեխնիկական ուսումնասիրություններ անցկացնել, բայց մնացած դեպքերում մենք չենք առարկում նրանց մտադրություններին»։

Իգդիրի նահանգապետ Էրջան Թուրան էլ, նշելով, որ շրջանը սահմանակից է երեք երկրների, ասել է. «Այս գործընթացը մեծ ոգևորությամբ է գնահատվում մեր նահանգում: Մեր նախագահի ղեկավարությամբ շատ լուրջ և կառուցողական քննարկումներ են անցկացվել մեր բոլոր սահմանակից հարևանների հետ: Մենք ունենք Ալիջանի սահմանային դարպասը, և վերջերս հիմք դրեցինք 124 կիլոմետրանոց Դիլուջու-Կարս երկաթուղուն, որը նույնպես կապված է Զանգեզուրի գծի հետ»։

Լրատվամիջոցը գրում է, որ Քըլըչը և նրա պատվիրակությունը կանցնեն Իգդիրում գտնվող Ալիջանի («Մարգարա») սահմանային անցակետով և մի քանի հանդիպումներ կանցկացնեն Հայաստանի մայրաքաղաք Երևանում։

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակում առաջիկա օրերին Հայաստանում նախատեսվում է հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի հանդիպումը:

Թարգմանությունը Էմմա Չոբանյանի