11 երիտասարդ արժանացել են «Ավրորա» երախտագիտության կրթաթոշակների՝ ստանալով UWC քոլեջներում ուսանելու հնարավորություն

Լուրեր

14.11.2026 | 00:02
Ուսման Նուրմագոմեդովը 6 ամսով ձերբակալվել է UFC նախկին չեմպիոնի վրա հարձակման համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 23:16
«Արարատ-Արմենիան»՝ Եղիշե Մելիքյանի հայտարարության մասին. «Սա փորձ է ֆուտբոլասերի ուշադրությունը շեղելու հավաքականի ելույթներից»
13.11.2026 | 23:14
Համբարձում Մաթևոսյանը COP31-ի շրջանակում մասնակցել է կանաչ անցման հնարավորություններին ուղղված միջգերատեսչական գործակցության վերաբերյալ բարձրաստիճան քննարկմանը
13.11.2026 | 22:57
Կացության գործերի կառավարման նոր հարթակն արդեն գործում է․ ինչպես գրանցվել և դիմում ներկայացնել
13.11.2026 | 22:40
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.11.2026 | 22:24
Ադրբեջանում ևս երկու լրագրողի երկարաժամկետ ազատազրկման են դատապարտել՝ շարունակվող ճնշումների ֆոնին
13.11.2026 | 22:09
Անգնահատելի է Նորայր Մեհրաբյանի ավանդը հայ պարարվեստի զարգացման գործում. Փաշինյան
13.11.2026 | 21:52
Հիփոթեք՝ 0% կանխավճարով․ Ամերիաբանկի հատուկ առաջարկը TOON EXPO-ի այցելուներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:45
Կայացել է ՀՀ-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրության իրականացման աշխատանքային խմբի հանդիպումը
13.11.2026 | 21:39
TOON EXPO-ն կրկին բացեց դռները՝ ավելի քան 100 ընկերությամբ և 45 հազար գրանցված այցելուով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:25
Մասիսում ընտրապայքարը՝ ՔՊ-ի և «Կառուցող» դաշինքի միջև․ ովքեր են գլխավորում ցուցակները
13.11.2026 | 21:18
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին
13.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ ՀԱՊԿ-ը լռեցրեց ՀՀ-ին՝ չկատարելով անվտանգային պարտականությունը․ պե՞տք է հեռանալ ՀԱՊԿ−ից
13.11.2026 | 20:49
«Պալաչ» մականունով հայտնի Արթուր Հարությունյանը կմասնակցի Աբովյանի ընտրություններին. 4 ուժ քաղաքական հայտ է ներկայացրել
13.11.2026 | 20:43
ԱՄՆ սենատորը կարգելափակի Բաքվում ամերիկյան նոր դեսպանի թեկնածությունը․ Թրամփի առաջադրած թեկնածուն մեղադրվում է պատժամիջոցների ենթարկված բոսնիացի սերբերի առաջնորդին աջակցելու մեջ
Բոլորը

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը Երախտագիտությունը վերածում է գործի՝ կրթաթոշակներ տրամադրելով հակամարտության մեջ գտնվողներին

23 հոկտեմբերի, 2018թ., ԵՐԵՎԱՆ – «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հայտարարել է «Ավրորա» երախտագիտության կրթաթոշակների արժանացած տասնմեկ պատանիների անունները։ Մերձավոր Արեւելքի յոթ երկրներից ժամանած երիտասարդները 2018թ. սեպտեմբերին սկսել են իրենց ուսումը Միավորված աշխարհի քոլեջներ (UWC) կրթական ցանցի դպրոցներում՝ աշխարհով մեկ։ Կրթաթոշակներն ուսանողներին հնարավորություն են տալիս ապրելու ապահով եւ ստանալու աջակցություն ու լուրջ կրթություն։ Բոլոր կրթաթոշակառուները կամ փախստականներ են, որ կորցրել են մեկ կամ երկու ծնողի, կամ գալիս են մարգինալացված համայնքներից։

2018 թվականի կրթաթոշակառուները ծագում են Սիրիայից, Լիբանանից, Պաղեստինից, Իսրայելից, Հորդանանից, Եգիպտոսից եւ Իրաքից՝ ընտրվելով այդ երկրներում գործող UWC Ազգային կոմիտեների կողմից։ Երախտագիտության կրթաթոշակները հայության երախտագիտության դրսեւորումն է՝ ուղղված Մերձավոր Արեւելքի այն ժողովուրդներին, որոնք մեկ դար առաջ՝ Հայոց ցեղասպանության տարիներին, օթեւան եւ սնունդ են տրամադրել հայ գաղթականներին։ Ուսանողները տեղաբաշխվել են աշխարհով մեկ գործող Միավորված Աշխարհի Քոլեջներ ցանցի հաստատություններում, այդ թվում՝ Հայաստանում, Նորվեգիայում, Իտալիայում, Գերմանիայում եւ Նիդեռլանդներում։

«Մենք հպարտությամբ ողջունում ենք այս տարվա Երախտագիտության կրթաթոշակառուներին։ «Ավրորա» երախտագիտության կրթաթոշակները հնարավորություն են տալիս ուսանողներին հետամուտ լինելու իրենց երազանքների իրականացմանը։ Սա հատկապես կարեւոր է այն երիտասարդների համար, որոնց կյանքը լրջորեն տուժել է հակամարտությունից եւ տեղահանությունից։ Մենք խորապես հավատում ենք, որ կրթությունն ի զորու է ցանել փոխըմբռնման սերմեր, միավորել մարդկանց, կերտել խաղաղություն եւ դրականորեն ազդել մեր աշխարհի վրա՝ ձեւավորելով ավելի կայուն ապագա։ UWC դպրոցների նախկին, ներկա եւ ապագա ուսանողներն այս շարժման մի մասնիկն են ու ստացել են սովորելու եւ միմյանց օգնելու հնարավորություն։ Սա բարեգործության շղթա է»,– ասել է UWC Դիլիջան քոլեջի կառավարող խորհրդի նախագահ Վերոնիկա Զոնաբենդը։

«Հավատացած ենք, որ այս կրթաթոշակային ծրագիրը հավելյալ մի հնարավորություն է, որով մենք նպաստում ենք երիտասարդների շրջանում միջմշակութային փոխանակմանը եւ մարդասիրական արժեքների գիտակցմանը, իսկ ընդհանուր հարկի տակ նրանց միավորելով՝ ընձեռում ենք միմյանցից սովորելու առիթ՝ ձեւավորելով ապագա այն սերունդը, որը մարմնավորելու է երախտագիտության, մեծահոգության եւ մարդկայնության արժեքները»,– հավելել է նա։

7 միլիոն ԱՄՆ դոլար ընդհանուր ֆոնդ ունեցող Երախտագիտության կրթաթոշակային ծրագրում ներառված են նաեւ Ամալ Քլունիի, Շառլ Ազնավուրի եւ Լամիյա Հաջի Բաշարի անվան կրթաթոշակները։ Ծրագրի ընթացքում հակամարտությունների, աղքատության եւ այլ անբարենպաստ պայմաններից տուժած երկրներից 100 խոստումնալից երիտասարդների եւ ապագա պոտենցիալ առաջնորդների ընձեռվել է UWC ցանցի միջազգային դպրոցներից եւ քոլեջներից մեկում ուսանելու հնարավորություն։ Մինչ օրս «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը երախտագիտության եւ այլ կրթաթոշակներ է հատկացրել 62 ուսանողի, ինչը նրանց թույլ է տվել սովորելու Միավորված աշխարհի քոլեջների եւ Հայաստանի ամերիկյան համալսարանի կրթական ցանցերում՝ ստանալով կրթություն եւ միջազգայնորեն ճանաչված որակավորում։ Ուսանողներն ընտրվել են ըստ ցուցաբերած ուսումնական առաջընթացի եւ արտադասարանային ներգրավվածության, ինչպես նաեւ սեփական համայնքներում իբրեւ ապագա երիտասարդ առաջնորդ՝ իրենց ներուժի գնահատման հիման վրա։

Այս տարվա կրթաթոշակառուներից մեկը՝ Ալիս Ալ-Մոհամադը, այս առթիվ նշել է. «Ես իսկապես երախտապարտ եմ այն հնարավորության համար, որն ինձ ընձեռել է «Ավրորա» երախտագիտության կրթաթոշակային ծրագրի ընտրող հանձնաժողովը, եւ մեծ ուրախ եմ սովորել UWC դպրոցում նոր դասընկերների հետ։ Այս հնարավորությունը շատ մեծ նշանակություն ունի ինձ համար, քանի որ ինձ առիթ է տալիս ոչ միայն ծանոթանալու ավելի լավ կրթական մի համակարգի, այլեւ հանդիպելու եւ շփվելու զանազան մշակույթներ կրող մարդկանց հետ։ Նախքան «Ավրորայի» կողմից այստեղ գտնվելու հնարավորություն ստանալը, ես միշտ համարել եմ, որ իմ ազատությունն ու սեփական մտքերով կիսվելու միջոցները սահմանափակված են, մինչդեռ այժմ զգում եմ, որ այդպիսի սահման այլեւս գոյություն չունի։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությանն ինձ այս կրթաթոշակը հատկացնելու՝ այդքան անհրաժեշտ հնարավորությունը տալու համար»։