«Մտածում եք՝ ես կարող եմ գլո՞ւխ կախել ձեր դիմաց կամ դառնամ «ստուկա՞չ»». Ղուկասյանը՝ որդու ձերբակալման մասին

Լուրեր

05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
05.10.2026 | 20:25
2026 թվականին Ադրբեջանում ոչ մարտական ​​պայմաններում առնվազն 44 զինծառայող է զոհվել
05.10.2026 | 20:12
Արաղչին Միրզոյանին հայտնել է Իրանի պատրաստակամությունը՝ շարունակել բազմակողմ համագործակցությունը, այդ թվում՝ 3+3 ձևաչափով
05.10.2026 | 20:00
Ալիևը կփորձի ՀՀ-ից վերադարձնել ադրբեջանցի զինծառայողին․ նրա դիմաց՝ մեր բոլոր գերիներին պետք է ազատի․ Տաթևիկ Հայրապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 19:48
Ոստիկանության անունից քաղաքացիներին կեղծ հաղորդագրություններ են ուղարկում. ՆԳՆ-ն զգուշացնում է
05.10.2026 | 19:36
Զելենսկին հայտնել է, որ ՌԴ-ն ԱԹՍ-ներով հարվածել է Թուրքիային պատկանող նավի, որում Ադրբեջանի քաղաքացիներ են եղել
05.10.2026 | 19:24
Խուդաթյանը Թուրքիայից պատվիրակության է ընդունել. քննարկվել է Գյումրի-Կարս էլեկտրահաղորդման գծի վերականգնման հարցը
05.10.2026 | 19:15
Գարեգին Բ-ին հեռացնելու նոր փորձ․ ԱԺ քննիչ հանձնաժողովը սկսում է աշխատել, ընդդիմությունը բոյկոտում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 19:01
Միրզոյան–Ղալիբաֆ հանդիպմանը կարևորվել է Հայաստան–Իրան ռազմավարական համագործակցության խորացումը
05.10.2026 | 18:50
Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվեց Էստոնիային
05.10.2026 | 18:42
Վահագն Ալեքսանյանը ՀՀ ԱԺ և ՌԴ Դաշնային ժողովի միջխորհրդարանական հանձնաժողովի պատվիրակության ղեկավար․ ովքեր են կազմում
05.10.2026 | 18:30
Գերմանիայի հետախուզության ղեկավարը հայտարարել է, որ Բեռլինին ռազմական հակամարտություն է սպառնում Ռուսաստանի հետ
05.10.2026 | 18:19
Ինչպե՞ս կարդալ 21-րդ դարում․ շուրջ 700 ուսուցիչ մասնակցել է մասնագիտական քննարկումների
Բոլորը

«Եթե հաշիվ եք մաքրում, եթե հոր հետ հարցեր ունեք, ապա ինչո՞ւ եք ընտանիք մտնում, գետի՛նը մտնեք։ Եթե հարց ունեք հոր հետ, ընտանիք ինչի՞ եք մտնում։ Երեխուն տանում ա մանկապարտեզ, ճանապարհին թափում եք վրե՞ն, սրանով ինչ եք ուզում ասած լինեք։ Ես հիմա ինձ վատ եմ զգում, թոռներիս երեսին ո՞նց եմ նայելու. ոնց որ ես լինեմ պատճառը»,- անդրադառնալով որդու ձերբակալմանը՝ լրագրողների հետ զրույցում ասաց Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։

Հիշեցնենք՝ FactorTV-ն տեղեկացրել էր, որ Սպարտակ Ղուկասյանը ձերբակալվել է. Մեր տեղեկություններով՝ նա մեղադրյալ է ներգրավվել շորթման գործի շրջանակներում, ձերբակալվել է և կալանքի միջնորդություն է ներկայացվել դատարան.

«Երկու ամիս կալանքի են տարել։ Էն անգամ էլ տարան 2 ամիս կալանք, հետո էլի 2 ամիս. 9 ամիս հետո՝ արդարացրին, հետո էլի արդարացրին, ինչքան կարելի ա, վերջը սրան չափ ու սահման կա՞։ Ինչ ուզում եք արեք, ավելի շատ ձայներ կհավաքենք»,- ասաց Ղուկասյանը։

Գյումրիի քաղաքապետի պնդմամբ՝ տղային որևէ ծանուցում չի եկել հարցաքննության կամ ոստիկանություն ներկայանալու մասին.

«Օրինական պայքարելու եմ մինչև վերջ, ինչքան նմանատիպ բաներ անեն։ Իրենք չեն պատկերացնում, որ ես իմ տղայի անունը Սպարտակ եմ դրել, այսինքն՝ ազատության համար առաջին անունն եմ դրել։ Դուք մտածում եք, որ ես կարող եմ գլո՞ւխ կախել ձեր դիմաց կամ մյուսների նման դառնամ «ստուկա՞չ», երբե՛ք»։

Վարդան Ղուկասյանի խոսքով՝ որդու նկատմամբ քրեական գործը 24 քմ խիբարի հետ է կապված, որը քաղաքապետարանում որպես գույք նստած չի եղել։ Սակայն, նրա կարծիքով՝ սա քաղաքական գործողություն է իր դեմ.

«Ոչի՛նչ, ձեր տուն էլ կմտնեն։ Բայց ես ոչ ոքի նույն բանը չեմ ցանկանում, ես էնքան բարի մարդ եմ. դուք դրանով ինձ չեք կոտրում, ինչքան սենց բաներ անեք, մենք ավելի կհզորանանք, եթե մարմինս կոտրես, հոգիս չես կարող կոտրել։ Բռնել տալով երկիր չեն պահում, պատին ծեփելով, ասֆալտին փռելով մարդկանց ավելի քո դեմ ես հանում։ Գյումրիում պարտությունը էդքան ցա՞վ է պատճառել։ Արցախը տվեցիք, էդքան չեք խառնվել իրար, էս Գյումրու քաղաքապետարանի համար էս ինչ ոռնոց եք դրել։ Ինչի՞, էստեղից շատ ատկադ էիք տանում։ Լռվեք մնացեք, թե չէ կհանեմ կդնեմ խայտառակ կանեմ սաղ»։

Վերջինս հիշեցրեց 2007 թվականի ապրիլի 7-ի իր դեմ մահափորձի մասին, որի ժամանակ 4 հոգի մահացան, իսկ ինքն ու փոխքաղաքապետը վիրավորվեցին.

«Մինչև էսօր գործը չի բացահայտվել, փոխանակ գնաք էդ հարցերի մասին մտածեք, Երևանից զո՞րք եք բերել»։

Ղուկասյանը դիմեց իշխող խմբակցությանը՝ կոչ անելով Փաշինյանին սաստել.

«Երբ ՀՀԿ-ն մի սխալ բան էր անում, ես Սերժ Սարգսյանին ասում էի՝ մենք ապրելու ենք էս երկրում, էնպես արեք, որ մենք հանկարծ գլուխներս կախ ման չգանք։ Գնացեք ձեր մեծերին նույնն ասեք»։

Ռոզա Վարդանյան