Այս տարի բանակում տեղի ունեցած 8 ինքնասպանության դեպքից 4-ը տեղի է ունեցել մայիսին, դրանց մեծ մասն արձանագրվել է Արցախում

Լուրեր

14.10.2026 | 10:17
Նավթի գներն աճել են
14.10.2026 | 10:02
ՀՀ դեսպանը ԱՄՆ Արտահանման-ներմուծման բանկի նախագահի հետ քննարկել է համատեղ նախագծերի իրականացման հնարավորությունները
14.10.2026 | 09:46
ՀՀ ՊՆ-ում Հնդկաստանի ռազմական պատվիրակության հետ քննարկվել է տարածաշրջանային անվտանգային իրադրությունը
14.10.2026 | 09:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
13.10.2026 | 23:30
«Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի նախագահի հետ քննարկվել են փոխգործակցության հարցեր
13.10.2026 | 23:23
Միրզոյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի ԱԳ նախարարի հետ
13.10.2026 | 23:09
Ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականը՝ Հորդանանում կայացած մրցաշարի հաղթող
13.10.2026 | 22:55
Նոր Արեշի տներից մեկում հրդեհ է բռնկվել
13.10.2026 | 22:38
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.10.2026 | 22:20
ՔՊ վարչության նիստին քննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցեր
13.10.2026 | 22:07
Զելենսկին պնդում է, որ «Յանդեքսի» կենտրոններին հարվածներից հետո ռուսական ինտերնետային տրոլներն ավելի քիչ են դարձել․ BBC-ի անդրադարձը
13.10.2026 | 21:54
Ադրբեջանում ֆրանսիական խոշորագույն պաշտպանական ընկերության գործունեությունը հետաքննվում է․ նախկին ղեկավարը խոսել է կոռուպցիայի մասին
13.10.2026 | 21:39
Գորիսի որոշ հասցեներում, Լոռու մարզի Շնող բնակավայրում գազանջատումներ կլինեն
13.10.2026 | 21:27
Արևելյան գործընկերության ապագան կարող է պայմանավորված լինել հենց դրա՝ զարգանալու և փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությամբ. Միրզոյան
13.10.2026 | 21:17
Թալիբները դադարեցրել են BBC-ի ռադիոհեռարձակումը Աֆղանստանում
Բոլորը

Ինձ շատ զարմացնում է, որ բանակի մահվան դեպքերը դեռ իշխանության կենտրոնում չեն հայնտվել: Այս մասին այսօր  «Մարդու իրավունքների վիճակը բանակում 2018 թ.» թեմայով քննարկման ժամանակ ասաց «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի նախագահ Ժաննա Ալեքսանյանը։

Վերջինս մասնավորեցրեց այն ինքնասպանության դեպքերը, որոնք բանակում տեղի են ունեցել 2018 թվականի ապրիլից մինչ այսօր։

«Ալեք Կարապետյան, Արթուր Կարապետյան, Լևոն Թորոսյան, Համլետ Գրիգորյան, Հմայակ Հակոբյան, Կարեն Հովհաննիսյան, Վանիկ Գևորգյան, Աղասի Մկրտչյան․ սրանք այն տղաների անուններն են, որոնք ինքնասպան են եղել բանակում, նրանցից 4-ը միայն այս տարվա մայիս ամսին են արձանագրվել»,- ասաց Ալեքսանյանը՝ շեշտելով, որ այդ դեպքերի հիմնական մասը արձանագրվել է Արցախի զորամասերում։

Քննարկման մասնակից, հոկտեմբերի 1-ին ինքնասպան եղած Գևորգ Հարոյանի ազգականն էլ հավելեց, որ ինքնասպան եղած Գևորգ Հարոյանը եղել է բարձրագույն կրթությամբ, հոգեպես պատրաստված երիտասարդ, տեսակով էլ այնպիսին էր, որ  չէր կարող հանդուրժել նաև բանակում տեղի ունեցող անարդարությունները, տեսներ և հանդուրժեր այն, թե ինչպես են սպաները ծեծում զինվորիներին։

«Եթե ասում են, որ Գևորգն ինքնասպան է եղել, ես էլ ասում եմ, որ նախարար Դավիթ Տոնոյանը պետք է բացատրություն տա»,- ասաց Հարոյանի հարազատը՝ դիմելով կոչով վարչապետ Փաշինյանին ։

«Մենք՝ զինվորների հարազատներս, պետք է մտնենք և տեսնենք, թե ինչպե՞ս են ծառայում մեր տղաները։ Առաջարկում եմ զինծառայողների ծնողներին տանեն մի քանի օր  թողնեն զորամասում՝ հասկանալու համար, ինչպե՞ս են ապրում իրենց տղաները»,- ասաց նա։