Հաղթանակ՝ տևական դադարից հետո․ կպայքարի՞ Հայաստանի հավաքականը ԱԱ 2026-ի ուղեգրի համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.09.2026 | 10:21
Գազամատակարարման վթարային դադարեցում՝ Արարատի մարզում․ 5 բնակավայրերում գազ չի լինի
12.09.2026 | 10:04
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.09.2026 | 23:28
Վարչապետը խարույկի շուրջ հանդիպում է ունեցել հեծանվավազքի «Վարչապետի գավաթ»-ի մասնակիցների հետ
11.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.09.2026 | 22:57
Մեկնարկել է Հայաստան-Լատվիա հանդիպման տոմսերի վաճառքը
11.09.2026 | 22:38
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի երկու ռազմական հրամանատարների սպանության մասին
11.09.2026 | 22:15
Նոր կենսաչափական անձնագրերով սահմանային ստուգումը կտևի վայրկյաններ․ ՆԳ նախարար
11.09.2026 | 21:51
Իսրայելը Հայաստանում իր նախկին դեսպանին նշանակել է Թուրքիայում գործերի հավատարմատար
11.09.2026 | 21:36
Ժամանակը եկել է․ Լուկաշենկոն հրամայել է ստուգել բանակի՝ զորահավաքին պատրաստվածությունը
11.09.2026 | 21:23
Թյուրքական երկրները Եվրոպոլին համարժեք կառույց են ստեղծում՝ TURKPOL-ը
11.09.2026 | 21:14
Հայկ Սարգսյանը կհեռացվի՞ ՔՊ-ից․ կուսակցությունը նրա հարցը քննարկելու է վարչությունում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.09.2026 | 21:05
Փրկարարները Ալավերդիում 15 մետր խորությունից դուրս են բերել արգելափակված օտարերկրացուն
11.09.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Հետապնդումներ՝ Քոչարյանի, Ծառուկյանի, Կարապետյանի նկատմամբ․ քաղաքակա՞ն, թե քրեական գործեր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.09.2026 | 20:53
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ի շրջանակում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
11.09.2026 | 20:35
Բաքուն ավարտել է Ադրբեջան-Հայաստան սահմանից դեպի Նախիջևան էլեկտրահաղորդման գծի նախագծումը
Բոլորը

Հայաստանի հավաքականն Իռլանդիայի դեմ խաղում երեկ առաջին հաղթանակը տարավ Եղիշե Մելիքյանի գլխավորությամբ․ Պորտուգալիայի հավաքականից կրած 0-5 հաշվով պարտությունից հետո երեկ Հանրապետական մարզադաշտում լրիվ այլ տրամադրություն էր։ Ազգային թիմից գոլերի հեղինակ դարձան Էդուարդ Սպերցյանն ու Հրանտ-Լեոն Ռանոսը։ Նախ, առաջին խաղակեսի ավելացված ժամանակում Սպերցյանը դիպուկ իրացրեց 11 մետրանոց հարվածը, որը հավաքականի կազմում նրա 10-րդ գոլն էր։ Երկրորդ խաղակեսի սկզբում էլ գոլի հեղինակ դարձավ Հրանտ Լեոն Ռանոսը։ Իռլանդացիներին հաջողվեց 1 գնդակով կրճատել հաշվի տարբերությունը։

Նախախաղային ասուլիսում Մելիքյանը շեշտել էր՝ ի տարբերություն Պորտուգալիայի, այս դեպքում հաղթելու հավանականությունն ավելի մեծ ու իրատեսական է։ Արդեն հաղթանակից հետո գլխավոր մարզիչը նշեց՝ անդադար աշխատել են նախորդ խաղում թույլ տրված կոպիտ սխալներն ուղղելու համար, իսկ խաղից առաջ տղաներին միայն մի բան էր ասել․ «Ես ասացի հանդերձարանում՝ մեր ազգը հաղթանակի կարիք ունի, եկեք տանք, զգանք էդ պատասխանատվությունը, որ մենք կարող ենք դա անել»։

Մարզչի խոսքով՝ Պորտուգալիայի դեմ հանդիպումից հետո ամբողջությամբ փոխել էին խաղի տակտիկան։

«Ուզում էի՞ք սյուրպրիզ, մենք էսօր արեցինք»,- խաղից հետո հավելեց Եղիշե Մելիքյանը։

Ֆուտբոլային մեկնաբան Արման Աբելյանի խոսքով՝ երեկվա խաղը լավն էր, բայց հաշիվը կարող էր ավելի խոշոր լինել, եթե թիմն իրացներ բոլոր հնարավորությունները։

Երկու տուրերից հետո 2026-ի Աշխարհի առաջնության որակավորման F խմբի մրցաշարային աղյուսակում Հայաստանն այս պահին 3 միավորով երկրորդ հորիզոնականում է։ Աբելյանը հիշեցնում է՝ հոկտեմբերի 11-ին Հունգարիայի դեմ արտագնա հանդիպումն է, իսկ Իռլանդիայի հավաքականը կարգով զիջում է Հունգարիայի հավաքականին, որն այս պահին վարկանիշով աշխարհում 38-րդն է։

«Իռլանդիային 3 տարի առաջ էլ էինք հաղթել, երբ էլի Հայաստանի հավաքականը բարդ իրավիճակում էր։ Այո՛, արժանի ու շատ կարևոր հաղթանակ էր, բայց սպասենք Հունգարիայի դեմ դրսի խաղին, դա արդեն ցույց կտա՝ որքանով է հավաքականը կայուն։ Հունգարիան վերջին տարիներին ցույց է տվել, որ շատ ուժեղ թիմ է, եթե Հայաստանի հավաքականը խաղա այնպես, ինչպես Իռլանդիայի հավաքականի դեմ, այո՛ կարող ենք սպասել ավելին, բայց փորձը ցույց է տալիս, որ մեր հավաքականն անկայուն է»,- նշում է Աբելյանը։

Ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը, կարևոր մեկ քայլ առաջ որակելով թիմի հաղթանակը, խոստովանում է՝ դժվար կլինի պահել կայունությունը։ Իսկ ի՞նչ է պետք անել դրա համար ՝ Factor TV-ն հետաքրքրվեց Մելիքյանից:

«Ես այնպիսի աշխատանք ու ոճ ունեմ, որ ոչ մի րոպե չեմ թուլացնի, եթե 10 խաղ էլ իրար հետևից կրենք, ես ոչ մի անգամ չեմ թուլանում ու չեմ թուլացնի իմ թիմին, պետք է շատ ու երկար աշխատենք, որ ստանանք այդ ստաբիլությունը»,- ասաց գլխավոր մարզիչը։

Հունգարիայի հետ հանդիպումից մի քանի օր անց Հայաստանի հավաքականն ուժերը կչափի Իռլանդիայի ընտրանու հետ, այս անգամ՝ արտագնա խաղում։ Fast TV-ի ֆուտբոլային մեկնաբանը նկատում է՝ տնային հանդիպումներում Իռլանդիան ավելի լավ է խաղում, ուստ՝ պետք է առավել զգոն լինել։

«Եթե հոկտեմբերին էլ այս կազմը հավաքվի, Եղիշե Մելիքյանի համար կրկնակի ավելի հեշտ կլինի, հուսանք՝ Հենրի Ավագյանն էլ ապաքինված կլինի»,- ընգծեց Արման Աբելյանը։

Եղիշե Մելիքյանն ասում է՝ առավելագույնը մեկ տարի ժամանակ է պետք՝ կառուցելու այն թիմը, որն ուզում են տեսնել։

Հայաստանի հավաքականի հաղթանակին անդրադարձել է նաև ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը՝ գրելով, որ սա մեծ հաղթանակ էր Հայաստանի համար, իսկ իռլանդական մամուլը գրում է, որ ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում 45 հորիզոնականով զիջող հայերը խորտակեցին հաջորդ փուլ դուրս գալու իրենց հույսերը։ Արդյո՞ք կկարողանա մեր հավաքականը պայքարել ԱԱ-2026-ի հիմնական փուլի ուղեգրի համար․ հարցի պատասխանը կուրվագծվի հոկտեմբերին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան