Ռուսները ցանկանում են մոտ 6000 քառակուսի կիլոմետր տարածք․ Վենսը՝ Կրեմլի պահանջի մասին

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի  Վենսը One America News-ի The Matt Gaetz Show հաղորդմանը տված հարցազրույցում հաստատել է, որ Կրեմլը տարածքային պահանջներ է ներկայացրել Ուկրաինային և հավակնում է Կիևի կողմից ներկայումս վերահսկվող 6000 քառակուսի կիլոմետր տարածքին, գրում է Current time-ը։

«Ռուսները ցանկանում են մոտ 6000 քառակուսի կիլոմետր տարածք, որը նրանք դեռ չեն նվաճել ռազմական ճանապարհով: Ահա թե ինչ են ուզում ռուսները», – ասել է Վենսը Մոսկվայի պահանջների մասին: Ուկրաինացիները, ըստ նրա, ցանկանում են անվտանգության երաշխիքներ՝ «կա՛մ եվրոպացիներից, կա՛մ ինչ-որ մեկից»:

«Նրանց պետք է վստահություն, որ եթե գործարք կնքեն, ռուսները մի քանի ամիս կամ տարի անց չեն վերադառնա՝ ավելին պահանջելով։ Հարցն այն է, թե արդյոք ռուսներն ու ուկրաինացիները կանցնեն այս խաղաղության դռնով, որը բացել է նախագահը։ Մենք շարունակում ենք քրտնաջան աշխատել դա անելու համար», – ասել է Վենսը։

Նախկինում տարբեր աղբյուրներ հաղորդել էին, որ Ալյասկայում վերջին բանակցությունների ժամանակ Կրեմլը Ուկրաինայի վերաբերյալ հնարավոր խաղաղության համաձայնագիրը կապել է Դոնեցկի և Լուգանսկի ամբողջ մարզերը հանձնելու պահանջի հետ, իսկ դրա դիմաց համաձայնել է «սառեցնել» Ուկրաինայի Խերսոնի և Զապորոժիեի մարզերի առաջնագիծը, որը Մոսկվան վերահսկում է միայն մասամբ։ Միևնույն ժամանակ, այս առաջարկի հնչեցումից հետո Ռուսաստանը մտել է Դնեպրոպետրովսկի մարզ, որտեղ ներկայումս մարտեր են ընթանում, և շարունակում է մարտեր մղել Խարկովի և Սումիի մարզերում։

ԱՄՆ ԿՀՎ ռուսական բաժնի նախկին ղեկավար և Քվինսիի պատասխանատու պետական կառավարման ինստիտուտի ռազմավարության գծով տնօրեն Ջորջ Բիբին Current Time-ի հետ զրույցում նշել է.

«Նրանք (Ռուսաստանը) վերահսկում են Լուգանսկի շրջանի գրեթե ամբողջ տարածքը, մեկ այլում՝ Դոնեցկում, նրանք վերահսկում են մոտ 75%-ը։ Նրանք նաև վերահսկում են Խերսոնի և Զապորոժիեի շրջանների որոշ հատվածներ։ Սակայն նրանք չեն վերահսկում այս շրջանների խոշոր քաղաքներից ոչ մեկը, և, հավանաբար, կբախվեն արյունալի և թանկարժեք մարտերի, եթե փորձեն գրավել դրանք, չնայած առավելությունը ակնհայտորեն Ռուսաստանի կողմն է»։

Անդրադառնալով հարցին, թե ինչու Սպիտակ տունը դեռևս չի կիրառել ամենակոշտ պատժամիջոցները, Վենսը պատասխանել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «չի տեսել որևէ պատճառ» Ռուսաստանին տնտեսապես մեկուսացնելու համար, «բացի Ուկրաինայում հակամարտությունը շարունակելուց»։ Նրա կարծիքով՝ ամերիկացի առաջնորդը կարող է ձգտել Ռուսաստանի հետ ավելի սերտ տնտեսական կապերի, եթե Ուկրաինայում պատերազմն ավարտվի։

«Անկախ նրանից, ձեզ դուր է գալիս Ռուսաստանը, թե ոչ, անկախ նրանից, թե դուք համաձայն եք նրանց փաստարկների հետ հակամարտության վերաբերյալ, թե ոչ, պարզ փաստն այն է, որ նրանք ունեն շատ նավթ, շատ գազ, շատ հանքային ռեսուրսներ», – ասել է Վենսը հարցազրույցի ժամանակ։

Ավելի վաղ էլ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթկոֆի  հետ զրույցում խոստացել է «վերցնել Դոնբասը» մինչև տարեվերջ։

Թարգմանությունը ՝ Էմմա Չոբանյանի