«Սաուդցի լրագրողի գործով Թուրքիան կարող էր քավության նոխազ դառնալ». Մեջլիսի հայ պատգամավոր

Լուրեր

04.09.2026 | 23:57
Էդուարդ Սպերցյանի գոլն օգնեց «Ալ Ահլիին» վստահ հաղթանակ տանել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.09.2026 | 23:24
Սեպտեմբերի 10-13-ը Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «Tour of Armenia» միջազգային հեծանվավազքը
04.09.2026 | 23:10
ԱՄՆ պատվիրակության՝ Մոսկվա այցի ընթացքում Ուկրաինան չի հարվածի Ռուսաստանին. Զելենսկի
04.09.2026 | 22:51
Փրկարարի օրվա առթիվ Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է ՀՀ դրոշի գույներով
04.09.2026 | 22:39
Պապոյանը կմեկնի Դուբայ՝ մասնակցելու ամենամյա ներդրումային համաժողովին
04.09.2026 | 22:23
Ալիևի կողմից վերջերս բացված հյուրանոցի 200-250 աշխատակիցներ չեն կարողանում ստանալ աշխատավարձը
04.09.2026 | 22:08
Պաշտոնանկություններ՝ վարչապետի որոշմամբ
04.09.2026 | 21:51
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.09.2026 | 21:35
ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում անցկացվել է ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում
04.09.2026 | 21:16
OpenAI-ը թողարկել է GPT-6-ը՝ իր մինչ օրս ամենահզոր ԱԲ մոդելը
04.09.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ Աննախադեպ լարում՝ ՀՀ-ի և ՌԴ-ի հարաբերություններում․ ի՞նչ սպասել Փաշինյանի՝ Մոսկվա առաջիկա այցից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.09.2026 | 20:47
Բաքուն արևմտյան հայտնի լրատվամիջոցներին մեղադրում է Ադրբեջանի դեմ ապատեղեկատվական արշավի կազմակերպման մեջ
04.09.2026 | 20:30
«Ինչքա՞ն գոռամ, ո՞ւմ ասեմ, որ շատ ա ցավում». քաղցկեղի դեմ պայքարը՝ բանտում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.09.2026 | 20:14
Վահան Կոստանյանն ու Յիրժի Բրոդսկին քննարկել են հայ-չեխական համագործակցության նոր ուղղությունները
04.09.2026 | 20:00
Վարչապետն իրավունք ունի հրահանգ տալ իրավապահներին․ կառավարությանը ենթակա են Քննչական և Հակակոռուպցիոն կոմիտեները․ Արման Եղոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում կուսակցությունից» (AKP-ԱԶԿ) ընտրված խորհրդարանի (մեջլիս) հայ պատգամավոր Մարգար Եսայանը «Akşam» թերթի սյունակում անդրադարձել է Ստամբուլի Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանում արաբ ընդդիմադիր լրագրող Ջեմալ Խաշոկջիի (Քաշըքչը) սպանությանը. տեղեկացնում է ermenihaber-ը:

Հայ պատգամավորի կարծիքով սաուդցի ընդդիմադիր լրագրողի սպանությունը պատմության մեջ որպես մեծ սկանդալ կմտնի և կունենա իր հետևանքները:

«Ինչքան էլ այդ երկրի հյուպատոսարանի տարածքն իրեն պատկանի, այնուամենայնիվ, այդ տխուր դեպքը Թուրքիայում է կատարվել, և մեր վրա նույնպես պատասխանատվություն է ընկել: Այդ պատասխանատվությունն առաջին հերթին սպանության բոլոր մանրամասները պարզելն է ու դրանով հանդերձ մեր երկրի նկատմամբ անարդարություն թույլ չտալն է:

Թուրքիան այս առումով շատ հաջողությամբ արեց իր անելիքը: Հավանաբար սպանությունը ծրագրողները վերոնշյալ 2 հարցում Թուրքիայի հնարավորությունները ճիշտ չէին հաշվարկել: Խաշոկջիին սպանողները, սպանությունը Ստամբուլում իրականացնելով, հավանաբար մտածում էին մեկ քարով 2 թռչուն որսալ, ազատվել ընդդիմադիր լրագրողից ու Թուրքիայի համար էլ գլխացավանք սարքել: Եթե նույնիսկ այդ ամենն ի սկզբանե այդպես էլ ծրագրված չէր, ապա ամեն դեպքում Թուրքիան կարող էր դառնալ քավության նոխազ, եթե գործընթացը ճիշտ չկազմակերպեր»,- գրում է Էրդողանի կուսակից պատգամավորը:

Ըստ Եսայանի՝ Թուրքիայի ճիշտ աշխատանքի շնորհիվ է, որ սաուդյան կողմը խոստովանեց լրագրողի սպանության փաստը:

«Մյուս կողմից սխալ է նաև այն բնորոշումները, թե իբր «Թուրքիան Սաուդյան Արաբիայի քիթը գետնին քսեց»: Մեր երկրում անմեղ մարդ է սպանվել, և Թուրքիան, որպես մեծ պետություն, պետք է անի անհրաժեշտը՝ անկախ նրանից, թե ովքեր են մեղավորները: Այսինքն Թուրքիան այնպիսի երկիր չէ, որ հանուն Սաուդյան Արաբիայի հետ ունեցած շահերի աչք փակի այդ միջադեպի վրա»,- եզրափակել է Եսայանը: