Անմեղսունակներն են մեղադրում Փաշինյանին՝ գիտակցված Արցախը զոհելու մեջ․ կռվել ենք, 4000 զոհ ենք տվել. Արսեն Թորոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

22.05.2026 | 11:10
Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցի շինարարությունը նոր թափ է ստացել, ներգրավվել է նոր կապալառու․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
22.05.2026 | 11:08
«Բոլորին դեմ եմ» կուսակցության «բոչկա գլորելու» ակցիան Ազատության հրապարակում. ՈՒՂԻՂ
22.05.2026 | 10:58
Խուզարկություն է իրականացվում Մարտուն Գրիգորյանի տանը
22.05.2026 | 10:51
Սևան-Ծափաթաղ ճանապարհին 22-ամյա կինը մեքենայից դուրս է նետվել և մահացել․ 21-ամյա վարորդը ձերբակալվել է
22.05.2026 | 10:40
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը լրացուցիչ 5000 զինվորականի կուղարկի Լեհաստան
22.05.2026 | 10:31
«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Ալիկ Ալեքսանյանի հրապարակած «դիրք հանձնելու» տեսանյութի գործով կա քրեական վարույթ․ ՔԿ
22.05.2026 | 10:30
Հայ ըմբիշները 4 մեդալ են նվաճել Մ-15 ԵԱ-ում
22.05.2026 | 10:21
Այդ տեսանյութի անձինք 2024-ից ՀՀ-ում չեն. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 10:17
ԱՄՆ Պետքարտուղարությունը հաստատել է Ուկրաինային ավելի քան 100 մլն դոլարի Hawk-երի վաճառքը
22.05.2026 | 10:09
Ռոնալդուի դուբլն օգնել է «Ալ Նասրին» դառնալ Սաուդյան Արաբիայի չեմպիոն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 10:00
Ինչի՞ Ուկրաինայի նախագահը չպիտի գար Հայաստան, ՌԴ նախագահը քա՞նի, անգամ ա գնացել Ադրբեջան. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 09:49
Էսօր էլ լրտեսներ կան, որ չգիտեն՝ գիտենք. որ պահին ճիշտ համարենք, կգործենք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 09:39
ԱԺ ԿԳՄՍ, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
22.05.2026 | 09:26
Հիմար հոլովակ են սարքել, որպեսզի հարցը ներմուծեն օրակարգ. Փաշինյանը՝ 300 000 ադրբեջանցիների խոսույթի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 09:13
Գազի գնի հետ կապված հստակ պայմանավորվածության ենք եկել, պետք է պահել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար, ՔՊ վարչության անդամ Արսեն Թորոսյանը Factor TV-ի հետ զրույցում ասել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը հաստատված է, ինչը կնպաստի արտագաղթի կանխմանը։ Նա հոռետեսական գնահատականները չի կիսում․ «Խաղաղությունն այսօր է, հիմա է և կա։ Զինված բախումների վտանգ չկա, մարդիկ հակված կլինեն Հայաստանում մնալ։ Ադրբեջանի հետ կնքված հռչակագրեր կան, և պետք է լինի հավերժ խաղաղություն։ Ընդդիմությունն է ասում՝ Խաղաղության պայմանագիր և «Թրամփի ուղի» պետք չի»։

Թորոսյանի խոսքով՝ «անմեղսունակներն» են ասում, թե Թուրքիայի սահմանի բացումը վնաս է Հայաստանին։ Խաղաղության պայմանագիր պետք չի՝ սա է նրանց թեզը։ Մենք ասում ենք՝ շրջափակման մեջ լինելն է վնաս մեզ»։ Նա նաև հակադարձել է այն մտավախություններին, թե ապաշրջափակումը ՀՀ-ի զավթման կարող է բերել․ «Եթե սահման բացելով Ադրբեջանն ու Թուրքիան ուզում էին զավթել, ապա ինչո՞ւ 32 տարի չեն բացել։ Փլվում են այդ կեղծ թեզերը»։
Թորոսյանը հերքել է այն մեղադրանքները, թե խորհրդարանական ընդդիմությունը ՔՊ-ին հարմար ընդդիմություն է․ «Կասե՞ք, Քոչարյանի ուժին ով է ԱԺ բերել։ Ե՞ս եմ ընտրել։ Սա վկայում է արտախորհրդարանական ուժերի թշվառության մասին։ Մեր քաղաքացիներն են ընտրել նրան»։

Նա նաև անդրադարձավ Ղարաբաղյան շարժման պատմական հետևանքներին․ «Պարզվել է՝ Ղարաբաղյան շարժումն ական է եղել Հայաստանի տակ՝ պետականությունը զոհասեղանին դնելու համար։ Մենք ասում ենք՝ չի լինելու այլևս այդպես․․․ վերամիավորումը, հետո անկախացումը, հետո էլի բանակցելը»։ Թորոսյանի համոզմամբ՝ ՔՊ-ի իշխանությունը 44-օրյա պատերազմից հետո ընդունել է սեփական սխալները և փոխել քաղաքականությունը․ «Մենք անկեղծորեն ասել ենք՝ չենք հասկացել, որ դա ական է Հայաստանի պետականության տակ։ Փոխել ենք քաղաքականությունը, որը բերել է խաղաղության։ Տարօրինակ է, որ ԱԺ ընդդիմությունն իր սխալները չի ընդունում»։

Անդրադառնալով Հայաստանի ապագային՝ Թորոսյանը նշեց․ «Չի՛ լինելու թոկ Հայաստանի վզից կախված։ Ընդդիմությունն ուզում է, որ պետականությունը լինի զոհասեղանին։ Մենք ասում ենք՝ Հայաստանը կանգուն է լինելու և հարատև։ Թույլ չենք տալու, որ ինքնիշխանությունը կասկածի տակ դնողները լինեն կառավարող մեծամասնություն։ Անմեղսունակներն են մեղադրում, թե Փաշինյանը գիտակցված զոհեց Արցախը։ Մենք կռվել ենք, մոտ 4000 զոհ ենք տվել։ Ինչպե՞ս կարելի է ասել, որ գիտակցված զոհեցինք Արցախը»։
Թորոսյանը խիստ գնահատական հնչեցրեց ընդդիմության հասցեին՝ հակադարձելով իշխանափոխության տարատեսակ փորձերի մասին հարցին․ «Հեղաշրջումը պատժվելու է ողջ խստությամբ։ Աղբանոցում հայտնված ուժերը չեն վերադառնալու։ Դինոզավրերը վաղուց մահացել են։ Ընդդիմությունը մերժում է ընտրությունը, քանի որ անկարող է հաղթել»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան