«Ազատ Վաշինգտոն, Ազատ Պաղեստին»․ բողոքի ակցիա՝ ռեստորանում ընթրելու գնացած Թրամփի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.11.2026 | 14:25
Զելենսկին Մելանյա Թրամփին պարգևատրել է Իշխանուհի Օլգայի շքանշանով
04.11.2026 | 14:14
Առաջին սևամորթ կին նահանգապետ, առաջին մահմեդական սենատոր․ ԱՄՆ ընտրություններում դեմոկրատ թեկնածուները պատմական հաջողության են հասել
04.11.2026 | 14:02
Ծանրամարտի ԱԱ. Դավիթ Հովհաննիսյանի արդյունքը
04.11.2026 | 13:51
Երեմյան կաթնամթերքում խախտումներ չեն հայտնաբերվել․ ընկերությունը ներկայացրել է փորձաքննությունների արդյունքները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 13:45
94 տարի անց՝ Կանզասում, 38՝ Տեխասում, 28՝ Հարավային Կարոլինայում․ դեմոկրատները տապալել են հանրապետականների գերիշխանությունը՝ հաղթանակներ տանելով նրանց հենակետերում
04.11.2026 | 13:31
Նոր Հաճնում ՔՊ-ի ավագանու ընտրական ցուցակը կգլխավորի Գրիգորի Երանոսյանը
04.11.2026 | 13:20
NYMEX. Ոսկու, արծաթի ու պլատինի գները նվազել են
04.11.2026 | 13:16
Վազգեն Թևանյանը նշել է ԱԱ-ի եզրափակիչում պարտության պատճառները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 13:08
Տիգրան Սիմոնյանը նշանակվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ
04.11.2026 | 12:57
Դնեպրում ռուսական հարձակման հետևանքով երկու մարդ է տուժել․ Պոլտավայում հարված է հասցվել ձեռնարկությանը, Օդեսայում՝ առևտրի կենտրոնին
04.11.2026 | 12:45
Գյումրու երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է անվճար ուսուցման դիմաց 1 մլն դրամից ավելի կաշառք ստանալու մեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 12:39
Հայերենի իմացությունն այլևս պարտադիր չէ. ՀՖՖ արտահերթ ժողովում կանոնադրական փոփոխությունները մտել են ուժի մեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 12:34
Իրանը հայտարարում է, որ ամերիկացիները միջանկյալ ընտրություններում մերժել են պատերազմը
04.11.2026 | 12:25
Երեխայի համակարգիչն են առգրավել. փաստաբանը մանրամասներ ներկայացրեց Կարապետյանի տան խուզարկությունից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 12:20
Խուզարկություններ՝ Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում // Ձյուն՝ առաջիկա օրերին․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Սոցիալական ցանցերում տարածված տեսանյութերը պատկերում են այն պահը, երբ ցուցարարները երեքշաբթի օրը Վաշինգտոնի ռեստորանում սկսել են վանկարկումներ անել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հասցեին՝ բացականչելով. «Ազատ Վաշինգտոն, Ազատ Պաղեստին, Թրամփը մեր ժամանակների Հիտլերն է», գրում է AFP-ը։

Թրամփը մոտեցել է ցուցարարներին՝ մի քանի րոպե կանգ առնելով նրանցից մի քանի ոտնաչափ հեռավորության վրա, գլխով անելով և հանգիստ ժպտալով՝ առանց որևէ պատասխան տալու։ Վայրկյաններ անց Թրամփը ժեստ է արել՝ ասելով. «Եկեք, գնանք», որից հետո անվտանգության ծառայողները հեռացրել են Պաղեստինի դրոշներով ցուցարարներին։

Հանրային վայրերում Թրամփը հազվադեպ է ընթրում, սակայն մամուլի քարտուղար Քարոլայն  Լիվիթը հաստատել է, որ ինքը «և իր թիմը վայելել են ծովախեցգետին,  աղցան, սթեյք և աղանդեր» Սպիտակ տնից մի քանի թաղամաս հեռավորության վրա գտնվող ռեստորանում ընթրիքի ժամանակ։

Թրամփին միացել են փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը, պետքարտուղար Մարկո Ռուբիոն, աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սթիվեն Միլլերը, Լիվիթը և ուրիշներ։

Մի տեսանյութում Վենսը սեղմում է հաճախորդների ձեռքը և ասում, որ վայելեն իրենց ուտելիքը։

Մինչ ճաշը Թրամփը մամուլին ասել է, որ Վաշինգտոնում «ռեստորանները հիմա ծաղկում են ապրում»։ Լրագրողները հաղորդել են, որ  փողոցի մյուս կողմում գտնվող մարդիկ Թրամփին դիմավորել են բարձր ծափահարություններով և սուլոցներով։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի