Հասարակական -քաղաքական կյանքում լոռեցի կանայք շարունակում են բախվել խտրականության ու խոչընդոտների․ հետազոտական զեկույց

Լուրեր

13.05.2026 | 21:00
Ծառուկյանի որդու փախուստը ՀՀ-ից իրավապահ համակարգի բացթողումն է, մեղավորները կրել են պատասխանատվություն․ Վիլեն Գաբրիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 20:49
Ադրբեջանում ձերբակալված ռուսներից երկուսը դատապարտվել են 3 տարվա ազատազրկման
13.05.2026 | 20:37
Զանգերի անօրինական տերմինացիայի միջոցով ստվերային եկամուտներ ստացող խումբ է բացահայտվել. ՆԳՆ
13.05.2026 | 20:23
Ոչ մի ասֆալտ պետք չէ, եթե այդտեղ չեն ապրելու․ Փաշինյանը կարող է հեծանիվ քշել Ալիևի հետ․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 20:09
Մարությանը` ռուսական ռազմաբազան Գյումրիից դուրս բերելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 20:00
Իրավապահները դուխ ունե՞ն, մի հատ էլ ՔՊ-ականներին գաղտնալսեն, տոտալ տեռոր է պետական համակարգի դեմ՝ մեր շտաբի կողքին չլինեն․ Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 19:52
Ո՞վ չի կարող քվեարկել․ ամենը, ինչ պետք է իմանալ ընտրություններից առաջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 19:47
Փաշինյանի նախընտրական հանրահավաքը Աշտարակում․ ՈՒՂԻՂ
13.05.2026 | 19:43
Կեղծ տեսանյութ և չհիմնավորված պնդումներ՝ Գյումրիի մոտ «թուրքական ռազմաբազայի գաղտնի համաձայնագրի» մասին
13.05.2026 | 19:33
Ոստիկանները բացահայտել են 13-ամյա պատանու նկատմամբ բռնության դեպքը․ ՆԳ նախարարի անունից միջնորդագիր է ներկայացվել ԿԳՄՍ նախարարին
13.05.2026 | 19:20
Թրամփը հայտարարել է՝ Իրանի միջուկային ծրագրի դադարեցումն ավելի կարևոր է ամերիկացիների ֆինանսական դժվարություններին
13.05.2026 | 19:08
Թեժ բանավեճ Մարությանի քարոզարշավի ժամանակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 19:00
ՀՀ-ի՝ ԵՄ-ին անդամակցելը մեր ուժի վերջնանպատակն է․ վստահ չեմ՝ Փաշինյանը 2 տարուց ռուսամետ քաղաքականություն չի վարի․ Հակոբ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 18:49
Եթե 2026-ին Նիկոլ Փաշինյանն ընտրվի, մեր ապագան «Արևմտյան Ադրբեջանն» ա․ Ռոբերտ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 18:42
Cherchez la femme. Թուրքիայում հարձակվել են «Արսենալի» նախկին ֆուտբոլիստի վրա
Բոլորը

2025թ-ի մարտ-հուլիս ամիսներին «Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան ՀԿ-ն Լոռու մարզում  հետազոտություն է իրականացրել՝ ուղղված կանանց հիմնախնդիրների բացահայտմանը և ամփոփել Լոռու մարզի կանանց հիմնախնդիրների բացահայտման հետազոտական զեկույցում։

Զեկույցում մասնավորապես նշվում է, որ մարզում կանանց քա­ղա­քա­կան ներգրավվածությունը սահմանափակ է, հատկապես` որոշում կայացնողների մակարդակում։ Ի թիվս վեր հանված այլ խնդիրների նաև ասվում է, որ թե՛ այրի, թե՛ ամուսնալուծված կանանց` երկրորդ ամուսնության ցանկությունը մարզում խիստ պարսավելի է։

«Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան ՀԿ-ի հաղորդագրությունը՝ ստորև․

«Հետազոտության նպատակ էր վեր հա­նել Լոռու մարզի կանանց կարիքները՝ առաջնորդվելով մարդու իրավունքների, գենդերա­յին հավասարության և ներառականության սկզբունքներով:

Հարցումներն անցկացվել են առցանց հարցաթերթիկների միջոցով և դեմ առ դեմ և ֆոկուս խմբային քննարկումներ ձևաչափով, որոնց մասնակցել են մարզի  Ալավերդի, Թումանյան, Սպիտակ, Ստեփանա­վան, Վանաձոր, Տաշիր համայնքների ընդհանուր թվով 425 կին, որոնցից  66-ը՝ ֆոկուս խմբա­յին քննարկումներին։

«Հետազոտության հեղինակ, գենդեարային սոցիալական ներառման փորձագետ Սոնա Գրիգորյանի դիտարկմամբ լոռեցի կանայք խնդիրների են բախվում մասնավորապես՝ կրթության, աշխատանքի և զբաղվածության, առողջապահության, գենդերային հիմնախնդիրների, արտակարգ իրավիճակներին արձագանքման, քաղաքական մասնակցության և առաջնորդության ոլորտներում․

Սոցիալ-տնտեսական հնարավո­րու­­թյուն­ների բացակա­յու­թյունը, աշխատատեղերի պակասն և մշակութային կարծ­րատիպերը, հատկապես` գյու­ղական համայնքներում, շարունակում են խոչ­ընդոտել կա­նանց լիարժեք ինքնադրսևորմանն ու հանրային կյանքին մասնակցությանը։ Թեև կանանց կրթական մակար­դակը հա­ճախ բարձր է, զբաղվածության ցուցա­նիշը մնում է ցածր,

կանայք ուսումը կիսատ են թող­նում հիմնականում ամուսնության կամ ֆինան­սական դժվարությունների պատ­ճառով և հետագայում, գրեթե, չեն վերադառնում ուսումնա­կան գործընթացին։ Հարցման մասնակից կանանց խոսքով՝ առողջապահական ծառայությունները իրենց բնակության վայրում մատչելի են։ Բավարար չեն նաև  դրանց որակը, հասանելիության պայմանները և նպատակային ծրագրերի ծավալը՝ համայնքի կանանց բազմաբնույթ կարիքները հոգալու համար՝ հատկապես գյուղական բնակավայրերում,

Ուշագրավ է, որ թեև կանայք կարևորում են իրենց ձայնը քաղաքականության մեջ, բայց մարզում կանանց քա­ղա­քա­կան ներգրավվածությունը դեռևս սահմանափակ է, հատկապես` որոշում կայացնողների մակարդակում /համայն­քի ղեկա­վա­ր/, որտեղ հիմնականում տղամարդիկ են ներկայացված՝ ասում է Սոնա Գրիգորյանը։ Թեև կանայք օգտվում են քվոտայով սահմանված հնարավորություններից, նրանց քաղաքական մասնակցության և կա­նանց հիմնախնդիրների օրա­կարգն առաջ տանելը, բովանդակային և ակտիվ մասնակցությունը հաճախ կասկածի տակ է դրվում, անգամ ավա­գանու անդամության մակարդակով․ «Հակասությունը վերաբերում էր նրան, որ մի կողմից կանայք միտված չեն գնալ քաղաքական որոշումների կայացման պրոցեսներին ներգրավելու, մասնակցելու և խորը հարցազրույցի ժամանակ էլ խոսում էին դրա մասին, որ իրենք իրենց մերձավորներին, իրենց շրջապատի կանանց խորհուրդ չեն տա մտնել քաղաքականություն, բայց միաժամանակ հարցումներից դուրս էր գալիս մի իրավիճակ, մի պատկեր, որ իրենք տեղեկացված են, թե ինչքանով են կանայք լսելի, ինչքանով է կանանց ձայնը լսելի հասարակական-քաղաքական կյանքում ինչ – որ բան փոխելու առումով։ Եթե դու չես մասնակցում, դու ի՞նչ գիտես, այդ կինը, որ ավագանու անդամ է, ինչքանով է իր կամ քո օրակարգը առաջ տանում»։

Սոնա Գրիգորյանը ցավով է արձանագրում, որ ամենաշատը խտրական վերաբերմունքի են արժանանում ամուսնալուծված կա­նայք․ ինչպես 2017թ․-ի, այնպես էլ 2025-ի զեկույցում նշվում է, որ թե՛ այրի, թե՛ ամուսնալուծված կանանց` երկրորդ ամուսնության ցանկությունը պարսավելի է։ Ցավալի է արձանագրել, որ 8 տարվա ընթացքում այս առումով վերաբերմունքը չի փոխվել:

Կանանց շրջանում պակաս է տեղեկացվածությունը գենդերային հիմնահարցերի շուրջ և շատ հաճախ «գենդեր» եզրույթը նույնացնում են ԼԳԲՏՔ+ համայնքի ներկայացուցիչների հետ։ Ինչ վերաբերում է վերջիններիս, ըստ հետազոտության, նրանք փորձում են իրենց աննկատ պահել՝ բացա­սական վերա­բերմունքի հետ առերեսվելուց խուսափելու համար։

Նկատելի դրական վերաբերմունք է դրսևորվել Արցախից տեղահանվածների և ազգային փոքրա­մասնությունների հանդեպ, իսկ ահա հաշման­դամություն ունեցող կա­նանց հանդեպ վերաբերմունքը տարբեր է՝ զգայունից, ան­տար­բերությունից մինչև ծայրահեղ ոչ զգայուն և խտրական։

Սոնա Գրիգորյանի խոսքով ցածր կրթական ցենզ ունեցող կանայք ավելի հաճախ են ընտանեկան բռնու­­թյան ենթարկվում։ Խնդիրը ոչ միայն տնտեսական կախվածության, այլև սեփական իրա­վունք­ների և պաշտպանության մեխանիզմների մասին ոչ բավարար տեղեկացվածության հետևանք է։

Սրան զուգահեռ ուրախալի է համարում փաստը, որ ֆոկուս խմբային քննարկումների ժամանակ բազմաթիվ կանայք անկաշկանդ խոսել են սեռական ոտնձգությունների մասին, ինչ, սովորաբար, խորը հարցազրույցների ժամանակ է լինում․ «Խմբի առաջ ներկայացնում էին, ինձ համար դա շատ զարմանալի և ուրախալի էր։ Ես դա դրական եմ գնահատում։ Կանայք այնքան են ուժեղացել, համարձակվում են արդեն դրա մասին բարձրաձայնել»։

Հետազոտության մեջ ներառված առաջարկների հեղինակները հենց մասնակից կանայք են։ Այսկերպ հետազոտության հեղինակները նպատակ ունեն ոչ միայն արձանագրելու առկա մարտահրավերները, այլև նպաստելու կանանց իրավունքների և հնարավորությունների պաշտպանությանը՝ քաղաքական, հանրային և ինստիտուցիոնալ փոփոխությունները խթանելու միջոցով»։