Հայաստանի կառավարությունն իր միջազգային բնապահպանական պարտավորություններին հակասող քաղաքականություն է իրականացնում․ հայտարարություն

Լուրեր

25.11.2026 | 12:57
Իսրայելի ՊՆ ղեկավարը հայտարարել է, թե Իրանը քիմիական զենք է մշակում՝ զգուշացնելով հնարավոր հարվածի մասին
25.11.2026 | 12:45
Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ պատերազմը ֆինանսավորված է մինչև հունվար
25.11.2026 | 12:30
Զելենսկին կտրուկ է արձագանքել Լուկաշենկոյի՝ Պուտինի մոտ միասին մեկնելու առաջարկին
25.11.2026 | 12:26
Դեկտեմբերի 4–6-ը Երևանում երրորդ անգամ կանցկացվի առողջապահության միջազգային ցուցահանդեսը՝ Healthcare Expo Armenia–ն
25.11.2026 | 12:19
Արթուր Պետրոսյան. «Ես հավատում եմ Գևորգ Ղազարյանին և նրա թիմին»
25.11.2026 | 12:15
«Իրավահավասարության ապահովման և խտրականությունից պաշտպանության մասին» օրինագծի քննարկումը․ ՈՒՂԻՂ
25.11.2026 | 12:10
Գրիգորյան-Օվերչուկ հանդիպում Մոսկվայում // Ձյան տեղումներ են սպասվում․ ԼՈՒՐԵՐ
25.11.2026 | 12:08
Սև ուրբաթի գնումնե՞ր արտարժույթով․ բացահայտեք Rate.Trading-ի հնարավորությունները
25.11.2026 | 12:01
Ուկրաինան հարվածել է Սամարայի մարզին․ հրդեհվել են երկու նավթավերամշակման գործարանները
25.11.2026 | 12:00
Կոտայքում 2007-ի հողերի աճուրդների գործով երեք անձից հօգուտ պետության կբռնագանձվի շուրջ 357 մլն դրամ
25.11.2026 | 11:51
Կանանց նկատմամբ բռնությունը չի կարող արդարացվել ավանդույթներով կամ հասարակական ընկալումներով․ ՄԻՊ-ի ուղերձը
25.11.2026 | 11:39
Թուրքիայում ռազմական ուղղաթիռ է վթարվել․ զոհվել է 5 զինծառայող
25.11.2026 | 11:30
CAS-ը Սենեգալի հավաքականին հռչակել է Աֆրիկայի գավաթի հաղթող
25.11.2026 | 11:20
ԱՄՆ դատարանը Huawei-ին մեղավոր է ճանաչել պատժամիջոցները խախտելու և առևտրային գաղտնիքներ գողանալու համար
25.11.2026 | 11:09
Պատգամավորներ Ագնեսա Խամոյանի, Լևոն Քոչարյանի և փաստաբան Հովհաննես Խուդոյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Մի շարք ՀԿ-ներ համատեղ հայտարարությամբ են հանդես եկել, որով իրենց մտահոգությունն են հայտնում շրջակա միջավայրի պահպանության ոլորտում ՀՀ կառավարության հակասական միջոցառումների կապակցությամբ և  հորդորում վերանայել մոտեցումները՝ համապատասխանեցնելու գործողությունները պետության կողմից ստանձնած միջազգային պարտավորություններին։

Հայտարարությունը՝ ստորև․

«Հայաստանի Հանրապետությունը պատրաստվում է 2026 թ. հոկտեմբերին հյուրընկալել ՄԱԿ-ի Կենսաբազմազանության պաշտպանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը և երկու տարով ստանձնելու է դրա Նախագահությունը։

Սա կարևորագույն միջոցառում է, և միանշանակ ողջունելի է մեր պետության ակտիվ ներգրավումը գլոբալ բնապահանական գործընթացներում։ Սակայն պետք է նկատել, որ Հայաստանի կառավարությունը զուգահեռաբար իրականացնում է իր միջազգային բնապահպանական պարտավորություններին հակասող քաղաքականություն, ինչը հարցականի տակ է դնում իրականացվող բնապահպանական միջոցառումների անկեղծությունը և զեկուցվող առաջընթացը։ Կառավարության խնդրահարույց միջոցառումներից են կենսաբազմազանությամբ հարուստ տարածքներում հանքարդյունաբերական գործունեության իրականացումը, Կենսաբազմազանության ռազմավարության նախագծով Էմերալդ տարածքների կրճատումը, շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատմանը (ՇՄԱԳ) վերաբերող օրենսդրական կարգավորումների վատթարացումը, Ընդերքի մասին ՀՀ օրենսգրքի հակաժողովրդավարական փոփոխությունները, Շիկահողի արգելոցի` Ադրբեջանի կողմից գրավված տարածքում կենսաբազմազանության ոչնչացման ուղղությամբ քայլեր չձեռնարկելը և այլն։

Ակնհայտ է, որ այս միտումները չեն նպաստում Հայաստանի բնական միջավայրի պահպանությանը, երկրի ստանձնած միջազգային պարտավորությունների իրականացմանը և մեր պետության միջազգային հեղինակության բարձրացմանը։ Ավելին, շրջակա միջավայրի պահպանության ոլորտում Հայաստանի պարտավորությունների կատարման վերաբերյալ արդեն իսկ արձանագրվել են բացասական գնահատականներ միջազգային կառույցների կողմից։ Մասնավորապես՝

  • Եվրոպայի վայրի բնության և բնական միջավայրի պահպանության մասին կոնվենցիայի (Բեռնի կոնվենցիա) բյուրոն իր 2023 թ․ նոյեմբեր-դեկտեմբերին և հետագայում 2025 թ․ ապրիլին կայացած նիստերում մտահոգություն է հայտնել Ամուլսարի հանքարդյունահանման ծրագրի և դրա հետևանքով Հայաստանում Էմերալդ ցանցի տարածքների ու կենսաբազմազանության վրա բացասական ազդեցության ու ցանցի հնարավոր կրճատման առնչությամբ։ Բյուրոն կոչ է արել կասեցնել Ամուլսարի շահագործման ծրագրի համար տրված բոլոր թույլտվությունները՝ մինչև նոր ՇՄԱԳ-ի իրականացումը, որը հաշվի կառնի տվյալ տարածքում բույսերի ու կենդանիների բոլոր տեսակները, դրանց աճելավայրերն ու ապրելավայրերը։
  • Շրջակա միջավայրի առնչությամբ տեղեկատվության հասանելիության, որոշումների կայացման գործընթացում հասարակության մասնակցության և արդարադատության հասանելիության մասին կոնվենցիայի (Օրհուսի կոնվենցիա) կողմերի 7-րդ հանդիպումը 2021 թ․ հոկտեմբերին ընդունել է VII/8a որոշումը, որն արձանագրվել է կոնվենցիայի պահանջների նկատմամբ Հայաստանի կատարողականի, մասնավորապես՝ ՇՄԱԳ գործընթացների անհամապատասխանությունը։ Քանի որ Հայաստանի կառավարությունը բավարար ջանքեր չի գործադրել որոշման հանձնարարականների կատարման ուղղությամբ, մեր երկրի կատարողականի հարցը կրկին ներառվելու է կոնվենցիայի համապատասխանության կոմիտեի և կողմերի 2025 թ․ նոյեմբերին կայանալիք հանդիպման օրակարգում:

Մեր մտահոգությունն ենք հայտնում շրջակա միջավայրի պահպանության ոլորտում ՀՀ կառավարության հակասական միջոցառումների կապակցությամբ և հրատապ ենք համարում Կենսաբազմազանության պաշտպանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին ու Հայաստանի կարևորագույն պաշտոնավարմանն ընդառաջ լրջորեն վերանայել մոտեցումները՝ համապատասխանեցնելու գործողությունները պետության կողմից ստանձնած միջազգային պարտավորություններին»։

 

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ

«Կանաչ Հայաստան» ՀԿ

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ

«Համայնքային համախմբման ևեւ աջակցության կենտրոն» ՀԿ

«Հայաստանի անտառներ» բնապահպանական ՀԿ

Հայկական բնապահպանական ճակատ

«Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոն» ՀԿ

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ՀԿ

«Փինք» իրավապաշտպան ՀԿ

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ

«Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ

Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ