Սերժ Սարգսյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ

Լուրեր

12.09.2026 | 10:04
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.09.2026 | 23:28
Վարչապետը խարույկի շուրջ հանդիպում է ունեցել հեծանվավազքի «Վարչապետի գավաթ»-ի մասնակիցների հետ
11.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.09.2026 | 22:57
Մեկնարկել է Հայաստան-Լատվիա հանդիպման տոմսերի վաճառքը
11.09.2026 | 22:38
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի երկու ռազմական հրամանատարների սպանության մասին
11.09.2026 | 22:15
Նոր կենսաչափական անձնագրերով սահմանային ստուգումը կտևի վայրկյաններ․ ՆԳ նախարար
11.09.2026 | 21:51
Իսրայելը Հայաստանում իր նախկին դեսպանին նշանակել է Թուրքիայում գործերի հավատարմատար
11.09.2026 | 21:36
Ժամանակը եկել է․ Լուկաշենկոն հրամայել է ստուգել բանակի՝ զորահավաքին պատրաստվածությունը
11.09.2026 | 21:23
Թյուրքական երկրները Եվրոպոլին համարժեք կառույց են ստեղծում՝ TURKPOL-ը
11.09.2026 | 21:14
Հայկ Սարգսյանը կհեռացվի՞ ՔՊ-ից․ կուսակցությունը նրա հարցը քննարկելու է վարչությունում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.09.2026 | 21:05
Փրկարարները Ալավերդիում 15 մետր խորությունից դուրս են բերել արգելափակված օտարերկրացուն
11.09.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Հետապնդումներ՝ Քոչարյանի, Ծառուկյանի, Կարապետյանի նկատմամբ․ քաղաքակա՞ն, թե քրեական գործեր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.09.2026 | 20:53
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ի շրջանակում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
11.09.2026 | 20:35
Բաքուն ավարտել է Ադրբեջան-Հայաստան սահմանից դեպի Նախիջևան էլեկտրահաղորդման գծի նախագծումը
11.09.2026 | 20:23
ԵՄ-ն և Ուկրաինան միավորում են ջանքերը՝ ԱԹՍ-ների արտադրությունը հզորացնելու համար
Բոլորը

Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Գիվի Հովհաննիսյանի նախագահությամբ այսօր մեկնարկեց Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի վերաբերյալ նոր գործի քննությունը։
Ըստ մեղադրանքի՝ Սերժ Սարգսյանը 2000 թվականից մինչև 2007 թվականը զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարի, 2007 թվականի ապրիլի 4-ից մինչև 2008 թվականի փետրվարի 19-ը՝ ՀՀ վարչապետի, 2008 թվականի ապրիլի 9-ից մինչև 2018 թվականի ապրիլի 17-ը՝ ՀՀ նախագահի, իսկ 2018 թվականի ապրիլի 17-ից մինչև 2018 թվականի ապրիլի 23-ը՝ ՀՀ վարչապետի պաշտոնը, ինչպես նաև 2006 թվականից հանդիսանալով Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության՝ գույքային, առևտրատնտեսական, ֆինանսական հարցերի համակարգման համար 1997 թվականի հուլիսի 1-ին հիմնադրված հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի նախագահ, օրենքով նախատեսված արգելքին հակառակ 2006-2015 թվականների ընթացքում «ԼԼ բիմբո» ՍՊ ընկերության հիմնադիր Սեդրակ Քոչարյանի, նույն ընկերության տնօրեն Ալեքսան Որսականյանի և իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող Միխայիլ Բաղդասարովի կողմից միջոցներ տրամադրելու և խոչընդոտները վերացնելու եղանակներով դրսևորված օժանդակությամբ մասնակցել է Միխաիլ Բաղդասարովին պատկանող, այդ թվում՝ «Միկա Լիմիթեդ» և «Աբիտ» առևտրային կազմակերպությունների կառավարմանը՝ արտոնություններ, առավելություններ տրամադրելով նշված կազմակերպություններին և հովանավորելով իրականացվող գործունեությունը, որը դրսևորվել է օտարերկրյա ներդրումներով խոշոր տնտեսական ծրագրերում ներգրավելով, բարձր ռիսկայնության պայմաններում շուրջ 14 միլիոն ԱՄՆ դոլար վարկի տրամադրմամբ, օտարերկրյա կազմակերպությունների կողմից գույքի ձեռքբերման գործընթացներում ներգրավելով և այլն:

Բացի այդ, Սերժ Սարգսյանը «ԼԼ բիմբո» ՍՊ ընկերության հիմնադիր Սեդրակ Քոչարյանի կողմից միջոցներ տրամադրելով և խոչընդոտներ վերացնելով դրսևորված օժանդակությամբ Միխաիլ Բաղդասարովի և նրա մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների օգտին իր լիազորությունների շրջանակում գործողություններ կատարելու, պաշտոնեական դիրքն օգտագործելով այդպիսի գործողությունների կատարմանը նպաստելու համար պահանջել և ստացել է առանձնապես խոշոր չափերով գույք՝ «Աբիտ» ՍՊ ընկերության 22,5 տոկոս բաժնեմասը, որը 2008 թվականի մարտի 23-ին ձևական գործարքով՝ 100.000 ՀՀ դրամով, վաճառվել է «ԼԼ բիմբո» ընկերությանը:

Չի բացառվում, որ այս գործով առաջանա դատավորի ինքնբացարկի հարց։

Խնդիրն այն է, որ 2008 թվականի նախագահական ընտրություններից հետո, այսինքն՝ այն ժամանակ, երբ Սերժ Սարգսյանը դարձել է նախագահ, դատավորի հայրն ու եղբայրը հետապնդման են ենթարկվել Մարտի 1-ի իրադարձությունների գործով, որը որակել են «քաղաքական հետապնդում»։

Դատավորի հայրը՝ 2008-ին պաշտոնաթող գնդապետ Համլետ Հարությունյանը նախագահական ընտրությունների ժամանակ եղել է նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի Լոռու նախընտրական շտաբի համակարգողը։ Եղբայրը՝ Գագիկ Հովհաննիսյանն էլ եղել է «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ։ Մարտի 1-ի իրադարձությունների գործերով Գագիկ Հովհաննիսյանը դատապարտվել է, իսկ հայրը՝ Համլետ Հովհաննիսյանը, որին մեղադրում էին զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ, տևական ժամանակ եղել է ընդհատակում, ապա այն բանից հետո, երբ որդու նկատմամբ համաներում է կիրառվել, ընդհատակից դուրս է եկել և ներկայացել իրավապահներին։ Դատարանում Համլետ Հովհաննիսյանի շահերը ներկայացրել է Գիվի Հովհաննիսյանը, որն այդ ժամանակ փաստաբան է եղել։

Բացի այս՝ 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո վերսկսվել է նաև Սերժ Սարգսյանի եղբորորդուն՝ Հայկ Սարգսյանին առնչվող մի քրեական գործի քննություն, որով Սարգսյանին մեղադրում էին սպանության փորձ կատարելու, ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք ձեռք բերելու ու պահելու համար։ Ըստ գործի՝ Սարգսյանը ընկերոջը՝ Դավիթ Սիմոնյանին էր փորձել սպանել։ Այս գործով Դավիթ Սիմոնյանի շահերը ներկայացնում էր այն ժամանակ որպես փաստաբան աշխատող Գիվի Հովհաննիսյանը։ Այսինքն՝ առերևույթ առկա են հիմքեր, որոնք կարող են անկողմնակալ դիտորդի մոտ կասկածներ հարուցել դատավոր Գիվի Հովհաննիսյանի անաչառության վերաբերյալ։

Արաքս Մամուլյան