Փախստականների արտակարգ կարիքները հոգալուց անցում է կատարվում զարգացման և ինտեգրման քաղաքականությանը. ԱԳ փոխնախարարի ելույթը

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Սեպտեբերի 9-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և բացման խոսքով հանդես է եկել Փախստականների համաշխարհային ֆորումին ՀՀ կողմից ստանձնած կամավոր հանձնառությունների իրականացմանը և հետագա գործողություններին նվիրված կլոր-սեղան քննարկմանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։

«ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը բարձր է գնահատել Հայաստանում ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի հետ առկա համագործակցությունը: ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է ՀՀ հանձնառությունն` ուղղված փախստականների կարիքների հասցեագրմանը:

Իր խոսքում Ռոբերտ Աբիսողոմոնյանն անդրադարձ է կատարել փախստականների խնդիրների հասցեագրման հարցում ՀՀ կառավարության կողմից ձեռնարկված և իրականացվող քայլերին՝ ընդգծելով, որ ներկայումս արտակարգ կարիքները հոգալուց անցում է կատարվում զարգացման և ինտեգրման քաղաքականությանը: Այս համատեքստում ԱԳ նախարարի տեղակալը կարևորել է միջազգային դոնոր գործընկերների աջակցությունն այս ոլորտում ծրագրերի իրագործման շարունակականությունն ապահովելու համար:

Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել ՀՀ կողմից ստանձնած կամավոր հանձնառությունների իրականացման ընթացքին, ինչպես նաև նախանշվել են 2025-2027թթ. առաջնահերթ ուղղությունները»,- ասված է հաղորդագրությունում:

Միջոցառմանը մասնակցել են նաև ՀՀ գերատեսչությունների, Հայաստանում հավատարմագրված ՄԱԿ գործակալությունների և դիվանագիտական ներկայացուցչությունների, ֆինանսատնտեսական կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության, մասնավոր և գիտական հատվածի ներկայացուցիչներ: