Բաքուն ակնկալում է մոտ ապագայում կարգավորել հարաբերությունները Ֆրանսիայի հետ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Ադրբեջանն ակնկալում է մոտ ապագայում կարգավորել հարաբերությունները Ֆրանսիայի հետ։ Այս մասին ֆրանսիական լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարել է Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպան Լեյլա Աբդուլաևան, գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Նրա խոսքով՝ Ֆրանսիայում այսօր նկատվող քաղաքական ճգնաժամը կարող է ազդեցություն ունենալ Փարիզի տարբեր քաղաքական ոլորտների վրա, և Ադրբեջանը կշարունակի հետևել զարգացումներին։

«Ակնհայտ է, որ Ֆրանսիայում ներքին ճգնաժամը կարող է ազդեցություն ունենալ նաև այլ ոլորտների վրա, բայց կտեսնենք, թե ինչպես այն կավարտվի։ Եվ չնայած մենք չենք տեսնում ճգնաժամի անմիջական ազդեցությունը մեր երկկողմ հարաբերությունների վրա, մենք հույս ունենք, որ դրանք շուտով կկարգավորվեն», – ասել է դեսպանը։

Նրա խոսքով՝ ադրբեջանա-ֆրանսիական հարաբերությունները «վատթարացել են Բաքվի և Երևանի միջև արդեն ավարտված հակամարտության հարցում Փարիզի կողմնակալ դիրքորոշման պատճառով»։

Աբդուլաևան անդրադառնալով Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակին՝ ասել է,թե Ադրբեջանը կարողացել է պայմաններ ստեղծել Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելու համար, և երկրներին մնացել է լուծելու միայն մի քանի հարց՝ խաղաղության պայմանագրի վերջնական ստորագրման համար։

«Մենք իսկապես փակել ենք մեր երկրների միջև թշնամանքի էջը։ Եվ այս պահին խաղաղության վերջնական ստորագրման առջև կանգնած է միայն մեկ բան՝ դա Հայաստանի Սահմանադրությունն է։ Մենք միայն ուզում ենք, որ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները վերացվեն։ Եվ դրանից հետո մենք կկարողանանք վստահորեն խոսել երկարատև խաղաղության մասին», – նշել է նա։

Աբդուլաևան ասել է, որ կողմերը իսկապես շարժվում են դեպի դա, քանի որ Բաքվի և Երևանի միջև Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ խաղաղության պայմանագրի նախաստորագրումը ցույց է տալիս Ադրբեջանի և Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունները։

«Սա, ըստ էության, երկու կողմերի պարտավորությունն էր՝ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու ինքնիշխանության հարգանքի, միջազգային սահմանների անձեռնմխելիության և ուժի կիրառման անթույլատրելիության սկզբունքների հիման վրա», – ընդգծել է Ադրբեջանի դեսպանը։

Նրա կարծիքով` նման ձեռքբերումները  եզակի են Հարավային Կովկասի տարածաշրջանի համար, քանի որ այնտեղ իրավիճակը երկար ժամանակ անկայուն է եղել։

«Այսօր Հարավային Կովկասը այն հազվագյուտ տարածաշրջաններից մեկն է, որտեղ մենք տեսնում ենք երկու երկրների դրական զարգացումը և տեսանելի արդյունքները, որոնք ընտրել են խաղաղության և համագործակցության հաստատման ուղին։ Սա Ադրբեջանի և Հայաստանի դեպքն է՝ երկու երկրներ, որոնք հակամարտության մեջ էին», – եզրափակել է դիվանագետը։

Հիշեցնենք, որ Բաքվի ու Փարիզի հարաբերությունները բավականին լարված են։  Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն էլ  բազմիցս տարբեր մեղադրանքներ է հնչեցրել անձամբ Ֆրանսիայի նախագահ Էմանուել  Մակրոնի ու Ֆրանսիայի հասցեին՝ մեղադրելով, իբր, գաղութատիրության ու այլ հանցանքների մեջ։

Ադրբեջանի կողմից հակաֆրանսիական պետական արշավի շրջանակում այդ երկրի իշխանությունների կողմից 2023 թվականի հուլիսի 6-ին ստեղծվել է Բաքվի նախաձեռնող խումբ, որը Փարիզի դեմ տարբեր միջոցառումներ է անցկացնում՝ դրանում ներգրավելով ֆրանսիական անդրծովյան տարածքների ներկայացուցիչներին։ Այն կազմակերպել է մեկ տասնյակից ավելի միջազգային համաժողովներ, որոնցից մի քանիսը՝ ՄԱԿ-ի կենտրոնակայաններում՝ Նյու Յորքում, Ժնևում և Վիեննայում, Ստամբուլում, Բաքվում։ Ադրբեջանը նաև ֆինանսավորում է Ֆրանսիայի և Կորսիկայի անդրծովյան տարածքների տարբեր ներկայացուցիչներին։ Ֆրանսիայի ներքին գործերի նախարարն էլ նախորդ տարի Բաքվին մեղադրել էր Նոր Կալեդոնիայում տեղի ունեցած անկարգություններին մասնակցության մեջ։

Էմմա Չոբանյանի