Նեպալի նախկին վարչապետի կինը մահացել է ցուցարարների կողմից տան հրկիզման հետևանքով

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Նեպալում շարունակվող զանգվածային անկարգությունների ընթացքում տան հրկիզման հետևանքով մահացել է երկրի նախկին վարչապետ Ջհալանաթ Խանալի կինը՝ Ռաջյալակշմի Չիտրակարը։

Դեպքը տեղի է ունեցել Դալուում գտնվող նստավայրում, որտեղ, ըստ մամուլի տեղեկությունների, ցուցարարները նրան փակել են ներսում և հրկիզել տունը, գրում է նեպալյան khabarhub.com-ը։ Նրան ծանր վիճակում տեղափոխել են Կիրտիպուրի այրվածքների հիվանդանոց, սակայն կյանքը չի հաջողվել փրկել։

Հնդկական NDTV-ին էլ հայտնում է, որ ցուցարարների կողմից հարձակման են ենթարկվել նաև վարչապետ Շեր Բահադուր Դեուբան և նրա կինը՝ արտաքին գործերի նախարար Արզու Ռանա Դեուբան։ Ցուցարարները ներխուժել են Բուդանիլկանտհայում գտնվող բնակարան։ Տեսանյութերում երևում է, թե ինչպես նախարարի դեմքն արնահոսում։ Նշվում է, որ ֆինանսների նախարար Բիշնու Պրասադ Պաուդելը հետապնդվել է Կատմանդուի փողոցներով։ Երիտասարդ ցուցարարը ցատկել և ոտքերով գետնին է տապալել նախարարին։

Հավելենք, որ սոցիալական ցանցերի արգելքից հետո սկսված բողոքի ցույցերի հետևանքով զոհվել է 19 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 300-ը։ Դրանից հետո թեև Նեպալի վարչապետ Կ.Պ. Շարմա Օլին չեղյալ է հայտարարել արգելքը , սակայն այսօր հրաժարական է տվել։

Ցուցարարները հրկիզել են նաև վարչապետի, քաղաքական տարբեր գործիչների նստավայրերը, խորհրդարանի շենքը։

Տեղեկություններ էին տարածվել, որ Նեպալի նախագահ Ռամչանդրա Պաուդել ևս հրաժարական է տվել, սակայն այդ լուրերը հերքվել են։

Նեպալի նախագահըկոչ է արել ազգային միասնության երկօրյա բռնի բողոքի ցույցերից հետո, որը ստիպել է վարչապետին հրաժարական տալ։

«Ես կոչ եմ անում բոլորին, այդ թվում՝ բողոքող քաղաքացիներին, համագործակցել երկրի դժվարին իրավիճակի խաղաղ կարգավորման համար», – հայտարարության մեջ ասել է նախագահ Ռամչանդրա Պաուդելը, այն բանից հետո, երբ ցուցարարները հրդեհել են խորհրդարանը, ինչպես նաև իր գրասենյակը։

«Ես կոչ եմ անում բոլոր կողմերին զսպվածություն ցուցաբերել, թույլ չտալ երկրին հետագա վնաս հասցնել և գալ բանակցությունների»,-հայտարարել է նա։

Թարգմանությունը ՝ Էմմա Չոբանյանի