ՌԴ դատարանը կալանավորել է Ադրբեջանի կողմից ահաբեկչության մեղադրանքով հետախուզվող անձի

Լուրեր

04.11.2026 | 23:40
Մհեր Արմենիային վտարում են տնից. երգիչը մանրամասներ է հայտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:30
Եվրահանձնաժողովը հայտարարում է՝ Ուկրաինան և Մոլդովան կշարունակեն ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները, Վրաստանինը՝ փաստացի դադարեցված է
04.11.2026 | 23:21
Էրդողանի կուսակցությունն արձագանքել է ՌԴ-ի՝ Թյուրքական պետությունների կազմակերպությանը միանալու առաջարկին
04.11.2026 | 23:13
Ընդդիմադիրները հավաքվել են քննարկման Սամվել Կարապետյանի տանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 22:58
Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.11.2026 | 22:27
Ադրբեջանը նախատեսում է 2027 թվականին պաշտպանական ծախսերի համար հատկացնել մոտ 2,5 միլիարդ դոլար
04.11.2026 | 22:12
Զրպարտում են. մենք մեզնի՞ց էինք հափշտակում. Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:59
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
04.11.2026 | 21:47
Ինչ են քննարկել Արման Սարոյանը և ՔՊ-ականները. ԱԺ-ում փակ հանդիպում է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:32
Միացյալ Թագավորությունը հայկական ապրանքների նկատմամբ արտոնյալ ռեժիմ է սահմանել
04.11.2026 | 21:28
Երևանում մեկնարկում է Շեքսպիրյան 18-րդ միջազգային փառատոնը․ կմասնակցեն հինգ երկրի թատերախմբեր
04.11.2026 | 21:16
ԿԲ-ն բացահայտել է ֆինանսական խարդախության նոր սխեմա․ քաղաքացիների անուններով վարկեր են ձևակերպում
04.11.2026 | 21:00
Չեմ տեսել բռնապետություն, ուր ընդդիմությունը հարուստ է իշխանությունից, ուր ԱԺ-ի 30-40%-ն ընդդիմությունն է․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:43
«Ինտերի» մարզիչ. «Դուք տեսաք մեր թիմի լավագույն տարբերակը»
Բոլորը

Ռուսաստանի դատարանը Ադրբեջանի դիմումով կալանավորել է մի տղամարդու, որին այդ երկրում մեղադրում են ահաբեկչության նպատակով զորավարժություններ անցկացնելու, հանցավոր զինված խմբավորումներ ստեղծելու մեջ։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով իր տրամադրության տակ գտնվող դատական ​​փաստաթղթերը։

Դրանցում նշվում է, որ ռուս իրավապահները շտապ կապի ուղիներով ստացել են կասկածյալի վերաբերյալ փաստաթղթեր, որոնք պարունակում են նրա ձերբակալման խնդրանք։

Ադրբեջանում տղամարդը հեռակա ձերբակալվել է և հետախուզման մեջ է հայտնվել՝ ահաբեկչության նպատակով վարժանքներ անցկացնելու, հանցավոր խմբավորում (հանցավոր կազմակերպություն) կազմակերպելու և Ադրբեջանի օրենսդրությամբ չնախատեսված զինված կազմավորումներ կամ խմբեր ստեղծելու մեղադրանքով։ Որոնման նախաձեռնողից անհրաժեշտ հաստատումները ստացվել են ժամանակին, ռուս իրավապահները, իրենց հերթին, տեղեկացրել են իրենց ադրբեջանցի գործընկերներին տղամարդու ձերբակալման մասին։

Մոսկվայի դատարանը կալանավորել է անձին։ Փաստաթղթերում չի նշվում, թե որ երկրի քաղաքացի է նա, սակայն նշվում է, որ  կալաավորվածը ռուսական անձնագիր չունի։

Բացի այդ՝ ՌԻԱ Նովոստիի տրամադրության տակ գտնվող դատական ​​փաստաթղթերից հետևում է, որ Ադրբեջանի իրավապահ մարմինները խնդրել են իրենց ռուս գործընկերներին արտահանձնել Ռուսաստանում կալանավորված  տղամարդուն։

«(Ադրբեջանի իրավապահ մարմինները ) հաստատել են (մեղադրյալի) արտահանձնումը պահանջելու իրենց մտադրությունը՝ նրան հանցագործությունների համար քրեական պատասխանատվության ենթարկելու համար», – ասվում է նյութերում։

Նշվում է, որ ներկայումս ակնհայտ խոչընդոտներ չկան մեղադրյալին Ադրբեջանի իրավապահ մարմիններին արտահանձնելու համար, ռուսական  դատարանը քննարկում է խափանման միջոցի հարցը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի