Բաքվում մեկնարկել են հատուկ նշանակության ուժերի բազմազգ զորավարժությունները

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Բաքվում անցկացվում են «Անսահման եղբայրություն – IV» բազմազգ համատեղ զորավարժությունները Ադրբեջանի, Ղազախստանի, Կատարի, Ուզբեկստանի, Պակիստանի և Թուրքիայի հատուկ նշանակության ուժերի մասնակցությամբ, հայտնում է Ադրբեջանի ՊՆ-ն։

Նշվում է, որ  որ զորավարժությունների բացման արարողությանը մասնակցել է Ադրբեջանի ՊՆ  ղեկավարությունը։

Նախ, հատուկ նշանակության ուժերի հրամանատար գեներալ-մայոր Ալեքպեր Ջահանգիրովը Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովին զեկուցել է զորավարժությունների մասնակիցների բացման արարողությանը պատրաստ լինելու մասին։

Միջոցառման ժամանակ նշվել է, որ բազմազգ համատեղ զորավարժություններին, որոնց մասնակցում են մասնակցում են 6 երկրների հատուկ նշանակության ուժերի ստորաբաժանումները, ներգրավված են զրահատեխնիկա, բանակային ավիացիա և անօդաչու թռչող սարքեր։

Ընդգծվել է, որ համատեղ զորավարժությունների  հիմնական նպատակն է փորձի փոխանակումը, համատեղ միջոցառումների կազմակերպման հմտությունների կատարելագործումը, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում համատեղ գործողություններ իրականացնելու կարողությունների և հմտությունների կատարելագործումը, այդ թվում՝ բարեկամ և դաշնակից երկրների հատուկ նշանակության ուժերի կողմից համատեղ հատուկ գործողություններ իրականացնելու միջոցով։

Բացման արարողության ժամանակ ելույթ ունենալով՝ Զաքիր  Հասանովը գոհունակություն է  հայտնել  զորավարժությունների մասնակիցների Ադրբեջանում գտնվելու կապակցությամբ և ողջունել նրանց: Նա ասել է, որ չորրորդ անգամ անցկացվող և ավանդական դարձած բազմազգ համատեղ հատուկ նշանակության ուժերի զորավարժությունները  մասնակից երկրների միջև «մարտական ​​համագործակցության, բարեկամության և եղբայրության կենդանի օրինակ են»:

Հասանովը նշել է, որ նման զորավարժությունները ռազմավարական նշանակություն ունեն ոչ միայն մարտական ​​փորձի փոխանակման և գործնական հմտությունների կատարելագործման, այլև միջազգային անվտանգության ամրապնդման և տարածաշրջանում խաղաղության պահպանման առումով և  համատեղ գործողությունները, առաջադրանքների բարձր պրոֆեսիոնալ կատարումը վկայում են համերաշխության և համագործակցության հետագա խորացման մասին։ Ընդգծելով, որ հատուկ նշանակության ուժերի դերը ժամանակակից մարտական ​​պայմաններում գնալով ավելի կարևոր է դառնում,  Ադրբեջանի ՊՆ ղեկավարը  շեշտել է, որ համատեղ զորավարժությունները օգտակար կլինեն յուրաքանչյուր մասնակցի համար, փորձի փոխանակումը նոր հնարավորություններ կբացի յուրաքանչյուր երկրի զինված ուժերի համար։

Հաղորդվում է, որ զորավարժությունների ընթացքում հատուկ նշանակության ուժերի  ստորաբաժանումները կկատարեն  մարտի վարման  ​​​​մարտավարության  վերաբերյալ  առաջադրանքներ, այդ թվում՝ կրակի վարում, պարաշյուտային վայրէջք, ինչպես նաև՝ բնակելի տարածքի «մաքրում» հակառակորդից։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի