Ըստ Կիևի՝ ՌԴ-ն «Իսկանդեր» բալիստիկ հրթիռով է հարվածել կառավարության շենքին

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Ռուսաստանը Կիևում Ուկրաինայի կառավարության շենքի վրա հարձակման ժամանակ օգտագործել է «Իսկանդեր» բալիստիկ հրթիռ, գրում է France 24-ը։

Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը հայտարարել է, որ կիրակի օրվա հարձակումը քննարկել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ «Առաջին անգամ թշնամին հարձակվել է Ուկրաինայի կառավարության շենքի վրա՝ օգտագործելով «Իսկանդեր» բալիստիկ հրթիռ», – գրել է Երմակը X-ում։

«Իսկանդերը» լայնորեն օգտագործվել է Ռուսաստանի կողմից Ուկրաինայում գտնվող այլ թիրախների դեմ, իսկ կիրակի օրը Ռուսաստանը պատերազմի մեկնարկից ի վեր անօդաչու թռչող սարքերի և հրթիռների ամենամեծ քանակն էր կիրառել Ուկրաինայի տարածքին հարվածելու համար։

Ուկրաինայում Եվրամիության դեսպան Կատարինա Մատերնովան անդրադարձել է հարվածի հետևանքներին։ «Միայն այն պատճառով, որ հրթիռը լիովին չի պայթել, ամբողջ շենքը չի վերածվել ավերակների», – ասել է նա։

Երկուշաբթի օրը Ուկրաինայի արտակարգ իրավիճակների ծառայության ղեկավար Անդրեյ Դանիկը հայտնել է, որ վնասվել է 800-ից 900 քառակուսի մետր տարածք։ Հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել, որը շատ արագ տարածվել է։

Կիրակի օրվա ռեկորդային հարձակումից հետո, որի հետևանքով մի քանի մարդ զոհվել է և վիրավորվել, Կիևը կոչ է արել իր  դաշնակիցներին նոր տնտեսական պատժամիջոցներ կիրառել Մոսկվայի դեմ։

Երմակը նշել է, որ Ռուբիոյի հետ քննարկել է «Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացումը», ինչպես նաև՝ Կիևի կողմից հրադադարի դեպքում պահանջվող անվտանգության երաշխիքները։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի