««Զանգեզուրի միջանցքը» պետք է կրի Ալիևի անունը»․Ադրբեջանի Մեջլիսը վաշինգտոնյան համաձայնագրերին նվիրված հատուկ նիստ է անցկացնում

Լուրեր

16.07.2026 | 12:17
ԱՄՆ-ն և ՀՀ-ն այս համաձայնագրով հիմնադրում են TRIPP զարգացման ընկերությունը․ Արարատ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.07.2026 | 12:10
ԱՄՆ շուկա հայկական գյուղմթերքի մուտքի հարց է քննարկվել // Շոգը մի փոքր կնահանջի․ ԼՈՒՐԵՐ
16.07.2026 | 12:00
Թրամփը հայտնել է, որ Իրանն ազատ է արձակել 2024 թվականին ձերբակալված ամերիկուհուն
16.07.2026 | 11:56
Վաղարշյանի միջադեպի գործով ևս մեկ ձերբակալված կա. կրակոցներ արձակած անձը դեռ չի հայտնաբերվել
16.07.2026 | 11:51
«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
16.07.2026 | 11:39
Երևանում կայանալիք COP17-ին նվիրված նիստ է անցկացվել Ուրուգվայի Սենատում
16.07.2026 | 11:30
ՌԴ-ն հրթիռային հարված է հասցրել Կիևին․ զոհեր և վիրավորներ կան
16.07.2026 | 11:21
Արգենտինայի հավաքականի հանդերձարանը` Անգլիայի դեմ խաղից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.07.2026 | 11:10
Զելենսկին վարչապետի պաշտոնում ներկայացրել է Սերգեյ Կորեցկիի թեկնածությունը
16.07.2026 | 11:05
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
16.07.2026 | 10:56
Աշխատավարձերի հափշտակության սխեմա․ ՀԿԿ-ի բացահայտումը՝ «Հայանտառի» Ստեփանավանի անտառտնտեսությունում
16.07.2026 | 10:44
ԱՄՆ-ը նոր հարվածներ է հասցրել Իրանին, Թեհրանը պատասխանել՝ Բահրեյնի ու Քուվեյթի ամերիկյան բազաները թիրախավորելով
16.07.2026 | 10:36
Նավթի գները նվազել են
16.07.2026 | 10:24
Հայկական գյուղմթերքը ԱՄՆ շուկա արտահանելու հարցեր են քննարկվել Վաշինգտոնում
16.07.2026 | 10:14
Արման Ծառուկյանը չի բացառել մասնակցությունն Օլիմպիական խաղերին
Բոլորը

«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այցը Վաշինգտոն պատմական նշանակություն ունի»,-  aյս մասին հայտարարել է Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովան՝ «Վաշինգտոնյան համաձայնագրերը. խաղաղության դիվանագիտության և իմաստուն առաջնորդության հաղթանակը» թեմայով կազմակերպված խորհրդարանական հատուկ նիստի ժամանակ։

Նա նշել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությունները, որոնք հիմնված են խաղաղության և համագործակցության սկզբունքների վրա, չափազանց կարևոր են Հարավային Կովկասի տարածաշրջանի համար և ընդգծել է, որ ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունների զարգացումը գերակա նշանակություն ունի։

«Մեր երկրի դեմ ուղղված նենգ ծրագրերը վարպետորեն կանխվեցին։ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի միջև համատեղ հռչակագրի ստորագրումը և խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը նշանավորում են ճշմարտության և արդարության հաղթանակը», – ասել է Ադրբեջանի Մեջլիսի խոսնակը։

Նա ադրբեջանցի այլ պաշտոնյաների պես շարունակել է օգտագործե«Զանգեզուրի միջանցք» եզրույթը։

««Զանգեզուրի միջանցք»փոխում է Եվրասիայի տրանսպորտային քարտեզը և բացում նոր հնարավորություններ»,-ասել է Գաֆարովան՝ նշելով, թե միջանցքը մեծ նշանակություն ունի և Վաշինգտոնի համաձայնագիրը դրական արձագանք է ստացել միջազգային հանրության կողմից։

Նա նաև անդրադարձել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը կասեցնելու հարցին՝ ընդգծելով, որ դա կնպաստի խաղաղության գործընթացին։ Ըստ Գաֆարովայի՝ տարածաշրջանում ստեղծվում է երկարաժամկետ խաղաղության և համագործակցության հիմք։

Մեջլիսի պատգամավոր Ֆազիլ Մուստաֆան էլ անդադարձել է Նախիջևանի հետ ցամաքային սահմանի բացման հարցին.

«Այս պահին ամենամեծ նպատակը ամբողջ Ադրբեջանն ընդգրկելն է: Նախիջևանի հետ միջանցքի կառուցումը հաջորդ քայլն է դեպի այս նպատակը»,-ասել է նա։

Պատգամավոր Գուդրատ Հասանգուլիևը հայտարարել է, որ Վաշինգտոնի հռչակագիրը, ըստ էության, նախնական խաղաղության համաձայնագիր է։

Միլլի Մեջլիսի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Զահիդ Օրուջը նշել է, որ Վաշինգտոնի հռչակագրում ոչ մի նախադասությամբ չի հիշատակվում Ղարաբաղը և չի առաջադրվում էթնիկ հայերի վերադարձի պահանջ։ Նա նաև ասել է, թե այսպես կոչված,  «Զանգեզուրի միջանցքի» բացումը, որը փաստաթղթում կոչվում է «Թրամփի ճանապարհ», տարածաշրջանը միջազգային մարտերի և աշխարհաքաղաքական բախումների դաշտից կվերածի տարանցիկ հանգույցի, որտեղ բոլորը կհաղթեն։

«Նախիջևանի հետ միավորումը առանց խոչընդոտների, առանց սահմանային վերահսկողության մեր պարտված պապերի ճակատագրի փոփոխություն է»,-ասել է Օրուջը՝ խեղաթյուրելով վաշինգտոնյան փաստաթղթերի բովանդակությունը։

Մեկ այլ պատգամավոր Քյամալ Ջաֆարովը հայտարարել է, թե «Վաշինգտոնի համաձայնագրերը վերջին տարիներին Ադրբեջանի կողմից ձեռք բերված ռազմական, քաղաքական և դիվանագիտական ​​հաղթանակների բնական արդյունքն են»։

«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ Ադրբեջանի և Հայաստանի միջև ստորագրված համատեղ հռչակագիրը մեր երկրի կողմից տարածաշրջանում ստեղծված նոր իրողությունների և միջազգային իրավունքի ու ազգային շահերի վրա հիմնված անկախ քաղաքականության ամբողջ աշխարհի կողմից լիակատար ընդունման տոնակատարություն էր: Վաշինգտոնյան համաձայնագրերը վկայում են ,  «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ Ադրբեջանի պայմանների ընդունման մասին ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ համաշխարհային հանրության կողմից: Այսպիսով, վերջ դրվեց , «Զանգեզուրի միջանցքը» ապամոնտաժելու  արշավին և փորձերին»,-ասել է նա՝ հավելելով․

«Զանգեզուրի միջանցքի» բացմամբ մենք կստեղծենք կարևոր տրանսպորտային հանգույց, որը կվերականգնի Նախիջևանի հետ ուղիղ կապը և կկապի Ասիական և Եվրոպական մայրցամաքները։ «Զանգեզուրի միջանցքը» նաև կամրապնդի թյուրքական աշխարհի աշխարհագրական միասնությունը և անփոխարինելի կդարձնի մեր երկրի ռազմավարական դիրքը Արևելք-Արևմուտք և Հյուսիս-Հարավ միջանցքների հատման կետում»։

Հիշեցնենք, որ Վաշինգտոնում օգոստոսի 8-ին ստորագրված համաձայնագրերով որևէ «Զանգեզուրի միջանցք» չկա։ Դրանցում նշվում է «Թրամփի երթուղու» (TRIPP) մասին, սակայն Բաքվի  քարոզչամեքենան ու  ադրբեջանցի պաշտոնյաները շարունակում են միջանցք եզրույթն օգտագործել ՝խեղաթյուրելով ստորագրված փաստաթղթերի բովանդակությունը։

Ի դեպ, Մեջլիսի հատուկ նիստի ընթացքում խորհրդարանի առաջին փոխնախագահ Ալի Ահմեդովը  հայտարարել է, թե «Զանգեզուրի միջանցքը պետք է կրի նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի անունը»։

«Այս հանդիպմանը ստացվեց «Զանգեզուրի միջանցքի» իրականացման միջազգային երաշխիք։ Ադրբեջանական դիվանագիտության ամենապայծառ գագաթնակետը Վաշինգտոնում կայացած բանակցություններն ու այնտեղ ձեռք բերված հաջողություններն են։ Վաշինգտոնում դիվանագիտական ​​մեծ հաղթանակի միակ հեղինակը նախագահ Իլհամ Ալիևն է։  «Զանգեզուրի միջանցքը» նոր պատմության շատ կարևոր նախագիծ կլինի։ Ինչպես Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարը կրում է համազգային առաջնորդ Հեյդար Ալիևի անունը, այնպես էլ  «Զանգեզուրի միջանցքը» պետք է կրի նախագահ Իլհամ Ալիևի անունը»,- հայտարարել է նա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի