Զելենսկին Դավիթ Ալոյանին նշանակել է Ուկրաինայի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Դավիթ Ալոյանը դարձել է Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի նոր փոխքարտուղարը։ Այս մասին հայտնում է ՌԲԿ Ուկրաինան՝ հղում անելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի համապատասխան հրամանագրին։

«Դավիթ Մանվելովիչ Ալոյանին նշանակել Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղարի տեղակալ», – ասվում է հրամանագրում։

Դավիթ Ալոյանը կրթությունը ստացել է Կիևի Վադիմ Գետմանի անվան ազգային տնտեսագիտական ​​համալսարանում՝ մասնագիտանալով միջազգային տնտեսական հարաբերությունների ոլորտում և ստանալով մագիստրոսի կոչում։

Դեռևս ուսանողական տարիներին նա զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ, իսկ ավելի ուշ աշխատել է ամերիկյան «Էվերեստ» լոգիստիկ ընկերության Կիևի մասնաճյուղում։

2021 թվականին Ալոյանը միացել է արդյունաբերության ռազմավարական ոլորտների հարցերով նախարարության թիմին, որտեղ ներդրումային քաղաքականության վարչության առաջատար մասնագետից հասել է մինչև եվրոպական և եվրաատլանտյան ինտեգրման վարչության պետի պաշտոնակատար։

2025 թվականի ապրիլի 15-ին Ալոյանը նշանակվել է Ուկրաինայի արդյունաբերության ռազմավարական ոլորտների հարցերով նախարարի տեղակալ՝ եվրոպական ինտեգրման հարցերով։

Հավելենք, որ Ռուստեմ Ումերովը Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար էր դարձել հուլիսի 18-ին։ Նախկինում նա զբաղեցնում էր պաշտպանության նախարարի պաշտոնը։

Թարգմանությունը` Էմմա Չոբանյանի