Քննարկվել են Հայաստանի և Իրանի միջև մշակութային համագործակցության խորացմանը վերաբերող հարցեր

Լուրեր

25.10.2026 | 18:33
Հրդեհ Աշխաբադի փողոցում․ փրկարարները կանխել են տարածումը դեպի հարևան բնակարաններ
25.10.2026 | 18:19
ԿԸՀ-ն ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 17:00-ի դրությամբ
25.10.2026 | 18:06
ԱԳՄԱ փոխնախարարը կարևորել է բիզնեսի ներգրավվածությունը կենսաբազմազանության պահպանության գործում
25.10.2026 | 18:00
Քվեարկության ընթացքը Վարդաբլուրի 25/26 տեղամասում. ՈւՂԻՂ
25.10.2026 | 17:50
Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն
25.10.2026 | 17:37
ՔՊ-ի վստահված անձն ուղղորդե՞լ է. խախտման ահազանգ Արթիկում, հանձնաժողովի նախագահը հակադարձում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 17:23
Ըմբշամարտի ԱԱ. Արթուր Սարգսյանը հաղթեց գործող օլիմպիական չեմպիոն Սարավիին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 16:58
ՏԻՄ ընտրություններ․ ժամը 16։00-ի դրությամբ ՆԳՆ-ն ստացել է ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ 13 ահազանգ
25.10.2026 | 16:52
25/19 հանձնաժողովի նախագահը պարզաբանեց` ինչու է քվեարկողին օգնողը քվեախցիկում միայնակ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 16:38
Լևոն Վահրադյանը՝ թիմակիցների բերման ենթարկման և Արթիկում արձանագրված ընտրախախտումների մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 16:28
ՔՊ-ի վստահված անձը սպառնացել է հանձնաժողովի անդամներին՝ ասելով «ընտրություններից հետո կյանք կա»․ Սաքունց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 15:31
ՏԻՄ ընտրություններ․ որտեղ է գրանցվել ամենաբարձր և ամենացածր մասնակցությունը
25.10.2026 | 15:19
«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 15:13
3 քաղաքացու ուղղորդել ենք անձնագրային, ցուցակում անուն չկար. Իջևանի 38/23 տեղամասի նախագահ
25.10.2026 | 15:02
«Ականատես»․ 233 ընտրատեղամասից 75-ում արձանագրվել է 117 խնդիր և հնարավոր ընտրախախտում
Բոլորը

ԻԻՀ կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի մշակույթի և իսլամական առաջնորդության նախարար Աբբաս Սալեհի Օմիդին:

Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Մշակույթի զարգացման հիմնադրամի տնօրեն Կարեն Ավետիսյանը, Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրեն Դավիթ Բանուչյանը, ԻԻՀ-ում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գրիգոր Հակոբյանը, ինչպես նաև պատվիրակության այլ անդամներ։

Նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել իրանական կողմին ջերմ ընդունելության համար, կարևորել երկու երկրների միջև ձևավորված բարեկամական ու գործընկերային հարաբերությունները՝ ընդգծելով նաև մշակույթի ոլորտում փոխգործակցության լայն ներուժը։ ԿԳՄՍ նախարարն առանձնահատուկ շեշտել է սեպտեմբերի 6-ին Իրանի Պերսեպոլիս համալիրի տարածքում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյա հոբելյանին նվիրված համերգի նշանակությունը՝ որպես Հայաստանի և Իրանի մշակութային բարեկամության խորհրդանշական իրադարձություն։

Կողմերը քննարկել են նաև Հայաստանում Իրանի մշակույթի օրեր և Իրանում Հայաստանի մշակույթի օրեր անցկացնելու հնարավորությունը։

«Հատուկ ուշադրություն է դարձվել կինոոլորտին, մասնավորապես՝ «Ոսկե ծիրան» և «Ֆաջր» կինոփառատոների միջև հաստատված հաջող համագործակցության շարունակմանը։ Հայկական կողմն առաջարկել է ընդլայնել համատեղ ծրագրերը՝ ներառյալ ֆիլմերի փոխանակում, համատեղ արտադրություններ և թարգմանություններ։ Նշվել է, որ Իրանում տեղի է ունեցել անվանի կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի ֆիլմի ցուցադրությունը:

Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է Հայաստանում կինոոլորտի օրենսդրական փոփոխությունները, մասնավորապես՝ համատեղ կինոարտադրության պարագայում ներդրումների մինչև 40%-ի չափով մասնակի վերադարձի հնարավորությունը, որը փոխհամագործակցության զարգացման հնարավորություն կարող է ապահովել: Այս համատեքստում ընդգծվել է երկու երկրների ոլորտային կառույցների անմիջական և սերտ համագործակցությունը՝ նոր նախաձեռնությունների իրականացման նպատակով»,- ասված է ԿԳՄՍՆ-ի տարածած հաղորդագրությունում։

Նախարարները կարևորել են նաև գրավոր ժառանգության և գրականության ոլորտում համագործակցությունը։ Ընդգծվել է Մատենադարանի և Իրանի գրավոր ժառանգության ուսումնասիրության կենտրոնի արդյունավետ գործակցությունը։ Հատուկ ուշադրություն է դարձվել նաև գրականության փոխադարձ տարածմանը․ Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է՝ Հայաստանի ազգային գրադարանում առանձնացված է իրանական գրականության նմուշների հավաքածու, իսկ Հայաստանում իրականացվում են իրանական դասական և ժամանակակից ստեղծագործությունների թարգմանություններ։

Հանդիպման ավարտին նախարար Ժաննա Անդրեասյանը Աբբաս Սալեհի Օմիդին հրավիրել է Հայաստան՝ շարունակելու կառուցողական երկխոսությունն ու խթանելու Հայաստանի և Իրանի միջև մշակութային համագործակցությունը։