Քոչարյանի գործառութային անձեռնմխելիությունը հաղթահարված չէ. Արամ Վարդևանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.11.2026 | 23:29
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կդադարեցնի Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնության տրամադրումը
03.11.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.11.2026 | 23:07
Ադրբեջանում փակ դռների հետևում մեկնարկել է ընդդիմության ղեկավարի դատավարությունը
03.11.2026 | 22:59
Ուշիի ոլորաններում վթարից 3 տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
03.11.2026 | 22:44
Առանց արհեստական ձյան լեռնադահուկային հանգստավայրերը չեն կարողանա գործել. Ազիզյան
03.11.2026 | 22:33
OpenAI-ն աշխատանքի է ընդունել ԱՄՆ բանակի նախկին նախարար Դեն Դրիսկոլին, որը մասնակցել է ուկրաինական բանակցություններին
03.11.2026 | 22:26
ԵՄ-ին դիմում ներկայացնելը 2027-ին, 2028-ին կարող է իրատեսական լինել. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 22:14
Բաքուն «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Ադրբեջանի դեմ կոչեր հնչեցրած և թշնամանք հրահրած Իրանի 14 քաղաքացիների
03.11.2026 | 22:00
Վթար Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով՝ կան զոհեր
03.11.2026 | 21:44
Քաղաքապետարանը հորդորում է որոշակի ժամերի Տիգրան Մեծի պողոտայի ձախ հատվածից մինչև Սայաթ-Նովայի խաչմերուկ մեքենա չկայանել
03.11.2026 | 21:27
Հանրային պաշտպանի գրասենյակը նոր ղեկավար ունի
03.11.2026 | 21:12
Ադրբեջանն ու Ուկրաինան համատեղ գործողություն են իրականացրել կիբերխարդախների ցանցի դեմ
03.11.2026 | 21:00
ԵՊՀ-ում չեք գտնի մի դասախոս, որի հետ ես քաղաքական զրույց եմ ունեցել․ չկա բուհի քաղաքականացում․ Հովհաննես Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 20:44
ԵՄ մաքսային համակարգում նոյեմբերի 3-ից կարտացոլվեն հայկական ապրանքների համար սահմանված արտոնությունները․ մաքսատուրքերը կվերադարձվեն
03.11.2026 | 20:30
Մանիպուլյացիաներ՝ TRIPP-ի շուրջ․ ինչ պնդումներ են տարածում ռուսալեզու Telegram ալիքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Վարդևանյան այսօր դատարանում բարձրացրեց այն հարցը, որ Քոչարյանի գործառութային անձեռնմխելիությունը հաղթահարված չէ: Այս հարցը դեռևս Քոչարյանին 2018 թվականին մեղադրանք առաջադրելիս է բարձրացվել:

Արամ Վարդևանյանը հիշեցրեց, որ եթե նախկինում Քոչարյանին վերագրված էր սահմանադրական կարգը տապալելու հոդված, և մեկնաբանություն էր տրվում, որ սա բացառիկ հոդված էր, որի դեպքում հնարավոր չէ խոսել անձեռնմխելիություն հաղթահարելու մասին, ապա այժմ դատախազությունը ցանկանում էր վերաորակել Քոչարյանին վերագրվող արարքը պաշտոնեական լիազորությունները չարաշահելու կամ անցնելու հոդվածով, որը «բացառիկ» հոդված չէ, այլ «շարքային» հոդված:

Մինչդեռ Վարդևանյանը նշեց, որ Քոչարյանի արարքը վերաորակելու մասին հանրային մեղադրողի միջնորդության մեջ որևէ նշում չկա այն մասին, թե այժմ ինչու չպետք է հաղթահարվի Քոչարյանի անձեռնմխելիությունը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Արաքս Մամուլյան