Հատուկ առաջարկներ և զեղչեր՝ միայն TOON EXPO YEREVAN-ին․ 6-րդ անգամ մասշտաբային ցուցահանդեսը բացված է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
04.10.2026 | 11:56
Պատգամավորները հանդիպել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
04.10.2026 | 11:33
Հոկտեմբերի 4-ին Երևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
04.10.2026 | 10:59
«Մեր երկրի մշակութային և ազգային բազմազանությունը նրա կարևոր արժեքներից է»․ Փաշինյանի ուղերձը՝ Ազգային փոքրամասնությունների օրվա առիթով
04.10.2026 | 10:49
Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանի հետ, «նոր Ուկրաինայի» վերածվելն է․ Մեդվեդև
04.10.2026 | 10:11
Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Իրան
03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վճարովի բովանդակություն

Հատուկ առաջարկներ, զեղչեր և գնիջեցումներ՝ միայն TOON EXPO YEREVAN 2025-ի շրջանակում։ Այսօր՝ սեպտեմբերի 5-ին, արդեն 6-րդ անգամ տեղի ունեցավ Big Projects ընկերության կազմակերպած անշարժ գույքի և կառուցապատման ոլորտի միջազգային ամենամեծ և մասշտաբային ցուցահանդեսի՝ TOON EXPO-ի պաշտոնական բացումը։ Այն կանցկացվի 3 օր՝ մինչև սեպտեմբերի 7-ը ներառյալ, Մերիդիան ցուցահանդեսային կենտրոնում։ Այս տարի էքսպոյին միացել են աննախադեպ մեծ թվով խոշոր կառուցապատող ընկերություններ։

«Շատ ուրախ ենք արդեն 6-րդ անգամ հյուրընկալել քաղաքացիներին և մեր գործընկերներին TOON EXPO-ի շատ կարևոր հարկի տակ։ Մենք մեր պաստառներից մեկի վրա այսօր նշել ենք, որ սա քաղաք է մեկ հարկի տակ, և, ընդհանրապես, TOON EXPO-ն քաղաքաշինության, կառուցապատման և անշարժ գույքի ոլորտի զարկերակը կարծես դարձած լինի կամա թե ակամա, որովհետև արդեն 6-րդ անգամ ամբողջ շուկան միավորում է, և այս անգամ աննախադեպ մասշտաբով, որովհետև չկա որևէ խոշոր կառուցապատող, որն այստեղ ներկայացված չէ»,- նշեց Big Projects ընկերության համահիմնադիր, Մարքեթինգի և հաղորդակցության բաժնի ղեկավար (կազմակերպիչ) Դիանա Հարոյանը։

120 ընկերություն, 150-ից ավելի նախագծեր, 30 հազարից ավելի բնակարան․ TOON EXPO-ի շրջանակում կառուցապատողներն այս տարի առաջարկում են գնիջեցումներ, որոնք էքսպոյից դուրս երբևէ չեն լինում։ Այս տարի հասանելի է նաև TOON EXPO-ի հավելվածը, որը սփյուռքի մեր հայրենակիցները, ինչպես նաև հայաստանցիները, որոնք չեն հասցնի ներկա լինել ցուցահանդեսին, կարող են ներբեռնել և դրա միջոցով ծանոթանալ էքսպոյի մասնակիցներին ու վերջիններիս առաջարկներին։

TOON EXPO YEREVAN 2025-ի շրջանակում սպասվում է նաև խոշոր խաղարկություն, որը կամփոփվի սեպտեմբերի 7-ին՝ Մերիդիան էքսպո կենտրոնում։ Ցուցահանդեսին կխաղարկվեն վաուչերներ՝ 5-10 հազար ԱՄՆ դոլարի շրջանակում։ Այսինքն՝ հնարավոր կլինի խնայել 30 հազար ԱՄՆ դոլարից ավելի գումար, եթե բնակարանը ձեռք բերեք հենց TOON EXPO-ի շրջանակում։ TOON EXPO-ի այցելուները հնարավորություն ունեն կատարելու գործարք հենց տեղում՝ 7 բանկերի մասնակցությամբ։

Ցուցահանդեսում ներկայացված են 15․000-ից ավելի բնակարաններ Երևանում և մարզերում, որոնք հնարավոր է ձեռք բերել հիպոթեքային վարկերով և նաև օգտվել եկամտային հարկի վերադարձից։ Այցելուներն ու մասնակիցները հնարավորություն ունեն տեղում ծանոթանալու 100-ից ավելի ընկերությունների առաջարկներին հետևյալ ոլորտներից՝ կառուցապատում, անշարժ գույքի գործակալություն, բանկային համակարգ, ներդրումային գույք՝ Հայաստանում և արտերկրում, անշարժ գույքի կառավարում։

Ինչ վերաբերում է մատակարարներին, ներկայացված են արևային վահանակներ՝ էներգախնայող լուծումների համար, շինարարական գործիքներ և տեխնիկա, ձայնային ու լուսային տեխնիկա՝ հարմարեցված ժամանակակից կյանքի պահանջներին, ջրամեկուսացման ու ջերմամեկուսացման համակարգեր։ Ի դեպ, ցուցահանդեսի մուտքն անվճար է բոլոր այցելուների համար։ TOON EXPO YEREVAN 2025-ի գլխավոր հովանավորը ML Mining-ն է, հիմնական գործընկերը՝ RED Invest Group-ը, հովանավորն է նաև՝ Majestic Residence-ը, պաշտոնական գործընկերը՝ Կառուցապատողների Հայկական Ասոցիացիան։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Բաբաջանյան