Հիմնադրամի տնօրենը փոխվել է․ Factor TV-ի փաստաքննության հետքերով

Լուրեր

05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
05.10.2026 | 20:25
2026 թվականին Ադրբեջանում ոչ մարտական ​​պայմաններում առնվազն 44 զինծառայող է զոհվել
05.10.2026 | 20:12
Արաղչին Միրզոյանին հայտնել է Իրանի պատրաստակամությունը՝ շարունակել բազմակողմ համագործակցությունը, այդ թվում՝ 3+3 ձևաչափով
05.10.2026 | 20:00
Ալիևը կփորձի ՀՀ-ից վերադարձնել ադրբեջանցի զինծառայողին․ նրա դիմաց՝ մեր բոլոր գերիներին պետք է ազատի․ Տաթևիկ Հայրապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 19:48
Ոստիկանության անունից քաղաքացիներին կեղծ հաղորդագրություններ են ուղարկում. ՆԳՆ-ն զգուշացնում է
05.10.2026 | 19:36
Զելենսկին հայտնել է, որ ՌԴ-ն ԱԹՍ-ներով հարվածել է Թուրքիային պատկանող նավի, որում Ադրբեջանի քաղաքացիներ են եղել
05.10.2026 | 19:24
Խուդաթյանը Թուրքիայից պատվիրակության է ընդունել. քննարկվել է Գյումրի-Կարս էլեկտրահաղորդման գծի վերականգնման հարցը
05.10.2026 | 19:15
Գարեգին Բ-ին հեռացնելու նոր փորձ․ ԱԺ քննիչ հանձնաժողովը սկսում է աշխատել, ընդդիմությունը բոյկոտում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 19:01
Միրզոյան–Ղալիբաֆ հանդիպմանը կարևորվել է Հայաստան–Իրան ռազմավարական համագործակցության խորացումը
05.10.2026 | 18:50
Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվեց Էստոնիային
05.10.2026 | 18:42
Վահագն Ալեքսանյանը ՀՀ ԱԺ և ՌԴ Դաշնային ժողովի միջխորհրդարանական հանձնաժողովի պատվիրակության ղեկավար․ ովքեր են կազմում
Բոլորը

Factor TV-ի «Հեղափոխական կոռուպցիան` պոզով ու պոչով. ինչպես հիմնադրամի միլիոնները տալ եղբորն ու մնալ անպատիժ» փաստաքննությունից հետո ԱՆ իրավաբանական անձանց ռեգիստրում փոխվել է «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման» հիմնադրամի տնօրենը։ 

Հիմնադրամի արդեն նախկին տնօրեն Դավիդ Շանոյանը, հիշեցնենք, այդ պաշտոնին նշանակվել էր 2022 թվականի հոկտեմբերին և, ընդամենը 2 ամիս անց՝ դեկտեմբերի 20-ին, հարազատ եղբոր՝ Արայիկ Շանոյանի հետ կնքել փոխառության պայմանագիր ու նրան փոխանցել 8․8 մլն դրամ հիմնադրամի բյուջեից։ Այդ պարտքն Արայիկ Շանոյանը պետք է վերադարձներ 6 ամսվա ընթացքում, սակայն չէր վերադարձրել։ Այդպիսով, ըստ դատախազության, Դավիդ Շանոյանը 8․8 մլն դրամը չէր ծախսել հիմնադրամի ծրագրով նախատեսված նպատակներով և հիմնադրամի շահերին պատճառել էր առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս։

Չնայած դեռ դատախազության կողմից իր պաշտոնավարման կասեցմանը՝ Շանոյանը շարունակել էր ղեկավարել հիմնադրամը և հրաժարականի դիմում չէր ներկայացրել՝ նույնիսկ 2024-ի ապրիլի 26-ին դատարանի կողմից՝ ծառայողական լիազորությունները չարաշահելու և առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու համար մեղավոր ճանաչվելուց հետո (ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետ):

Factor TV-ն պարզել էր նաև, որ Դավիդ Շանոյանը ԱԿԲԱ ԲԱՆԿ-ից, Ինեկոբանկից, ԱՄԻՕ և ՎՏԲ-Հայաստան բանկերից, Կամուրջ և ՄՈԳՈ վարկային կազմակերպություններից, Դավիթ Հարությունյանից, վերցրել էր խոշոր գումարներ և չէր վերադարձրել՝ ընդհանուր մոտ 102 մլն դրամի չափով։ Իսկ 2024 թվականի մարտին Սնանկության դատարանը Շանոյանին սնանկ է ճանաչել (ՍնԴ/3519/04/23)։ Դա այն ժամանակ, երբ նա ղեկավարում էր «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման» հիմնադրամը։

Շրջակա միջավայրի նախարարությունից Factor TV-ին հավաստիացրել էին, թե Շանոյանն աշխատանքից ազատվել է 2024-ի հուլիսի 11-ին։

Սակայն, ինչպես տեղեկանում ենք պետական ռեգիստրից, հիմնադրամի գործադիր տնօրենի փոփոխությունը եղել է ոչ թե 2024 թվականին, այլ 2025-ի հուլիսի 28-ին՝ Factor TV-ի փաստաքննության հրապարակումից մոտ 1 ամիս անց։

Գայանե Խաչատրյան