Ուկրաինան պատերազմում ենթադրաբար օգտագործում է Ադրբեջանին պատկանած ՄիԳ-29-ը․The War Zone

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Ապացույցներ են հայտնվել, որ Ուկրաինան համալրել է իր ՄիԳ-29 Fulcrum կործանիչների նավատորմը որոշ չափով անսպասելի աղբյուրից՝ Ադրբեջանից: Չնայած ներգրավված ինքնաթիռների թիվը զգալի չէ, ՄիԳ-29 նավատորմի ցանկացած համալրում ողջունելի կլինի Ուկրաինայի ռազմաօդային ուժերի համար, որոնք նաև ստացել են Լեհաստանի և Սլովակիայի կողմից նվիրաբերված Fulcrum կործանիչներ, գրում է The War Zone-ը։

Լրատվամիջոցը գրում է, որ վերջերս սոցիալական ցանցերում շրջանառվող լուսանկարում պատկերված է Ուկրաինայի ռազմաօդային ուժերի ՄիԳ-29-ը՝ Ադրբեջանի կողմից օգտագործվող յուրահատուկ քողարկման սխեմայով, որը համատեղում է կապույտը, մոխրագույնը և մանուշակագույն-մոխրագույնը։

Լուսանկարի ամսաթիվը և վայրը անհայտ են, բայց ինքնաթիռը, կարծես, մարտական ​​առաքելության մեջ է՝ միջին հեռահարության R-27 (AA-10 Alamo) և կարճ հեռահարության R-73 (AA-11 Archer) օդ-օդ դասի հրթիռների լիարժեք սպառազինությամբ։ Թեև հնարավոր է, որ լուսանկարը մանիպուլյացիաների ենթարկվի, ներկայումս ոչինչ չի վկայում այն ​​մասին, որ այն իսկական չէ։

Թեև նախկինում լուրեր էին շրջանառվում, որ առնվազն մի քանի ադրբեջանական ՄիԳ-29-եր նվիրաբերվել են Ուկրաինային կամ այլ կերպ հայտնվել են ուկրաինական ծառայության մեջ։   2022 թվականի ամռանը X-ի Caucasuswar էջը հրապարակել էր լուսանկար, որտեղ երևում էր, թե ինչպես են Ուկրաինայի Լվովի պետական ​​ավիացիոն վերանորոգման գործարանում վերանորոգման փուլում գտնվող երեք ադրբեջանական ՄիԳ-29-եր։

Հստակ չէ՝ արդյո՞ք ադրբեջանական ՄիԳ-29-երը նվիրաբերվել են Կիևին, թե վաճառվել։ Ուշագրավ է, որ Ադրբեջանի ՄիԳ-29 ինքնաթիռները  ի սկզբանե եղել են ուկրաինական։ Ադրբեջանը  ՄիԳ-29-երը ոչ թե ժառանգել է խորհրդային պաշարներից, այլ 15 օրինակ ձեռք է բերել հենց Ուկրաինայից։ Դրանք վերանորոգվել են Լվովում, իրականացվել են արդիականացման աշխատանքներ, և մատակարարումները սկսվել են 2007 թվականին։

2015-2017 թվականներին ադրբեջանական ՄիԳ-29-երը մասնակցել են Թուրքիայի ռազմաօդային ուժերի հետ համատեղ զորավարժությունների,  իսկ 2017 թվականից սկսած՝ Լվովում անցել վերանորոգում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի