«Այդպես չէ, որ ամբողջ երկիրը տառապում է ՔՊ պաշտամունքով»․ Գևորգ Պետրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սասուն Միքայելյանը շատ ուրախ է, որ «Քաղաքացիական պայմանագիրը» չպաշտպանեց իր որդու թեկնածությունը Հրազդանի քաղաքապետի ընտրություններում:

«Ի՞նչ անեմ իմ որդին ա, էթամ հրաժարվե՞մ իմ որդուց»,- հարցնում է ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Սասուն Միքայելյանը։

Պատգամավորը բոլոր դժգոհողներին առաջարկում է քվեարկության ընթացքում որևէ խախտում ցույց տալ, ըստ նրա՜ Հրազդանում հաղթել է ժողովրդավարությունը։ Ժողովրդավարությունն, ըստ պատգամավորի, հաղթել է նաև Կապանում, որտեղ «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածուն պարտվեց անկուսակցական Գևորգ Փարսյանին։

«Իրա հերը շինարար ա եղել, մեծ գործ ա արել, պլյուս դրան, մենք թեկնածու ենք դրել՜ չի հաղթել, սա մի տրագեդիա չի, ժողովրդավար հիմունքներով ընտրություն եղավ»,- բացատրում է «Ելք»-ական պատգամավորը։

Նա անդրադարձավ նաև Հայաստանում «Քաղաքացիական պայմանագրին» անդամակցելու ալիքին, ու նկատեց, որ հիմա դա բնական է․ «Ընթացքում կմաքրվի, դա մենք մեղավոր չենք»։

«Ծառուկյան» խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանը բնական է համարում «Քաղաքացիական պայմանագրի» հանդեպ ժողովրդի ոգևորությունը, սակայն չի կարծում, թե ամբողջ Հայաստանում այդ կուսակցության հանդեպ անվերապահ պաշտամունք կա։

«Կապանի ընտրությունները ցույց տվեցին, որ ամենևին էլ այդպես չէ, որ ամբողջ հանրապետությունը տառապում է «Քաղաքացիական պայմանագրի» պաշտամունքով»,- ասում է Գևորգ Պետրոսյանը։

Նա չի էլ ողջունում այդպիսի հիացմունքները, դրանք իրավական պետությանը բնորոշ չեն։

«Դա կարող է պատմության անիվը կրկնվելու նման հիշեցնել կոմունիստական կուսակցության ժամանակները, երբ որ կար մեկ կուսակցություն, մեկ գաղափարախոսություն, չկար իրական ժողովրդավարություն, կար անհատի պաշտամունք, կուսակցության պաշտամունք»,- զգուշացնում է պատգամավորը։

Փոխարենն, ըստ Գևորգ Պետրոսյանի, բնական է, որ համայնքային ընտրություններում ՔՊ-ի թեկնածուները հիմնականում հաղթել են՝ տեղի է ունեցել ժողովրդավարական ընտրություն և ժողովուրդն արդեն գիտի, որ եթե սխալվեց, կարող է այլևս չընտրել նույն մարդուն։

«Մենք հաճախ ասում ենք՝ ժողովուրդը չի սխալվում, ես բացարձակ ճշմարտություն չեմ համարում, ժողովուրդն էլ կարող է որոշակիորեն շեղվել իրական ճշմարտությունից, բայց մենք ավելի լավ տարբերակ ժողովրդավարություն ունենալու, չունենք»,- պարզաբանում է ծառուկյանական պատգամավորը։

Հանրապետական Գալուստ Սահակյանն իր ոգևորությունը չի կորցրել։ Ըստ նրա, որոշ համայնքներում ընտրվել են հանրապետական թեկնածուները։ Նա սակայն տեղյակ է, որ այդ մարդիկ հանրապետականի անունից չեն մասնակցել ընտրություններին։

«Դե էդպես պիտի լիներ, որովհետև մարդիկ դարձրել են հանրապետականին ազգի ամենամեծ թշնամին»,- ասում է պարոն Սահակյանը։

Ի դեպ, հանրապետական պատգամավորը նկատեց, որ առաջին անգամ իր կուսակցությունը ոչ մի հետաքրքրություն չուներ այս ընտրությունների հանդեպ․ «Որովհետև իշխանությունն ուրիշինն է»։

Մհեր Արշակյան