Դատավորի օգնականը 3 հողամասերի նկատմամբ վաղեմության հիմքով սեփականության իրավունքը ճանաչելու համար կաշառք է պահանջել

Լուրեր

03.11.2026 | 23:29
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կդադարեցնի Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնության տրամադրումը
03.11.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.11.2026 | 23:07
Ադրբեջանում փակ դռների հետևում մեկնարկել է ընդդիմության ղեկավարի դատավարությունը
03.11.2026 | 22:59
Ուշիի ոլորաններում վթարից 3 տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
03.11.2026 | 22:44
Առանց արհեստական ձյան լեռնադահուկային հանգստավայրերը չեն կարողանա գործել. Ազիզյան
03.11.2026 | 22:33
OpenAI-ն աշխատանքի է ընդունել ԱՄՆ բանակի նախկին նախարար Դեն Դրիսկոլին, որը մասնակցել է ուկրաինական բանակցություններին
03.11.2026 | 22:26
ԵՄ-ին դիմում ներկայացնելը 2027-ին, 2028-ին կարող է իրատեսական լինել. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 22:14
Բաքուն «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Ադրբեջանի դեմ կոչեր հնչեցրած և թշնամանք հրահրած Իրանի 14 քաղաքացիների
03.11.2026 | 22:00
Վթար Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով՝ կան զոհեր
03.11.2026 | 21:44
Քաղաքապետարանը հորդորում է որոշակի ժամերի Տիգրան Մեծի պողոտայի ձախ հատվածից մինչև Սայաթ-Նովայի խաչմերուկ մեքենա չկայանել
03.11.2026 | 21:27
Հանրային պաշտպանի գրասենյակը նոր ղեկավար ունի
03.11.2026 | 21:12
Ադրբեջանն ու Ուկրաինան համատեղ գործողություն են իրականացրել կիբերխարդախների ցանցի դեմ
03.11.2026 | 21:00
ԵՊՀ-ում չեք գտնի մի դասախոս, որի հետ ես քաղաքական զրույց եմ ունեցել․ չկա բուհի քաղաքականացում․ Հովհաննես Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 20:44
ԵՄ մաքսային համակարգում նոյեմբերի 3-ից կարտացոլվեն հայկական ապրանքների համար սահմանված արտոնությունները․ մաքսատուրքերը կվերադարձվեն
03.11.2026 | 20:30
Մանիպուլյացիաներ՝ TRIPP-ի շուրջ․ ինչ պնդումներ են տարածում ռուսալեզու Telegram ալիքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Բարենպաստ վճիռ կայացնելու կաշառք պահանջած Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի օգնականի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է. քրեական վարույթը դատարանում է։

«ՀՀ ՆԳՆ քրեական ոստիկանությունից ստացված նյութերի հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով պարզվել է, որ ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի օգնականը, հիշյալ դատարանում քննվող քաղաքացիական գործով պաշտոնատար անձի կողմից իր իշխանական կամ ծառայողական լիազորություններն օգտագործելով հայցվորների օգտին բարենպաստ վճիռ կայացնելու, այն է՝ նույն մարզի բնակավայրի վարչական տարածքում գտնվող գյուղատնտեսական նշանակության 3 հողամասերի նկատմամբ վաղեմության հիմքով սեփականության իրավունքը ճանաչելու համար, 2025 թվականի մարտի 10-ին անձամբ պահանջել է 350.000 ՀՀ դրամ գումար, սակայն հայցվորները չեն համաձայնել նշված չափով գումար տալու առաջարկին, ուստի քաղաքացիական գործով կայացված վճռով հայցը մերժվել է։

Դրանից հետո հայցվորները կրկին կապ են հաստատել դատավորի օգնականի հետ և համաձայնություն տվել ՀՀ դատական իշխանության ներկայացուցչի կողմից իր իշխանական կամ ծառայողական լիազորություններն օգտագործելով իրենց օգտին ապօրինի գործողություն կատարելու և նշված հողամասերի նկատմամբ վաղեմության հիմքով համատեղ սեփականության իրավունքը ճանաչելու համար գումար տալու առաջարկին։

Արդյունքում՝ դատավորի օգնականը, հայցվորների հետ ունեցած պայմանավորվածության համաձայն, 2025 թվականի ապրիլի 10-ին հանդիպել է վերջիններիս հետ և նրանցից ստացել 350.000 ՀՀ դրամ:

Վերը նշված հանցավոր արարքի կատարման համար դատավորի օգնականին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 438-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Նրա նկատմամբ որպես համակցված խափանման միջոց է կիրառվել 2.000.000 ՀՀ դրամ գրավը, պաշտոնավարման կասեցումն ու ՀՀ-ից բացակելու արգելքը: Իսկ հայցվորներին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 44-436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան»,- ասված է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի տարածած հաղորդագրությունում։