Հայկական «էքշըն»՝ միջազգային չափանիշներով. կայացավ «Գողություն հայկական ձևով» ֆիլմի պրեմիերան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Վճարովի բովանդակություն

Հետապնդումներ, զավեշտալի իրավիճակներ ու անսպասելի բացահայտումներ․ «հայկական գողության» պատմությունն արդեն մեծ էկրանին է։ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ «Կասկադ Փիքչերս» կինոստուդիայի «Գողություն հայկական ձևով» արկածային մարտաֆիլմ-կատակերգության պրեմիերան։

Մարտաֆիլմ-կատակերգությունը պատմում է արկածախնդիր ընկերների խմբի մասին․ նրանք Հնդկաստանում իրականացնում են իրենց վերջին հանձնարարությունը՝ հույս ունենալով դրանից հետո մեկընդմիշտ հրաժեշտ տալ հանցավոր կյանքին։ Բայց անսպասելի հանգամանքները ստիպում են նրանց ավարտին հասցնել ևս մեկ գործ՝ հենց Երևանի սրտում։

Սցենարը մշակվել է 2.5 տարի, նկարահանումները տևել են 50 օր։ Ֆիլմում տեղ են գտել նաև մեծածավալ տեսարաններ․ միայն ֆուտբոլի մարզադաշտի դրվագում ներգրավվել է շուրջ 2000 մարդ։

Ֆիլմը ոչ միայն իր սյուժեով է գրավում, այլև տեսարանների մասշտաբներով։ Ըստ հեղինակների՝ մեր տարածաշրջանում սա առաջին դեպքն է, երբ ֆիլմի նկարահանման համար կառուցվել է 7000 քմ մակերեսով տաղավար, հատուկ մետաղական կոնստրուկցիայի վրա էլ՝ 1400 քմ տարածքով եռահարկ բանտի դեկորացիա։ Շինարարությունը տևել է ավելի քան մեկ տարի, ներգրավվել է ավելի քան 400 մասնագետ։ Օգտագործվել են ARRI ֆիրմայի արտադրության բարձրակարգ լույսեր, որոնք հատուկ այս ֆիլմի համար Cascade Pictures-ը ձեռք է բերել և Հայաստան բերել ԱՄՆ-ից։

Ֆիլմում անսպասելի շրջադարձ է Երևանի գաղտնի ստորգետնյա թունելների դրվագը, որտեղ մարդիկ ապրում են այլ հասարակարգում ու այլ կանոններով։

Ապշեցուցիչ բացահայտումներով, անսպասելի շրջադարձերով և զվարճալի արկածներով լի այս ֆիլմը հանդիասատեսին մինչև վերջին վայրկյանը պահում է հաճելի լարվածության մեջ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան