Վիլյամ Սարոյանի հեծանիվը, 100-ից ավելի նկարչական աշխատանքները․ Չարենցի թանգարանում ժամանակավոր ցուցադրություն է բացվել

Լուրեր

25.10.2026 | 18:33
Հրդեհ Աշխաբադի փողոցում․ փրկարարները կանխել են տարածումը դեպի հարևան բնակարաններ
25.10.2026 | 18:19
ԿԸՀ-ն ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 17:00-ի դրությամբ
25.10.2026 | 18:06
ԱԳՄԱ փոխնախարարը կարևորել է բիզնեսի ներգրավվածությունը կենսաբազմազանության պահպանության գործում
25.10.2026 | 18:00
Քվեարկության ընթացքը Վարդաբլուրի 25/26 տեղամասում. ՈւՂԻՂ
25.10.2026 | 17:50
Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն
25.10.2026 | 17:37
ՔՊ-ի վստահված անձն ուղղորդե՞լ է. խախտման ահազանգ Արթիկում, հանձնաժողովի նախագահը հակադարձում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 17:23
Ըմբշամարտի ԱԱ. Արթուր Սարգսյանը հաղթեց գործող օլիմպիական չեմպիոն Սարավիին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 16:58
ՏԻՄ ընտրություններ․ ժամը 16։00-ի դրությամբ ՆԳՆ-ն ստացել է ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ 13 ահազանգ
25.10.2026 | 16:52
25/19 հանձնաժողովի նախագահը պարզաբանեց` ինչու է քվեարկողին օգնողը քվեախցիկում միայնակ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 16:38
Լևոն Վահրադյանը՝ թիմակիցների բերման ենթարկման և Արթիկում արձանագրված ընտրախախտումների մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 16:28
ՔՊ-ի վստահված անձը սպառնացել է հանձնաժողովի անդամներին՝ ասելով «ընտրություններից հետո կյանք կա»․ Սաքունց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 15:31
ՏԻՄ ընտրություններ․ որտեղ է գրանցվել ամենաբարձր և ամենացածր մասնակցությունը
25.10.2026 | 15:19
«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 15:13
3 քաղաքացու ուղղորդել ենք անձնագրային, ցուցակում անուն չկար. Իջևանի 38/23 տեղամասի նախագահ
25.10.2026 | 15:02
«Ականատես»․ 233 ընտրատեղամասից 75-ում արձանագրվել է 117 խնդիր և հնարավոր ընտրախախտում
Բոլորը

Ե. Չարենցի անվան Գրականության և արվեստի թանգարանում «Սարոյանական գույներ․ բառերից անդին» ժամանակավոր ցուցադրության բացմամբ տրվել է սարոյանական օրերի մեկնարկը:

«Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, ՀՀ-ում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը, ԱՄՆ-ում «Վիլյամ Սարոյան» հիմնադրամի տնօրեն Սքոթ Սեդրակյանը, պաշտոնատար այլ անձինք»,- ասված է ՀՀ ԿԳՄՍՆ-ի տարածած հաղորդագրությունում։

«Վիլյամ Սարոյան» հիմնադրամի հետ համագործակցությամբ իրականացվող «Սարոյանական գույներ․ բառերից անդին» միջազգային ցուցադրությամբ ներկայացվում են Սարոյանի 100-ից ավելի նկարչական աշխատանքները, ինչպես նաև գրողի հեծանիվը, որը նա հայրենիքի ճանապարհներն անցնելուց հետո նվիրել է Գրականության և արվեստի թանգարանին։

Ցուցադրության բացման կապակցությամբ ներկաներին ողջույնի խոսք է ասել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը․ «Վիլյամ Սարոյանը համամարդկային արժեքների և մշակութային երկխոսության խորհրդանիշ է։ Նրա ստեղծագործական ժառանգությունը միավորում է հայ և ամերիկյան մշակութային աշխարհները՝ ընդգծելով բարեկամության, փոխադարձ հարգանքի և համընդհանուր մարդասիրական արժեքների կարևորությունը։ Այս ցուցադրությունը հնարավորություն է ընձեռում նորովի արժևորել Սարոյանի ժառանգությունը՝ այն ներկայացնելով ոչ միայն գրականության, այլև արվեստի բազմաբնույթ արտահայտչաձևերի միջոցով»։

Նախարարի տեղակալի խոսքով՝ Հայաստանը բարձր է գնահատում մշակույթի ոլորտում հայ-ամերիկյան համագործակցությունը, որը նպաստում է ժողովուրդների մերձեցմանը, ստեղծագործական փոխանակումների և միջմշակութային երկխոսության զարգացմանը։ «Սարոյանական գույներ․ բառերից անդին» ցուցադրությունը կդառնա հայ-ամերիկյան մշակութային համագործակցության ևս մեկ նշանակալի ձեռքբերում և կնպաստի մեր հասարակությունների միջև կապերի խորացմանը»,- ասել է նա՝ ընդգծելով ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության հետևողական աջակցությունը, որի շնորհիվ նման նախաձեռնությունները դառնում են իրականություն։

ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը ևս հանդես է եկել ողջույնի խոսքով՝ շնորհակալություն հայտնելով գործընկերներին հաջող համագործակցության համար: «Սարոյանական օրերի անցկացմամբ ցանկանում ենք ներկայացնել Սարոյանի ստեղծարար միտքը ողջ հարստությամբ՝ ոչ միայն նրա գրական ժառանգությունը, այլև հեղինակած նկարները, որոնք շատ ուշագրավ աշխատանքներ են: Դրանցում արտացոլված են Սարոյանը սերն ու բերկրանքը կյանքի նկատմամբ»,- ասել է դեսպանը։

Ցուցադրությունը կգործի մինչև 2026 թվականի հունվարի 30-ը․ մուտքը՝ ցուցադրության տոմսով։