Հրդեհ Քանաքեռավան գյուղում
Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 07։01-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի Այգեգործական 1-ին փողոցի տներից մեկի տանիքում:
ՆԳՆ Փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
«Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:38-ին, մարվել՝ 07:46-ին: Այրվել է տանիքի (մոտ 80 քմ) փայտե կառուցատարրերի մոտ 40 քմ հատվածը»,- ասված է հաղորդագրության մեջ։