Հաղարծին բնակավայրի որոշ հասցեներում գազ չի լինի
Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 17:30-ը, կդադարեցվի Տավուշի մարզի Հաղարծին բնակավայրի 5-րդ, 6-րդ, 8-րդ և 14-րդ փողոցների գազասպառողների գազամատակարարումը: Այս մասին տեղեկացրել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն:
Նշվում է, որ գազամատակարարումը դադարեցվելու է պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով: