Վաշինգտոնում ստորագրված հայտարարության մեջ չի հիշատակվում «միջանցք» կոչվող որևէ բան.ՀՀ-ում Իրանի դեսպան

Լուրեր

19.12.2025 | 23:33
ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունների նոր փուլը տեղի կունենա ԱՄՆ-ում առաջիկա օրերին
19.12.2025 | 23:26
2025 թվականի «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթին հավակնող մարզիկները
19.12.2025 | 23:07
Պետությունը շարունակելու է աշխատանքներ իրականացնել սոցբնակարանային ֆոնդի ընդլայնման ուղղությամբ. ԱՍՀ նախարար
19.12.2025 | 22:50
Իսրայելում ՌԴ քաղաքացի է ձերբակալվել Իրանի օգտին լրտեսության մեղադրանքով
19.12.2025 | 22:34
Դավիթ Խուդաթյանն ու Համաշխարհային բանկի նոր ղեկավարը ձեռք են բերել մի շարք պայմանավորվածություններ
19.12.2025 | 22:21
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.12.2025 | 22:08
Ուկրաինան պնդում է, որ հարձակվել է Միջերկրական ծովում Ռուսաստանի «ստվերային նավատորմին» պատկանող լցանավի վրա
19.12.2025 | 21:55
ԱԱԾ-ին վերագրվող թուղթ է հրապարակվել. Եզրաս արքեպիսկոպոսի՝ ԿԳԲ-ի գործակալ լինելու պնդման արձագանքները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.12.2025 | 21:41
Հայաստանը Ժնևում քննարկել է փախստականների խնդիրների հասցեագրման իր մոտեցումները
19.12.2025 | 21:28
Պուտինը՝ Կուպյանսկի գրավման մասին ռուսական հայտարարություններին ֆոնին քաղաքում Զելենսկիի լուսանկարի մասին 
19.12.2025 | 21:15
Գարեգին Բ-ն մտադիր չէ հեռանալ․ քաղաքական գնահատականներ՝ Մայր Աթոռում տեղի ունեցածի շուրջ
19.12.2025 | 21:03
Բաքուն Ռուբեն Վարդանյանի մասին քարոզչական ֆիլմ է պատրաստել
19.12.2025 | 20:49
Ստամբուլի մոտակայքում ռուսական ԱԹՍ է կործանվել
19.12.2025 | 20:37
Պուտինը խոստացել է Ուկրաինայի վրա հարձակումների մորատորիում՝ ընտրությունների դեպքում
19.12.2025 | 20:28
Ֆինանսական գրագիտության թեմաները ներառված են մի շարք դպրոցական առարկաների ծրագրերում. ԿԳՄՍ նախարար
Բոլորը

Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին, որն  ավարտում է իր դիվանագիտական ​​առաքելությունը ՀՀ-ում, անդրադարձել է Վաշինգտոնում օգոստոսի 8-ին Հայաստանի ու Ադրբեջանի միջև ստորագրված փաստաթղթին։

Նա ISCA News-ի հետ զրույցում նշել է, որ Իրանի կողմից ցանկալի հինգ սկզբունքները, այդ թվում՝ ազգային ինքնիշխանության հարգանքը, սահմանային ամբողջականության հարգանքը, իրավասությունը, փոխադարձությունը և սահմանների անձեռնմխելիությունը, ներառված են Երևանի և Բաքվի միջև կնքված համաձայնագրում։

Լրատվամիջոցը գրում է, որ Իրանում շատ փորձագետներ և հանրությունը մտավախություն ունեն, որ այս միջանցքի ստեղծումը կսահմանափակի Իրանի անմիջական մուտքը Հայաստան և Հյուսիսային Կովկաս, որը մեծ նշանակություն ունի երկրի ռազմավարական և տնտեսական կապերի համար: Բացի այդ՝ Միացյալ Նահանգների ներկայության և ազդեցության աճը Իրանի սահմանների մոտ «ներկայացնում է ևս մեկ սպառնալիք, որը այս համաձայնագիրը կարող է ներկայացնել Իրանի շահերի և ազգային անվտանգության համար»։

Լրատվամիջոցը հիշեցնում է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Իրանի նախագահի՝ Երևան կատարած այցի ժամանակ վստահեցրել է, որ Իրանի անվտանգության և տնտեսական բոլոր նկատառումները հաշվի են առնվել, և որ երթուղու լիակատար վերահսկողությունը կմնա Հայաստանի կառավարության ձեռքում: Լրատվամիջոցը նշում է, որ չնայած հավաստիացումներին, դեռևս կասկածներ կան այս համաձայնագրի իրական հետևանքների վերաբերյալ տարածաշրջանի ապագայի և Իրանի դերի համար։

Մասնավորապես, Սոբհանին, խոսելով Իրանի նախագահ Մասուդ Փեշեզքիանի Հայաստան կատարած այցի արդյունքների մասին, ասել է․

«Հաշվի առնելով տարածաշրջանային իրադարձությունների սրումը, նախագահի այցը տեղի ունեցավ ճիշտ ժամանակին և ցույց տվեց, որ Կովկասը հատուկ նշանակություն ունի Իրանի Իսլամական Հանրապետության համար, և չափազանց զգայուն է իր «կարմիր գծերի» նկատմամբ»։

Ընդգծելով, այս ուղևորության ևս մեկ ուղերձը Իրանի համար Հայաստանի հետ հարաբերությունների հատուկ կարևորությունն էր, Սոբհանին ասել է. «Իրանը ցանկանում է շարունակել Հայաստանի հետ հարաբերությունների վերելքի միտումը, և Թեհրանն ու Երևանը, լիակատար փոխըմբռնմամբ, ձգտում են պահպանել լավ և կառուցողական հարաբերություններ: Այցի ընթացքում Իրանի նախագահը շատ կառուցողական բանակցություններ է վարել Հայաստանի վարչապետի հետ, և կես ժամ տևողությամբ նախատեսված զրույցը տևել է ավելի քան երկու ժամ»:

Իրանի դեսպանը ընդգծել է, որ կողմերը համաձայնության են եկել խորացնել հարաբերությունները բոլոր մակարդակներում և շարունակել փոխըմբռնումը երկու երկրների միջև, ուստի այս այցի ընթացքում ստորագրվել է 12 համագործակցության փաստաթուղթ։

Սոբհանիի խոսքով՝ ո՛չ խաղաղության համաձայնագրի փաստաթղթում, ո՛չ էլ Վաշինգտոնում երկու երկրների կողմից ստորագրված հայտարարության մեջ չի հիշատակվում «միջանցք» կոչվող որևէ բան, և միակ քննարկումը եղել է այն տրանսպորտային ուղիների բացման մասին, որոնք Ադրբեջանին կապահովեն Նախիջևան մուտք, իսկ դրա դիմաց Հայաստանի մուտքը երկաթուղով կկապվի Իրանի Ջուլֆայի հետ։

Իրանի դեսպանը նաև ընդգծել է․ «Երկու երկրների՝ Ադրբեջանի և Հայաստանի հայտարարության տեքստում, որի մանրամասները պետք է քննարկվեն երկու երկրների կողմից ապագայում, Իրանի կողմից նախատեսվող հինգ սկզբունքները, այդ թվում՝ ազգային ինքնիշխանության նկատմամբ հարգանքը, սահմանային ամբողջականության հարգանքը, իրավասությունը, փոխադարձությունը և սահմանների անձեռնմխելիությունը, լիովին հաշվի են առնված, ուստի՝ այս մասին անհանգստանալու պատճառ չկա»։

Նա նաև նշել է, որ «Հայաստանը և Միացյալ Նահանգները բանավոր համաձայնության են եկել, այլ ոչ թե գրավոր, գրանցել հայ-ամերիկյան համատեղ ձեռնարկություն Հայաստանում և նշանակել օպերատոր և ներդրող՝ նախագիծն իրականացնելու համար, որը լիովին կորոշվի ՀՀ ազգային ինքնիշխանության և իրավասության շրջանակներում և կկարգավորվի Հայաստանի անվտանգության հսկողության, անձնագրային վերահսկողության և մաքսային ընթացակարգերով։ Համաձայնագրի համաձայն՝ դա կլինի մի տեսակ օպերատորություն, այլ ոչ թե երթուղու սեփականություն»։

Սոբհանին, որպես օրինակ նշել է Երևանի օդանավակայանը, որը պատկանում է Հայաստանի կառավարությանը․ անձնագրային վերահսկողությունը, մաքսային ընթացակարգերը և անվտանգության ստուգումները իրականացնում է կառավարությունը, սակայն օդանավակայանի կառավարումը հանձնվել է ներդրումային ընկերության, ուստի համաձայնեցված տարանցիկ երթուղու համար «99-ամյա վարձակալություն» վերնագրի ներքո օգտագործված արտահայտությունները ճիշտ չեն։

Իրանցի դիվանագետը  ևս մեկ անգամ վստահեցրել է, որ ՀՀ կառավարությունը Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի այցի ժամանակ հայտարարել է, որ չի ձեռնարկի որևէ քայլ, որը կհակասի Իրանի Իսլամական Հանրապետության շահերին և երկու երկրների միջև հարաբերություններին, և որ Իրանի հետ ընդհանուր սահմանը առանձնահատուկ նշանակություն ունի, և նրանք որևէ կերպ չեն վնասի դրան։

Նա նշել է, որ երկու երկրների միջև ընդհանուր սահմանը «հույսի սահման» է և պատմության ընթացքում եղել է երկու երկրների միջև բարիդրացիության խորհրդանիշ, և  որ  ձեռք բերված համաձայնություններով հարաբերությունների ապագան շատ պայծառ կլինի և ավելի կընդլայնվի։

Սոբհանին նաև հավելել է, որ Փեզեշքիանի Երևան կատարած այցից մի քանի օր անց ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն է այցելել Թեհրան։ Նա շեշտել է, որ շատ լավ բանակցություններ են տեղի ունեցել, և երկու երկրներն էլ ճիշտ ուղու վրա են՝ ստորագրելու երկարաժամկետ ռազմավարական համաձայնագիր, որը հաշվի կառնի բոլոր նկատառումները»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի