Քննարկվել են Հայաստանում ստարտափ միջավայրի զարգացմանը միտված նախաձեռնությունները

Լուրեր

03.11.2026 | 18:05
RSF-ը Բիձինա Իվանիշվիլիին և Իլհամ Ալիևին ներառել է «մամուլի ազատության գիշատիչների» ցանկում
03.11.2026 | 17:56
Ռոնալդուի որդին առաջին անգամ հրավիրվել է Պորտուգալիայի Մ-17 հավաքական
03.11.2026 | 17:45
Ասել է` մոլորվել է, կնոջը սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը` Շաքիի դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 17:36
ԱԺ ծեծկռտուքը՝ անպատիժ չթողնելու պահանջ․ ՀԿ-ները քննադատել են Փաշինյանին, Ռուբինյանին և Կարապետյանին
03.11.2026 | 17:34
Բյուջե-2027-ի նախագծի քննարկումն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
03.11.2026 | 17:25
Հայտնի են կանանց Հայաստանի հավաքականի մրցակիցներն Ազգերի լիգայում
03.11.2026 | 17:17
Իմ կարծիքով՝ հանցակազմ չկա․ ՔԿ նախագահը՝ «սատկացնելու» և «կզացնելու» մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 17:07
Ակցիա և նամակի հանձնում․ Հանրային հեռուստաընկերության տնօրենի և հեռարձակողի խորհրդի նախագահի հրաժարականն են պահանջում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 16:58
Դիմելու եմ ԱԱԾ տնօրենին․ ՔԿ նախագահը՝ բանակում ինքնասպանության որոշ դեպքերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 16:49
3 ամիս սպասել եմ էս հանդիպմանը․ Ագնեսա Խամոյանը՝ ՔԿ նախագահին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 16:41
Ռուսաստանը հույս ունի, որ «3+3» ձևաչափով հանդիպումը կկայանա առաջիկայում
03.11.2026 | 16:31
Փաշինյանը Մեցոլայի հետ քննարկել է Հայաստանին ԵՄ առևտրային արտոնություններ տրամադրելու հարցը
03.11.2026 | 16:30
Եթե գազի գինը թանկանա 10%-ով, մեր գնաճը մոտ 0,8%-ով ավելի բարձր կլինի․ ԿԲ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 16:22
Ռուսաստանի հավաքականի ըմբիշներն այլևս հանդես չեն գա RAF-ում
03.11.2026 | 16:14
Արթուր Պողոսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Այսօր շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը ընդունել է «Ստարտափ Արմենիա» գիտակրթական հիմնադրամի համահիմնադիր Հակոբ Հակոբյանին և «Սևան ստարտափ սամմիթ»-ի ներկայացուցիչներին։ Այդ մասին հայտնում են ՇՄՆ-ից` նշելով, որ հանդիպման ընթացքում քննարկվել են կողմերի միջև հնարավոր համագործակցության ուղղությունները, մասնավորապես՝ Հայաստանում ստարտափ միջավայրի զարգացմանն ու ամրապնդմանը միտված նախաձեռնությունները։

Անդրադարձ է կատարվել նաև Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի COP17 համաժողովի կազմակերպչական և նախապատրաստական աշխատանքներին։ Քննարկվել է համաժողովի շրջանակում համատեղ միջոցառումների անցկացման հնարավորությունը՝ «Ստարտափ Արմենիա»-ի հետ համագործակցության ձևաչափով։

Նախարարը ընդգծել է, որ նման միջազգային հարթակները պետք է ծառայեն ոչ միայն կազմակերպչական նպատակների, այլև՝ որպես հնարավորություն՝ նորարար երիտասարդներին և ձեռնարկատերերին ներգրավելու և նրանց ներուժը ի հայտ բերելու համար։

Կողմերը պայմանավորվել են շարունակել քննարկումները և սահմանել հստակ օրակարգ՝ փոխգործակցությունը խորացնելու նպատակով։