Խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո ԵՄ դիտորդները դուրս կբերվե՞ն. ԱԳՆ-ի արձագանքը

Լուրեր

03.11.2026 | 23:29
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կդադարեցնի Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնության տրամադրումը
03.11.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.11.2026 | 23:07
Ադրբեջանում փակ դռների հետևում մեկնարկել է ընդդիմության ղեկավարի դատավարությունը
03.11.2026 | 22:59
Ուշիի ոլորաններում վթարից 3 տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
03.11.2026 | 22:44
Առանց արհեստական ձյան լեռնադահուկային հանգստավայրերը չեն կարողանա գործել. Ազիզյան
03.11.2026 | 22:33
OpenAI-ն աշխատանքի է ընդունել ԱՄՆ բանակի նախկին նախարար Դեն Դրիսկոլին, որը մասնակցել է ուկրաինական բանակցություններին
03.11.2026 | 22:26
ԵՄ-ին դիմում ներկայացնելը 2027-ին, 2028-ին կարող է իրատեսական լինել. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 22:14
Բաքուն «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Ադրբեջանի դեմ կոչեր հնչեցրած և թշնամանք հրահրած Իրանի 14 քաղաքացիների
03.11.2026 | 22:00
Վթար Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով՝ կան զոհեր
03.11.2026 | 21:44
Քաղաքապետարանը հորդորում է որոշակի ժամերի Տիգրան Մեծի պողոտայի ձախ հատվածից մինչև Սայաթ-Նովայի խաչմերուկ մեքենա չկայանել
03.11.2026 | 21:27
Հանրային պաշտպանի գրասենյակը նոր ղեկավար ունի
03.11.2026 | 21:12
Ադրբեջանն ու Ուկրաինան համատեղ գործողություն են իրականացրել կիբերխարդախների ցանցի դեմ
03.11.2026 | 21:00
ԵՊՀ-ում չեք գտնի մի դասախոս, որի հետ ես քաղաքական զրույց եմ ունեցել․ չկա բուհի քաղաքականացում․ Հովհաննես Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 20:44
ԵՄ մաքսային համակարգում նոյեմբերի 3-ից կարտացոլվեն հայկական ապրանքների համար սահմանված արտոնությունները․ մաքսատուրքերը կվերադարձվեն
03.11.2026 | 20:30
Մանիպուլյացիաներ՝ TRIPP-ի շուրջ․ ինչ պնդումներ են տարածում ռուսալեզու Telegram ալիքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արդյոք խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո ԵՄ դիտորդական առաքելությունը դուրս կբերվի սահմանից, թե`ոչ․ այսպիսի հարցադրմամբ Factor.am-ը դիմել էր ԱԳ նախարարություն։  Գերատեսչությունից մեր հարցմանն ի պատասխան հայտնել են, որ Հայաստանում ԵՄ մշտական դիտորդական առաքելությունը ներկայումս շարունակում է իր բնականոն գործունեությունը։

«Ձեր նշած հարցին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձ է կատարել  խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցման մասին հայտարարվելու հաջորդ օրը՝ մարտի 14-ին, ԱԺ արտաքին հաաբերությունների մշտական հանձնաժողովում կայացած քննարկման ժամանակ՝ նշելով, երբ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը ստորագրվի, վավերացվի և մտնի ուժի մեջ, մենք Եվրոպական միության գործընկերների հետ քաղաքացիական առաքելության համագործակցության մասով, ընդունելի, փոխշահավետ լուծումներ կգտնենք»,- պատասխանել են ԱԳՆ-ից։

Ավելի վաղ ԵՄ արտաքին քաղաքականության խոսնակը հայտարարել էր, որ ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում կշարունակի իր գործունեությունը, և դրա մանդատի հնարավոր փոփոխությունները կքննարկվեն Երևանի ու Բրյուսելի միջև։

ԵՄ քաղաքացիական դիտորդները Հայաստան են ժամանել 2023-ի փետրվարի 20-ին։ Այս տարվա հունվարին որոշում ընդունվեց, ըստ որի եվրոպացի դիտորդները կմնան Հայաստանի սահմանամերձ շրջաններում ևս երկու տարի՝ մինչև 2027-ի փետրվարի 19-ը։

Նշենք, որ Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված Խաղաղության պայմանագրի 7-րդ հոդվածով կողմերը որևէ երրորդ կողմի ուժեր իրենց համատեղ սահմանի երկայնքով չեն տեղակայի։ Կողմերը, մինչև իրենց փոխադարձ սահմանի սահմանազատումը և դրան հաջորդող սահմանագծումը,կիրականացնեն անվտանգության և վստահության ամրապնդման փոխհամաձայնեցված միջոցներ, այդ թվում՝ ռազմական ոլորտում՝ սահմանամերձ շրջաններում անվտանգությունն ու կայունությունն ապահովելու նպատակով։

Ինչ վերաբերում է խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո սահմանից ռուս սահմանապահների դուրսբերմանը, արտգործնախարարությունից պարզաբանել են, որ ՀՀ կառավարությունը շարունակական քայլեր է  իրականացնում ՀՀ պետական սահմաններին սահմանապահ ծառայությունների ինստիտուտիցիոնալ կարողությունների ամրապնդման ուղղությամբ:

Նախարարությունից նաև հավելել են, որ ՀՀ-Թուրքիա և ՀՀ-Իրան սահմանների երկայնքով ՌԴ սահմանապահնների տեղակայման հարցը կարգավորվում է ՀՀ-ի և ՌԴ-ի միջև ՀՀ տարածքում գտնվող ՌԴ սահմանապահ զորքերի կարգավիճակի և նրանց  կենսագործունեության պայմանների մասին 1992 թվականի պայմանագրով։

Հիշեցնենք, որ խաղաղության պայմանագրի նախաստորագրումից հետո Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Ալեքսեյ Ֆադեևը ճեպազրույցի ժամանակ նշել էր, որ Հայաստանի Սյունիքի մարզով հաղորդակցություններն ապաշրջափակելիս «պետք է հաշվի նստել ռուս սահմանապահների ներկայության հետ»։

Մանյա Պողոսյան