Գրքի երևանյան միջազգային 8-րդ փառատոնը կանցկացվի սեպտեմբերի 5-7-ը

Լուրեր

12.01.2026 | 21:00
Իրանում քաղաքացիական պատերազմի վտանգ կլինի, եթե բանակն անցնի ցուցարարների կողմը՝ ի հեճուկս ԻՀՊԿ-ի․ Աննա Դավթյան-Գևորգյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.01.2026 | 20:54
Իրանի խորհրդարանի խոսնակը Թրամփին սպառնում է «անմոռանալի դասով» նոր հարձակման դեպքում
12.01.2026 | 20:45
ՀՀ-ի դեմ ռազմական գործողության կոչ՝ Կրեմլի քարոզչից․ ինչպես Սոլովյովին արձագանքեցին Հայաստանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.01.2026 | 20:37
Քննարկվել է Գիտության ոլորտի զարգացման 2026-2030 թվականների ռազմավարական ծրագրի նախագիծը
12.01.2026 | 20:30
Կամավոր, բայց պարտադիր․ Փաշինյանի հետ պատարագի մասնակից համայնքապետն ու աշխատակիցը հակասում են իրար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.01.2026 | 20:15
Կքննարկվի Սոլովյովին ՀՀ պատվո շքանշանից զրկելը․ հարգալից էր, քանի հայերը սպասարկում էին ՌԴ շահը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.01.2026 | 20:03
Ինչ իրավիճակ է ճանապարհներին 20:00-ի դրությամբ
12.01.2026 | 19:53
Մեկնարկում է շախմատի Հայաստանի առաջնությունը․ առաջին տուրի զույգերը հայտնի են
12.01.2026 | 19:39
Ելփին-Զանգակատուն ճանապարհին մեքենա է կողաշրջվել. կա տուժած
12.01.2026 | 19:25
Մարիո Բալոտելին նոր ակումբ ունի․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
12.01.2026 | 19:14
Ձգումներ պտտաձողի վրա և վազք 100 մ վարժաձևերից. մեկնարկել է ԶՈՒ սպայական կազմերի ատեստավորման գործընթացը
12.01.2026 | 19:00
Այդ հոգևորականները սեռական կապի մեջ են մտել իրար հետ, բիզնեսով զբաղվել․ դրանց հավաքել, եկեղեցի՞ է մաքրում․ Ստեփան Դանիելյան․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.01.2026 | 18:45
Սուգ, զոհեր, «փակված երկիր»․ ինչ է հայտնի Իրանում տեղի ունեցողի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.01.2026 | 18:33
ՀՀ կենտրոնական բանկի բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի աշխատանքը որոշ ժամանակ հնարավոր է հասանելի չլինի․ ԿԲ
12.01.2026 | 18:22
Հայաստանում արգելվում է պետական եկեղեցին և պետական կրոնը․ սահմանադրական իրավունքի մասնագետ
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ սեպտեմբերի 5-7-ը տեղի կունենա Գրքի երևանյան միջազգային 8-րդ փառատոնը, որը կանցկացվի Հայաստանի պատմության թանգարանում և Հայաստանի ազգային պատկերասրահում (գրքի տոնավաճառը՝ Հանրապետության հրապարակում՝ թանգարանների դիմացի կամարաշարի տակ): Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։

Փառատոնի ծրագրում նախատեսված է 50 միջոցառում՝ գրքի շնորհանդեսներ, պոեզիայի ընթերցումներ, գրական հանդիպումներ, մասնագիտական քննարկումներ, վարպետության դասեր, գրական մրցանակաբաշխություն: Գրքի երևանյան միջազգային փառատոնին կմասնակցեն անվանի գրողներ, գրաքննադատներ և հրատարակիչներ Հայաստանից, Միացյալ Թագավորությունից, Իտալիայից, Լատվիայից, Վրաստանից, Ռուսաստանից, Չեխիայից, Հունաստանից, Նիդերլանդներից, Իրանից, Միացյալ Նահանգներից:

«Փառատոնը հրաշալի առիթ է համայն աշխարհին ցուցադրելու մեր ստեղծագործական, հրատարակչական ներուժը: Մեր նպատակն է, որ Երևանի և ողջ հանրապետության սիրտը բաբախի գրքով ոչ միայն փառատոնի երեք օրերին, այլև ամբողջ տարվա ընթացքում»,- ասել է ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանը՝ կարևորելով փառատոնի անցկացումը թանգարանային միջավայրում:

Ողջունելով ներկաներին՝ Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանն ընդգծել է, որ Երևանի քաղաքապետարանը շարունակաբար աջակցում է ընթերցանությունը խրախուսող ծրագրերին: «Փառատոնը տարեցտարի նոր առաջընթաց է գրանցում գործընկերներ ընդգրկելու և աշխարհագրությունն ընդլայնելու առումով, ինչը չափազանց ոգևորիչ է»,- ասել է Լևոն Հովհաննիսյանը:

Գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանը նշել է՝ փառատոնի այս տարվա կարևոր նորամուծության՝ Վիլյամ Սարոյանի անվան կարճ արձակի անվանակարգի մասին: «Մեզ դիմել են 25 երկրի 108 մասնակիցներ այս անվանակարգի համար: Անվանակարգի հաղթողը նվեր է ստանալու Վիլյամ Սարոյանի բնօրինակ գունանկարներից մեկը: Այն ստեղծվել է նրա կյանքի ապրած տարիներին, որը երեք օր շարունակ հնարավոր կլինի տեսնել փառատոնի շրջանակում: Իսկ Վիլյամ Սարոյանի 104 աշխատանքներ, որոնք բերվել են Ամերիկայի Միացյալ Նահանգներից, կցուցադրվեն Գրականության և արվեստի թանգարանում: Այդ աշխատանքներից յուրաքանչյուրը մի ամսաթիվ ունի, որում կարելի է գտնել սեփական օրը, սեփական գույնն ու գիծը»,- ներկայացրել է Սյուզաննա Խոջամիրյանը։

Նոր անվանակարգի մրցանակը սահմանվել է Գրքի երևանյան միջազգային փառատոնի և Սարոյան հիմնադրամի բացառիկ համագործակցության շրջանակում։

Փառատոնի տնօրեն Անի Ղազարյանի տեղեկացմամբ՝ գրքի տոնավաճառին կմասնակցեն 50-ից ավելի հրատարակչություններ, գրավաճառներ, թանգարաններ, գրադարաններ, կրթամշակութային հաստատություններ՝ իրենց արտադրանքը վաճառելով 20-50 % զեղչով։ «Կարևոր նախաձեռնություն է նաև միջազգային հրատարակիչների համար նախատեսված աջակցության և Հայաստան այցելության ծրագիրը, որն այս տարի առաջին անգամ է իրականացվում։ Ծրագրի նպատակն է խթանել հայ գրականության համաշխարհային ճանաչումը՝ ստեղծելով համագործակցության հարթակ հայ և արտասահմանյան հրատարակիչների ու գրական գործակալների միջև։ Հայաստան են ժամանելու հրատարակիչների միջազգային ասոցիացիայի տնօրենը, հրատարակիչներ Հունաստանից, Վրաստանից, Իտալիայից, Լատվիայից։ Իսկ այցելությունից հետո ձեռք են բերելու հայ ժամանակակից որևէ գրողի ստեղծագործության թարգմանության իրավունքը՝ իրենց լեզվով հրատարակելով տվյալ գործը»,- ասել է Անի Ղազարյանը:

Հիշեցնենք՝ Գրքի երևանյան միջազգային ութերորդ փառատոնի բացման արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 5-ին՝ ժամը 12:00-ին, Հայաստանի պատմության թանգարանի և Հայաստանի ազգային պատկերասրահի դիմաց։

Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 19:00-ին, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի կունենան Գրքի երևանյան միջազգային ութերորդ փառատոնի փակման արարողությունը և մրցանակաբաշխությունը, որի ընթացքում կհայտարարվեն «Սարոյան» միջազգային մրցանակի և ազգային գրական մրցույթի հաղթողների անունները։

Փառատոնի հիմնադիրը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն է: Գլխավոր հովանավորը Երևանի քաղաքապետարանն է: Փառատոնն իրականացնում են Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը և «Գրքի փառատոն» կրթամշակութային հասարակական կազմակերպությունը՝ Ստեղծագործ Եվրոպայի «Վերսոպոլիս» նախագծի աջակցությամբ։