Շիրակի մարզպետի հետ քննարկվել է մարզում ֆրանսերենի դասավանդման հարցը

Լուրեր

27.11.2026 | 09:41
Երևանում թռչնամսի արտադրամասի գործունեությունը կասեցվել է
27.11.2026 | 09:30
ՀՀ-ում փակ ավտոճանապարհներ կան
26.11.2026 | 23:40
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիան» պարտվեց «Զալցբուրգին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 23:25
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 150 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 179 քաղաքացու
26.11.2026 | 23:09
Ուկրաինայի քաղաքացին ինքնահրկիզվել է Վարշավայում՝ նախագահական պալատի դիմաց
26.11.2026 | 22:50
SpaceX-ը տիեզերքում ԱԲ-ի համար տվյալների մշակման կենտրոններ ստեղծելու թույլտվություն է ստացել
26.11.2026 | 22:21
Թուրքիայի ՊՆ ղեկավարը մեկնում է ԱՄՆ՝ նոր Կոնգրեսի ձևավորման նախաշեմին С-400-ների և F-35-ի հարցն առաջ մղելու համար
26.11.2026 | 21:53
Երևանի գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությանը կմասնակցեն միջազգային ինֆլուենսերներ
26.11.2026 | 21:24
Իրանը կարող է դառնալ «ԱՊՀ+» կարգավիճակ ստացած առաջին երկիրը
26.11.2026 | 21:13
«Անպատկառ միջամտություն է երկրի ներքին գործերին»․ Զախարովան՝ ՀՀ Սահմանադրության հետ կապված Գերմանիայի ԱԳ նախարարի հայտարարության մասին
26.11.2026 | 21:00
Նիկոլ Փաշինյանը հեռանում է, հարգելի՛ ընդդիմադիրներ, տվեք ձայները՝ գնանք հանրաքվեի, այլևս չի առաջադրվի․ Լիլիթ Մինասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 20:45
Խարբերդի մանկատանը 2 սան է մահացել․ ինչու է ապրիլին տեղի ունեցածի մասին հայտնի դառնում հիմա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 20:40
Սկզբունքային կարևոր է, որ չանտեսվեն մեր շահերը․ Զախարովան՝ TRIPP-ի մեկնարկի մասին
26.11.2026 | 20:34
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Զալցբուրգի» դեմ խաղում
26.11.2026 | 20:24
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են Սահմանապահ ծառայության վերափոխմանն առնչվող հարցեր
Բոլորը

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն աշխատակազմի պատասխանատուների հետ հանդիպել է Ֆրանսիայի դեսպանատան համագործակցության, կրթության և մշակութային գործունեության հարցերով ներկայացուցիչ Դոմինիկ Վայսին։ Այս մասին հայտնել են Շիրակի մարզպետի աշխատակազմից։

Տիկին Վայսը մարզպետին է ներկայացրել Մարիա Ժերարին, ով առաջիկա ուսումնական տարում որպես կամավոր լինելու է Շիրակի մարզում։ Ֆրանսիայի դեսպանության հովանու ներքո Գյումրիում բնակություն հաստատած Մարիան աշխատանքներ է տանելու՝ ֆրանկոֆոնիայի զարգացման և տարածման նպատակով։

«Հայաստանի և Ֆրանսիայի բարեկամությունը տասնամյակների պատմություն ունի և հարաբերությունների ամրապնդմանը միտված ամենափոքր նախաձեռնությունն անգամ, մեզ համար ողջունելի է։ Կարծում եմ՝ կարիք կա երիտասարդ սերնդին ավելի շատ ծանոթացնել ֆրանկոֆոնիայի համընդհանուր արժեքներին և ֆրանսերեն լեզվով հաղորդակցվելու առավելություններին, ինչպես նաև մեկ անգամ ևս ներկայացնել Հայաստանի և ֆրանկոֆոն երկրների միջև սերտ կապը։ Շիրակի մարզպետի աշխատակազմը պատրաստ է աջակցել ու սատար կանգնել երիտասարդ կամավորին, քանզի ֆրանսերենն ու Ֆրանսիայի մշակութային արժեքները մեզ հարազատ են»,- նշել է Շիրակի մարզպետը։

Հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել մարզի բուհերում և Շիրակի մարզպետի աշխատակազմի ենթակայության դպրոցներում ֆրանսերենի դասավանդմանը, մշակութային համագործակցության ամրապնդմանն առնչվող հարցերի։