ԱԱԾ-ն՝ Առաքել Մովսիսյանի 4 եղբայրներին բերման ենթարկելու մասին
Հասարակություն
22.10.2018 | 16:37Armtimes.com-ը հղում անելով իր աղբյուներին գրել է, որ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները առավոտյան բերման են ենթարկել ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի (Շմայս) 4 եղբայրներին՝ Մուրադ, Զարզանդ, Սահակ և Լյովա Մովսիսյաններին:
ԱԱԾ մամուլի կենտրոնի ղեկավար Սամսոն Գալստյանը, սակայն, Factor.am-ի հետ զրույցում ասաց, որ ԱԱԾ-ն նման գործողություն չի իրականացրել:
Փորձեցինք կապ հաստատել նաև Առաքել Մովսիսյանի հետ, վերջինս, սակայն, մեր հեռախոսազանգերին չպատասխանեց։