Սուդանում սողանքի հետևանքով առնվազն 1000 մարդ է զոհվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Սուդանի արևմտյան Մարրա լեռներում սողանքի հետևանքով զոհվել է առնվազն 1000 մարդ: Այս մասին հայտնել է «Սուդանի ազատագրական շարժում/բանակ» զինված խումբը, գրում է BBC-ն։

Նշվում է, որ կիրակի օրը տեղացած հորդառատ անձրևները սողանքի պատճառ են դարձել, ինչի հետևանքով Տարասին գյուղի մեծ մասն ավերվել է։

Շարժումը մարդասիրական օգնություն է խնդրել ՄԱԿ-ից  և այլ տարածաշրջանային ու միջազգային կազմակերպություններից։

Սուդանի բանակի և արագ աջակցության ուժերի (RSF) միջև պատերազմից հետո Հյուսիսային Դարֆուր նահանգի շատ բնակիչներ ապաստան էին գտել Մարրա լեռների շրջանում։

Դարֆուրի նահանգապետ Մինի Մինավին, որն աջակցում է բանակին, սողանքն անվանել է «մարդասիրական ողբերգություն»։

«Մենք կոչ ենք անում միջազգային մարդասիրական կազմակերպություններին շտապ միջամտել և աջակցություն ու օգնություն ցուցաբերել այս կարևոր պահին, քանի որ ողբերգությունն ավելի մեծ է, քան մեր ժողովուրդը կարող է միայնակ հաղթահարել»,- ասել է նա։

2023 թվականի ապրիլին Սուդանի բանակի և RSF-ի միջև բռնկված քաղաքացիական պատերազմը երկիրը ներքաշել է սովի մեջ և հանգեցրել Դարֆուրի արևմտյան շրջանում ցեղասպանության մեղադրանքների։ Քաղաքացիական պատերազմի զոհերի թվի գնահատականները զգալիորեն տարբերվում են, սակայն անցյալ տարի ԱՄՆ պաշտոնյաներից մեկը գնահատել է, որ 2023 թվականին ռազմական գործողությունների սկսվելուց ի վեր զոհվել է մինչև 150,000 մարդ։ Շուրջ 12 միլիոն մարդ լքել է տները։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի